Հայտնաբերվել է մարդու՝ թռչնագրիպի H5N8 շտամով վարակման աշխարհում առաջին դեպքը
Ուշադրության կենտրոնում«Վեկտոր» կենտրոնի մասնագետները հաստատել են թռչնագրիպի H5N8 շտամով մարդու վարակման առաջին դեպքը Ռուսաստանում: Այս մասին «Ռոսիա 24» -ի եթերում հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Գիտնականները հիվանդության գենետիկ նյութը հայտնաբերել են երկրի հարավում գտնվող մի գործարանի յոթ աշխատողների մոտ։ Այդ գործարանում թռչնագրիպի բռնկում էր գրանցվել 2020-ի դեկտեմբերին: Կարճ ժամանակում իրականացվել են մարդկանց և կենդանիների պաշտպանության միջոցառումներ, որոնք հնարավորություն են տվել դադարեցնել վարակի տարածումը:
Ավելին՝ այստեղ