Փոխոստիկանապետն այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանին թույլ տվեցին 2018-ին ներխուժել ռադիոտուն
Ուշադրության կենտրոնումՄենք մշտապես ապահովում ենք թե՛ հասարակության անվտանգությունը, թե՛ կարևորագույն օբյեկտների: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ մասնավորապես խոսելով Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին, ով խոսել էր շենքեր գրավելու մասին:
Արդյո՞ք այդ հայտարարությունը զուտ քաղաքական բնույթ էր կրում: Փոխոստիկանապետը պատասխանեց, որ չի կարող ասել, դա հետագայում պարզ կլինի:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու 2018 թվականին չապահովվեց ռադիոտան անվտանգությունը և թույլ տրվեց Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին կոտրել դռներն ու ներխուժել պետական պահպանության տակ գտնվող շենք, Ֆիդանյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել այդ ժամանակ գործող անձանց:
Ավելին՝ այստեղ