Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը. Mediaport
ՔաղաքականությունMediaport-ը գրում է. Հայաստանում և Ռուսաստանում РБК-ի աղբյուրները փոխանցում են, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։
Հիշեցնենք, որ փոխվարչապետերի մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11֊ի մոսկովյան հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով չի կարողացել առաջընթաց գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր:
РБК-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետերը քննարկելու են միանգամից մի քանի հարցեր, այդ թվում՝ երկաթգծի կառուցում Հայաստանի տարածքով, որը կմիացնի Ադրբեջանն ու Նախիջևանը ցամաքային կապով։
Ավելին՝ այստեղ