Էրդողանը Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ 12 միջկառավարական համաձայնագիր է հաստատել
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է 12 միջկառավարական համաձայնագիր, որոնց տեքստերն այսօր հրապարակվել են Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագիր Resmi Gazete-ում:
Ի թիվս այլոց, ուժի մեջ է մտել Ադրբեջանի հետ էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը: Հաստատվել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Փաստաթղթերի ցանկում կա նաև պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թուրքիայի և Ղազախստանի միջպետական համաձայնագիրը:
Միևնույն ժամանակ, Ղրղզստանի հետ Բիշքեկում ղրղզ-թուրքական բարեկամության հիվանդանոցի բացման, համատեղ կառավարման և փոխանցման մասին միջգերատեսչական համաձայնագիր է հաստատվել:
Ավելին՝ այստեղ