«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Միհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո


Ամենաթեժ պահերին ինքս չեմ եղել առաջնագծում, չհաշված՝ Քարվաճառի ուղղությունը, մի քանի պատճառով. Դավիթ Տոնոյան. «168.am»

Ուշադրության կենտրոնում

Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը պատերազմի օրերից մինչև հիմա շարունակում է օգնություն ուղարկել բանակին, տեղահանված ընտանիքներին, զոհված զինծառայողների ընտանիքներին:

168TV–ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ասել է, որ պատերազմի ընթացքում գրեթե բոլոր ուղղություններով օգնություն են ուղարկել. «Ամենաթեժ պահերին ինքս չեմ եղել առաջնագծում, չհաշված՝ Քարվաճառի ուղղությունը, մի քանի պատճառով՝ առաջինը՝ տեղանքին այդքան էլ ծանոթ չէի, չունեի կոմունիկացիան, այսինքն՝ երկար տարիներ այստեղ չեմ բնակվել և փորձում էի ամբողջը հենց պատերազմի ժամանակ կազմակերպել: Ունեինք կամավորների մեծ թիմ, ովքեր այդ ամբողջ առաքելությունն իրենց վրա էին վերցրել և ամենաթեժ կետեր հասցնում էին: Դեռ Մոսկվայում գտնվելու պահից, երբ ցուցակները ստանում էինք պատկան մարմիններից և անձամբ զինվորականներից, հիմնականում կար զրահաբաճկոնների, կասկաների պակաս, այն ամենը, ինչ զինվորին պետք է ծառայության ժամանակ, հատկապես՝ պատերազմի ժամանակ»:

Նա նշել է, որ իրենց նախաձեռնության կողմից տրամադրված օգնությունն ամբողջովին տեղ է հասել. «Անձամբ մեր կամավորների միջոցով հասցնում էինք առաջնագիծ, նույնիսկ զորամասեր չէր գնում, այլ միանգամից այդ ամբողջը գնում էր առաջնագիծ»:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ տեղյակ է այն դեպքերից, երբ այլ նախաձեռնությունների կողմից ուղարկվող օգնությունները տեղ չեն հասել. «Գոնե Ռուսաստանի հայության շրջանակներում այդ խնդիրները շատ են եղել»:

Դավիթ Տոնոյանն ասել է, որ մեկ շաբաթ առաջ, երբ հերթական բեռն էին տեղափոխում Արցախ, նախօրոք Երևանում Արցախի ներկայացուցչության կողմից տեղեկացվել են, որ պետք է, այսպես ասած՝ վիզա ստանան՝ Արցախ մուտք գործելու համար, քանի որ խմբում եղել են ոչ ՀՀ քաղաքացիներ. «Սահմանապահ կետում հարցեր առաջացան, այսինքն՝ կամ իրենք ամբողջ ինֆորմացիան չունեին, կամ նոր օրենքներ են դուրս եկել՝ մեր վիզա ստանալուց մինչև Բերձոր հասնելու պահը, որովհետև ծառայողներից մեկը հայտարարեց, որ մեր ստացած վիզան ուժ չի ներկայացնում, քանի որ թույլտվություն է պետք Ադրբեջանի ԱԳՆ-ից, ինչին մենք պատասխանեցինք, որ կարգն այս պահին այսպիսին է, եղել է պաշտոնական հայտարարություն և՛ Արցախի ԱԳՆ-ի կողմից, և՛ Հայաստանի պատկան մարմինների կողմից, որ կա կոնկրետ ձև՝ ինչպես ստանալ թույլտվություն՝ Արցախ մեկնելիս: Մենք անցանք, բայց եղել են դեպքեր, երբ այլ երկրի քաղաքացիներ ունեցել են խնդիր՝ Արցախ մտնելիս, բայց չեմ կարող պնդել՝ թույլտվությունը պետք է ստանան երրո՞րդ կողմից, թե՞ ոչ»:

Ռուսաստանի հայերի միավորման համանախագահի խոսքով՝ 2018թ. հետո Հայաստանի ինքնիշխանությունը ոչ թե ավելացել, այլ նվազել է. «Եթե մենք ունեինք ինքնիշխանություն, ապա հաստատ այսօր այն ավելի նվազել է»:

Հարցին՝ նկատում ենք, որ Ռուսաստանի հայությունը լուրջ դժգոհություններ, հիասթափություններ ունի Փաշինյանից և նրա կառավարությունից. միայն պատերազմն ու մարդկային, տարածքային դաժան կորուստնե՞րն են պատճառը, թե՞ նաև տնտեսական քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, և այլն, նա պատասխանել է.

«Առաջին հերթին՝ դա այն իրականությունն է, որ ունենք այդքան զոհ, երկրորդը, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: Սփյուռքում բոլորը դա ընդունում են՝ որպես մեր պատմական հայրենիքի մի մասը, և դա առաջին պատճառն է, որ կան բացասական տրամադրություններ: Չէի ասի, թե արտաքին կամ ներքին քաղաքականությունից շատ վրդովված հայրենակիցներ ունենք, որովհետև այդքան խորացված չեն հետևում դրան: Բացի դրանից, հեղափոխությունից սկսած մինչ օրս ամեն ինչ արվեց, որ քաղաքականացվեն սփյուռքյան կառույցները, ինչը շատ սխալ էր իմ կարծիքով: Տեսեք՝ ինքս էլ՝ որպես Սփյուռքի կառույցի ներկայացուցիչ, ակտիվ ներգրավված եմ եղել, ես էլ եմ աջակցել հեղափոխությանը, ես դա չեմ թաքցնում, բայց դրանից հետո մենք շատ սկսեցինք տարվել քաղաքական ինտրիգներով, Հայաստանի ներքաղաքական հարցերով՝ մոռանալով ամենակարևոր հարցերի մասին՝ անվտանգություն, Հայաստանի տնտեսություն, կրթություն»:

 

Մանրամասները՝ այստեղ

«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը
Ամենադիտված