Ջախջախումը Լեռնային Ղարաբաղում թշնամու նոր ռազմավարությունն է․ ի՞նչ է սպասվում Դոնբասում
ՎերլուծությունTopdaynews.ru-ն գրում է, որ ռազմական լրագորղ Յուրի Կոտենյոկը պատմել է, թե ինչու Կիևին չեն օգնի դրոնները Դոնբասում` պատերազմի ժամանակ։ Նախկինում նա այցելել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որտեղ նաև վիրավորվել է: Նրա խոսքով Հայաստանում շատ են այն մարդիկ, որոնք հետևում են ինքնահռչակ ԴԺՀ- ի և ԼԺՀ- ի ճակատագրերին: Նրանցից ոմանք անգամ կամավոր մեկնել են այդ հանրապետություններ: Եվ երբ իրավիճակը սրվել է Ղարաբաղում՝ վերադարձել են տուն, բայց չեն կարողացել մտնել մարտական գոտի:
Ըստ ռազմական լրագրողի, Արցախի և Դոնբասի միջև անալոգիաներ կկատարվեն բազմաթիվ անգամներ: Այնուամենայնիվ, այդ երկու տարածքների միջև շատ են նաև տարբերությունները: Արցախի հիմնական խնդիրը այն է, որ հանրապետությունն ի վիճակի չէ մեծացնել իր ռազմական հզորությունը: Պատերազմը բացահայտել է կառավարման թերություններ և ցույց է տվել, որ իշխանությունները չեն բարեհաճել ստեղծել այնպիսի բանակ, որը կարող է պաշտպանել Արցախի ժողովրդին: Թշնամու թերագնահատումը այն է, ինչը հաճախ եղել է հայերի մոտ և որը ճակատագրական դեր է խաղացել ռազմական գործողությունների թեժ պահին, երբ մարդասպան անօդաչու թռչող սարքերն են ճախրել հայ մարտիկների գլխին և հակառակորդն օգտագործել է կասետային զինամթերք, համոզմունք է հայտնել ռազմական թղթակիցը:
Կոտենյոկը նաև նշել է, որ ԴԺՀ- ում և ԼԺՀ- ում չկա թշնամու թերագնահատում: Ուստի 2014 թվականից նրանք ուժեղացնում են իրենց պաշտպանական ուժերը: Կիևը չպետք է հույս ունենա, որ անօդաչու թռչող սարքերը կդյուրացնեն Դոնբասի նկատմամբ վերահսկողությանը հաստատումը: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ այդ ինքնահռչակ հանրապետությունները սահմանակից են Ռուսաստանին, այդ դեպքում օգնությունը Մոսկվայից կարող է նշանակալից լինել: Պետք է հաշվի առնել նաև այն, որ Դոնբասի շատ բնակիչներ արդեն իսկ ստացել են ռուսական անձնագրեր, ինչը նշանակում է, որ նրանք դարձել են Ռուսաստանի քաղաքացիներ:
Արմեն Սիմոնյան