ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց ՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան


«Եթե Կարենն իր մեջ ուժ է գտել ու շարունակում է աշխատել, ստեղծագործել, մենք խոսելու տեղ չունենք». Նորայր Եղյանի կերպարային փոփոխությունը նոր սերիալում և պատերազմում անձնական պատմությունը

Life

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր՝ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի մասին, որն Արցախյան առաջին պատերազմի միջով անցած «Մասիվի ջոկատի» տղաների մասին է, որոնցից 3 ընկեր են ողջ մնացել։ Հեռուստասերիալում զբաղվածություն ունի նաև դերասան Նորայր Եղյանը, ով մարմնավորում է Արցախի պատերազմի հերոսի որդու, նրա կերպարի հորը մարմնավորում է դերասան Կարեն Մկրտչյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում Նորայրը պատմել է նախագծում նկարահանվելու, իր դերի, ապրումների և ոճափոխության մասին:

Նորայրն ասաց, որ շնորհակալ է ռեժիսոր Ելենա Արշակյանին, սցենարիստ Անահիտ Մխիթարյանին և իրենց ստեղծագործական ամբողջ անձնակազմին, որոնց հետ ամենանհաղթահարելի տեսարանը հաղթահարվում է:

«Այս նախագծում ներգրավված լինելը, այսպիսի դերասանական կազմի հետ խաղալն ինձ համար մեծ պատիվ է: Նախագիծը տարբերվում է նախորդներից, որովհետև ընդամենը ամիսներ առաջ անցել ենք սերիալում արծարծվող թեմայի միջով, ինչը բարդացնում է բոլորիս աշխատանքը: Եթե նախորդ նախագծերում ծանոթանում էի կերպարիս հետ, հասկանում՝ ի՞նչ ապրելակերպ, բնավորության գծեր ունի, ստանում էի կերպարն ու ապրում դրանով, այստեղ լրիվ այլ է, խաղընկերներս անձնական պատմություններ ունեն: Ես մարմնավորում եմ հերոսի որդու՝ Վռամին, խաղում եմ Կարեն Մկրտչյանի հետ, ում որդին զոհվել է Արցախի պատերազմում, սերիալում նա իմ հերոս հայրն է: Եթե Կարենն իր մեջ ուժ է գտել ու շարունակում է աշխատել, ստեղծագործել, մենք խոսելու տեղ չունենք»,- նշեց նա:

Դերասանը նկատեց, որ թեման նուրբ է, հեռուստադիտողների և դերասանների մեծ մասի համար՝ անձնական: «Երբեք այդ մասին չեմ խոսել, բայց ինքս էլ պատերազմի հետ կապված անձնական պատմություն ունեմ, որի մասին մանրամասներ ասել չեմ ուզում: Մենք ուղղակի ասում ենք, որ հերոսներ ունենք, բայց մեծամասնությունը չի գիտակցում՝ ի՞նչ է նշանակում դա: Նկարահանվելիս փորձում եմ պատկերացնել, թե ի՞նչ են զգում մեր հերոսների հարազատները: Եթե մեզ համար պատկերացնելը բարդ է, ենթադրում եմ, որ կողքից լսողների, պատմություններին ծանոթացողների համար էլ բարդ կլինի իրապես պատկերացնել՝ ի՞նչ նախապատմություն կամ ներկա ունեն այդ ընտանիքները»,- ընդգծեց նա:

Թեև թեման հայկական իրականության համար նուրբ է, Նորայրը հույս հայտնեց, որ հեռուստադիտողը լարվածություն չի զգա: «Հեռուստասերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանն այնքան ճիշտ է գրել ամեն ինչ, նաև ռեժիսոր Քաջայր Հակոբյանի շնորհիվ նկարահանման հրապարակում ստանում ես քո ներքին հարցերի պատասխանները, պատրաստի վիճակում նկարահանվում համապատասխան տեսարանում: Ինձ թվում է՝ հեռուստադիտողը լարվածություն ու ցավ չպետք է զգա, որովհետև մենք ցույց ենք տալիս ոչ թե բուն պատմությունը, այլ հետևանքները, հերոսներից հետո կիսատ մնացած պատմությունները: Հեռուստասերիալում բոլոր կերպարների գերնպատակը երջանիկ լինելն է, նրանք ուզում են ստանալ իրենց հարցերի պատասխանները, որի շնորհիվ էլ պետք է գտնեն իրենց երջանկությունը»,- ասաց դերասանը:

Նորայրը հատուկ հեռուստասերիալի համար մազերի հետ կապված ոճափոխություն է արել: «Չեմ սիրում, երբ արտաքնապես, խոսակցականով կամ զգացողություններով կերպարս նման է լինում նախորդին: Նման չլինելու համար առաջին հերթին պետք է հասկանաս, թե ո՞վ է կերպարդ, ի՞նչ նախապատմություն ունի և ի՞նչ պատմություն կունենա առաջիկայում։ Բնականաբար, արտաքին այնպիսի փոփոխություն է պետք, որ նույնիսկ անճանաչելի դառնաս, սա մտնում է դերասանի աշխատանքային պարտականությունների մեջ: «Սիրուն Սոնա»-ից հետո Մելիքի կերպարն այնքան ճանաչելի էր դարձել, որ ինձ համար շատ ավելի բարդ էր արտաքին փոփոխություններ անելը: Առաջարկը եղավ Ելենա Արշակյանի կողմից, ես էլ կտրուկ փոփոխություն առաջարկեցի, որպեսզի նոր կերպարս տարբերվի Մելիքի կերպարից»,- պատմեց Նորայրը:

Դերասանը նաև շեշտեց, որ աշխատանքի բնույթից ելնելով՝ փոփոխությունների հեշտ է գնում: «Եթե ընտրել ես դերասանի մասնագիտությունը, պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր փոփոխության՝ թե՛ ապրելակերպի, թե՛ ռեժիմի, թե՛ արտաքնի հետ կապված: Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Դրա հետ կապված ոչինչ ինձ քննարկման, տարակուսելու առջև կանգնելու առիթ չի տվել, միանշանակ արժե ամեն ինչ: Ամեն նախագծի ու նոր կերպարի հետ ավելի շատ այդ կերպարի մասին ես մտածում, նրա կյանքով ապրում, քան քո: Դու հոգ ես տանում նրա մասին, նոր, հետաքրքիր բաներ գտնում նրա համար, որովհետև այդ ամիսներին ապրում ես ավելի շատ կերպարիդ, քան քո անձնական կյանքով: Թեև փոփոխություններն անսովոր են, հարմարվում եմ դրանց»,- եզրափակեց նա:

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Լույս չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել տավուշցիների հետ. Օնիկ ԳասպարյանԱրսեն Գրիգորյանը միացել է շարժմանը Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքն է Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ի՞նչ վիճակ է ԲավրայումԼարված իրավիճակ Տավուշի միջպետական ճանապարհին՝ ուղիղ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ Բա ոստիկան եմ, ով եմ. լարված իրավիճակ Օձուն-Ալավերդի ճանապարհին Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՆիկոլ Փաշինյանն ուղերձ է հղելՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ
Ամենադիտված