ՏԵՍԱՆՅՈՒԹ. 241 ուղևորով Boing 777 ինքնաթիռը վթարի է ենթարկվել
Ուշադրության կենտրոնումԿոլորադո նահանգի հյուսիսային մասում 241 ուղեւոր տեղափոխող Boeing 777-ի շարժիչը խափանվել է, ինչի հետեւանքով ինքնաթիռից պոկվել են շարժչի պատյանի մասերը, հաղորդում է Fox News-ը: Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դենվերի միջազգային օդանավակայանում: Ինքնաթիռը պատկանել է United Airlines ավիաընկերությանը եւ կատարում էր չվերթ դեպի Հոնոլուլու:
Տուժածներ չկան: Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննում է այդ դեպքն ու խնդրել է Կոլորադոյի բնակիչներին ձեռք չտալ բեկորները, եթե դրանք գտնեն:
Ավելին՝ այստեղ