Նիկոլ Փաշինյանի ականջին հասել են այն խոսակցությունները, որ նախարար Արա Այվազյանը բավականին խեղճ է. «Իրավունք»
Ուշադրության կենտրոնում«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ ՀՀ գործուղված վարչապետ աշխատող անձը գրեթե ոչ ոքի, անգամ իր թիմակիցների հետ լեզու չի գտնում: Անհավասարակշիռ այս պարոնի խենթությունների մասին խոսում էին դեռևս այն ժամանակներից, երբ նա լրագրող էր:
Մեր տեղեկություններով՝ ԱԳ նախարար Արա Այվազյանին նախարարությունում, մեղմ ասած, բանատեղ չեն դնում: Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ականջին հասել են այն խոսակցությունները, որ նախարար Արա Այվազյանը բավականին խեղճ է և աշխատանքում իրեն չի արդարացնում:
Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլը նոր ԱԳ նախարար է փնտրում: Մեր աղբյուրը նաև հավելում է, որ Նիկոլն այս ամենում կրկին իր մեղքը չի տեսնում»:
Մանրամասն՝ այստեղ