Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան ՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգը Երևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց


Հանրությունը պետք է դուրս գա ապատիայից ու ասի՝ ռադդ քաշի

Քաղաքականություն

Տեւական դադարից հետո Հայրենիքի փրկության շարժումը կրկին վերադառնում է ակտիվ փողոցային պայքարի։ Այսօր՝ փետրվարի 20-ին, համապետական հանրահավաք է հրավիրված Ազատության հրապարակում։ Վերջին օրերին մտավորականներ, արվեստի, հասարակական-քաղաքական գործիչներ կոչ են անում՝  այդ օրը գալ հրապարակ, պայքարել, հասնել իշխանությունների հրաժարականին, թույլ չտալ, որ Սյունիքն էլ կորցնենք։

Դեկտեմբերի վերջերին, երբ Նիկոլ Փաշինյանն օրակարգ բերեց արտահերթ ընտրությունների հարցը, շարժման թափն ակնհայտորեն թուլացավ։ Քանի որ լիդերությունը ստանձնած վեցնյակում կիսվել էին կարծիքները, ոմանք որպես իշխանափոխության հասնելու ճանապարհ՝ այլեւս դիտարկում էին ոչ թե փողոցը, այլ արտահերթ ընտրությունները, հատկապես, որ մեկ ամսից ավելի բազմամարդ հանրահավաքներ էին արել, բայց Նիկոլ Փաշինյանին չէին կարողացել պոկել իր աթոռից։ Մենք այս ընթացքում քանիցս անդրադարձել ենք ընդդիմության ներքին տարաձայնություններին, որն ուղղակի ազդեցություն է ունենում փողոցային պայքարի վրա։

Հիմա, երբ իշխանությունը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների այլեւս չի գնում, ընդդիմությունը վերադարձել է ելման դիրք։ Մեզ ասացին, որ այսօրվա հանրահավաքով սկիզբ է դրվում պայքարի նոր փուլի, ընդդիմությունն ակտիվ անհնազանդության ակցիաներ է իրականացնելու, քայլերթեր, տարբեր միջոցառումներ է կազմակերպելու, կրնկակոխ հետապնդելու է Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության ներկայացուցիչներին ու տարբեր ակցիաներով փորձելու է նրանց կյանքը «դժոխքի վերածել»։ 
Ա

յսօրվա հանրահավաքը, որը հատուկ նշանակվել է ղարաբաղյան շարժման մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ին, մանրակրկիտ է մտածվել։ Հատուկ ուշադրություն են դարձրել հարթակից հնչող ելույթներին, հնարավորինս հարթակից հեռու են պահելու «նախկին ռեժիմի» կարկառուններին, որոնք ժողովրդի մոտ միայն վատ ասոցիացիաներ են առաջացնում։ Այդուհանդերձ, մեզ ասացին, որ ելույթ ունեցողների մեջ այսօր ՀՀԿ-ական էլ կլինի։ Որոշել են հավաքվածներին չծանրաբեռնել ելույթներով։ Դրանք կլինեն 4-ը կամ 5-ը։ Հանրահավաքը կվարի ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ըստ նախնական պայմանավորվածության՝ ելույթ կունենան Իշխան Սաղաթելյանը, Վազգեն Մանուկյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, չի բացառվում՝ Արթուր Վանեցյանը ու եւս մեկ հոգի ՀՀԿ-ից։
Ընդդիմադիր լիդերները կհայտարարեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ իրենց վճռականության մասին, քաղաքացիներին հստակ գործողությունների կոչեր կարվեն։ «Ամեն բան լինելու է Սահմանադրության շրջանակներում, մենք չենք պատրաստվում սահմանադրական կարգ տապալել»,- ասաց մեր աղբյուրը։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը պատրաստ է ընդհանրապես չերեւալ քաղաքացիների աչքին, միայն թե նրանք գիտակցեն, որ սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ հայրենիքի փրկության հարցն է դրված․ «Գիտեք, մարդկանց մոտ թյուրիմացություն է, թե սա նախընտրական պայքար է եւ վարկանիշի կամ իշխանության կռիվ է։ Այդպես չէ։ Սա արցախյան պայքար-2-ն է, որպեսզի փրկենք հայրենիքը թուրքերի կամ ադրբեջանցիների կամակատարներից։ Ուստի մենք առաջին օրից ենք հայտարարել, որ մեր պայքարը մանդատների համար չէ։ Մեր պայքարը 5 հազար զոհված տղերքի համար է, 10 հազար ք/կմ-ի վերադարձի համար է, ազգային արժանապատվությունը վերադարձնելու համար է։ Թող սա հեռանա, ու երբ կլինեն ընտրություններ, ժողովուրդ, ում ուզում եք, ընտրեք»։ Հետաքրքրվեցինք՝ շարժումը նոր գործիքակազմ ունի՞ իշխանության դեմ պայքարում, թե՞ կրկնելու են անցած ամիսների սցենարը, մարդիկ հավաքվելու են, հետո տուն գնան։

«Այսինքն, ի՞նչ եք ուզում․ կոչ անենք՝ մարդիկ գնան, Չապաեւի թուրը վերցնեն ու քաղաքացիական պատերա՞զմ սկսեն։ Ես դրան դեմ եմ, ուղիղ եմ ասում։ Այսինքն, կրկնենք այն, ինչ «Սասնա ծռե՞րն» արեցին, մտնենք ոստիկա՞ն սպանենք։ Այո, մարդիկ գուցե հիասթափված են, եւ այդ հիասթափությունն առաջացել է նրանից, որ այս հողատու պադոշի մաշկը անգլիական պադոշից էլ հաստ է։ Վրաստանում վարչապետը ընդդիմադիր լիդերի ձերբակալության անհամաձայնության համար հրաժարական տվեց։ Հասկանո՞ւմ եք, ոնց որ ինձ ձերբակալելու համար Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար։ Բայց մարդը 5 հազար մարդու գլուխ է կերել, հրաժարական չի տալիս։

Հետեւաբար, պետք է մեր հավաքները կազմակերպենք ավելի արդյունավետ, ավելի հաճախակի, ուժեղացնենք պայքարը։ Անհնազանդության գործողություններ պետք է անել։ Նիկոլ Փաշինյանը ուր գնում է, պետք է թքեն իր ճակատին։ Քանի Նիկոլը գնում է ինչ-որ տեղեր, ու հայտնվում են բեմադրված «պատահական» մարդիկ, ովքեր ծափահարում են իրեն, ինքը կարող է ասել․․․ Հանրությունը պետք է դուրս գա ապատիայից, պետք է գնա ու ասի՝ ռադդ քաշի։ ․․․Ես հանրության վրա չեմ գցում, բայց հողատուն պետք է հասկանա, որ իր քաղաքական գործունեությունը որեւէ կարգավիճակով դժոխքի է վերածվելու»։

Նկատենք, որ իշխանության ճամբարում եւս ակտիվ աշխատանքներ են նկատվում այսօրվա հավաքին ընդառաջ, անցած օրերին քրեական գործերի տարափ տեղաց՝ հիշել են ոչ միայն նախկիններին, այլեւ գործող, բայց իշխանությանը քննադատող  համայնքապետերին, մասնավորապես՝ Մեղրիի քաղաքապետին, ով մասնակցել է պատերազմին ու այսօր էլ կանգնած է թշնամուն դեմ-հանդիման։

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիՀասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Մոսկվայի սրճարաններից մեկում հղի կին է մահացել 143 անուն. հրապարակվել են Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԷլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 24 ժամ ջուր չի լինելու Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԹուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Նախկին ամուսինը դանակահարել է կնոջն ու նրա քրոջը«Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամՓարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le ParisienՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր
Ամենադիտված