Հերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է Բեռլին Նույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում Ակնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն


Իրանը փորձում է կամուրջներ պահպանել Ադրբեջանի հետ հարաբերություններում

Վերլուծություն

Մոհամմադ Զարիֆը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ «Իրանը ուրախ է բարեկամ և եղբայրական Ադրբեջանի կողմից իր տարածքները ազատագրելու և դրանց՝ Ադրբեջանի ժողովրդի վերահսկողության տակ անցնելու համար»:

Այս թեմայով pressmedia.am կայքը զրուցել է իրանագետ Նվեր Դավթյանի հետ: Հարցին, թե պարոն Դավթյանն ինչպես է գնահատում Զարիֆի այդ հայտարարությունը և ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա, իրանագետը պատասխանել է․ «Ընդհանուր վերջնական եզրակացություն կատարելու համար  նախ և առաջ պետք է հասկանանք, թե հայտարարությունից հետո մնացած բոլոր երկրներում ինչ հարցեր կքննարկվեն։ Խոսքը գնում է տարածաշրջանային այցերի մասին, քանի որ Զարիֆը նախատեսում է այցելել  Մոսկվա, Երևան, Թբիլիսի, իսկ շաբաթվա վերջ նաև Անկարա։  Այստեղ հարցը վերաբերում է հայտարարության ենթատեքստին, այո, հայտարարության մեջ նա նշում է, որ ուրախ է, բայց  ասում է, որ ուրախ է ադրբեջանցի  բնակչության վերադարձով։ Դա ուղված է այն նպատակների դեմ, որ այս տարածաշրջանում Թուրքիան փորձում է բնակեցնել այնտեղ, որի ներկայությունը բնավ չի բխում Իրանի անվտանգության շահերից։ Մյուս կողմից Զարիֆի հայտարարության մեջ կարելի է նկատել  քաղաքական բաղադրիչ, մասնավորապես, վերջին շրջանում Թուրքիայի ակտիվությունը կովկասյան տարածաշրջանում Իրանի համար քաղաքական  ակտիվության անհրաժեշտություն է ստեղծում .սա Թուրքիայի մասով։ Այդ նույն տրամաբանությամբ մենք կարող ենք դիտարկել նաև այն, որ  վերջին շրջանում կովկասյան տարածաշրջանում  մեծանում է Ռուսաստանի ազդեցությունը և միևնույն ժամանակ նաև Թուրքիայի ազդեցությունն է մեծանում , և այդ ամենը չի կարող չանհանգստացնել Իրանին։ Եվ Իրանի հարևանությամբ գտնվող Ադրբեջանի նկատմամբ այդպիսի վերաբերմունքով  Իրանը փորձում է կամուրջներ պահպանել  տնտեսական, մշակութային, քաղաքական հարաբերություննեում, որ հնարավորության սահմաններում Ադրբեջանին հեռու պահի թուրքական ազդեցություններից և մոտեցնի իրանական ազդեցության տակ։ Հայտարարությունը կարելի է հասկանալ նաև այս տեսանկյունից։ Գլոբալ, համաշխարհային գերտերությունների մակարդակը նույն տրամաբանությունն է կիրառել, հասկանալի է` այս  պայմաններում ԱՄՆ և մի շարք այլ գերտերություններ չկարողացան վերջին իրադարձություններում իրենց դիրքորոշումը ունենալ։  Եվ նախատեսվում է, որ առաջիկայում այդ ակտիվությունը կցուցաբերվի և քաղաքական, և տնտեսական, և այլ մակարդակներում։  Հետևաբար, Իրանը այս մասով նույնպես ցանկանում է  իր ակտիվության միջոցով  իր հստակ ազդեցությունը ունենալ Իրանի համար ոչ ցանկալի զարգացումները կանխելու նպատակով։ Իրանը նաև ունի այսպիսի նպատակ, հետևաբար հասկանալի է, որ տարածաշրջանում  առաջիկայում նոր ակտիվություն կլինի, քանի որ, ճիշտ է, նախկինում եղել է, բայց վերջին շրջանում այդ ակտիվությունը նվազել է և, հետևաբար, նրանք փորձում են վերականգնել իրենց ակտիվությունը։ Իրանը չի ցանկանում հետ մնալ տարածաշրջանում և պետք է ամեն ինչ փորձի յուրաքանչյուր երկրի հետ իր ուրույն քաղաքական, մշակութային, տնտեսական ծրագրերով, որ կարողանա հնարավորինս մոտ գտնվել տարածաշրջանային իրադարձություններին, եթե անգամ կիզակետում չլինի, ապա գոնե ունենա իր մասնակցությունը և կարողանա  կանխել այն ոչ ցանկալի զարգացումները, որոնք  կարող են բացասական գնահատակալ ստանալ Իրանի համար։ Այս համատեքստում վերջնական եզրակացություն կարող ենք անել, միայն, երբ Զարիֆը ավարտի իր այցը տարածաշրջանի բոլոր երկրներում և կլինեն այդ բոլոր երկրների քաղաքական հայտարարությունները»։

Անի Սիմոնյան

Pressmedia.am

Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալՁորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջումԳորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքումԱշխարհաքաղաքականության դժվար, բայց կարևոր դասեր Որքան գումար է Քավորը տալիս Սոֆիի եղբորը՝ որպեսզի նա իջեցնի թուրը․ Տեսանյութ Հնդկաստանում Պուտինին անվանել են «անկեղծ մարդ» Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ ՖադեևՀնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ Մեզ ազգային իշխանություն է պետք, որը պետությունը կտանի խաղաղության. Արմեն Մանվելյան Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանըԱվտովթար՝ Երևանում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցումՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից Հնդկաստանի քայլը` օրինակ նաև Հայաստանի համար Անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով Մեր տան գույքահարկը 30 անգամ բարձրացել է. քաղաքացի Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված