Տանիքներին սնայպերներ են տեղակայված. այս րոպեներին ահռելի ոստիկանական ուժեր են բերվում կառավարության շենքի մոտ. տեսանյութ. «Մեդիապորտ»
Ուշադրության կենտրոնումՓաշինյանի հրաժարականի պահանջով ակցիային ընդառաջ, վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում: Այս մասին հայտնում է «Մեդիապորտը»:
Տելեգրամյան ալիքը նշում է, որ այս րոպեներին խմբերով ահռելի ոստիկանական ուժեր են բերվում կառավարության շենքի մոտ. շինությունների տանիքներին սնայպերներ են տեղակայված:
Հայտնվում է նաև, որ Հանրապետության Հրապարակի մետրոյին կից այգու ողջ երկայնքով ոստիկանական պատ է կանգնեցվել. ժամը 11:30-ին այս հատվածից մեկնարկելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիան:
Ավելին՝ այստեղ