Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրա Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա Աբրահամյան Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա Սողոմոնյան Սա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան 1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի


Երբեմն ուզում ես ոմանց ապտակել, որ արթնանան քնից․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Լեդի Գագան ԱՄՆ նախագահի երդմնակալության ժամանակ հագուստի վրա կրում էր կրծքազարդ՝ աղավնի էր, որը կտուցին ճյուղ ուներ։ Անմիջապես սկսեցին տարածել այդ նկարը, նշել, որ այս սիմվոլիկան կրկին ուղղված է Հայաստանին, որ դա Նոյի աղավնին է։ Հիշում եք, չէ՞, թե քանի օր հայ հանրությունը քննարկեց Լեդի Գագայի հայտնի տեսահոլովակը։ Դրան նախորդեցին և հաջորդեցին ևս երկու լուր, որոնք առնչվում էին ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին։ Նա իր աշխատակազմում երկու պաշտոնում նշանակել է ազգությամբ հայերի։ Իսկ մի թուրք պատգամավոր էլ «հայտնագործեց», թե Բայդենի նախնիներն ապրել են Երևանում։ Լուրերի մեկնաբանությունները և դրանք տարածելու մոլուցքը, կարծես, մեզ «հույս էին տալիս»՝ մենք փրկված ենք։

Սա կատակ, առավել ևս սև հումոր չէ, սա մեր իրականությունն է։ Սրանք լուրեր են մեր իրականությունից ու լրահոսից։ Ֆեյսբուքյան լրահոսում մեկ-երկու պտույտը ցույց է տալիս, որ մենք իրականում կտրված ենք իրականությունից, և հենց դրա հետևանքով ունեցանք պարտություն պատերազմի դաշտում։ Որևէ մեկը չի հերքում դավաճանության, բանակի անկազմակերպվածության և մի շարք այլ գործոններ, բայց պարտության մեջ կա նաև մեր մեղավորությունը, որ թշնամուն լուրջ չընդունեցինք, որ «մենք»-ը դարձրեցինք դրոշակ, պարզեցինք այն ու գնացինք առաջ։ Անգամ կարևոր չէր, թե ուր։ 90-ականներին հաղթանակ գրանցեցինք ու խոր թմբիրի մեջ ընկանք։

Տնտեսությունն իրականում զարգացնելու, ռազմաարդյունաբերությանը նոր թափ հաղորդելու, կրթական համակարգը բարեփոխելու և այն պատերազմական վիճակում գտնվող երկրին համահունչ դարձնելու փոխարեն ամեն տարի մայիսի 9-ին գլուխ էինք գովում, թե Շուշին ազատագրել ենք, փայլուն գործողություն իրականացրել։ Ազատագրել էինք, փայլուն ռազմական գործողություն իրականացրել, Արցախն էինք շենացրել, բայց ինչ-որ մի կետում թերևս սխալ էինք գործել, որ այն մեկ մարդը մեր պատմական քաղաքներից մեկը դժգույն ու դժբախտ համարեց և սկուտեղի վրա մատուցեց թշնամուն, որն այսօր տիրոջ իրավունքով շրջում է մեր բերդաքաղաքում և դրա ամեն անկյունում իր երկրի անիծյալ դրոշն է բարձրացնում։

Մենք ավելի հաճախ մեր երկրում առաջընթաց չենք գրանցում մեր մեծախոսության, պոռոտախոսության պատճառով։ «Գիտես՝ սովետի ժամանակ ինչե՞ր եմ արել, ման եմ եկել, փող ծախսել և այլն, և այլն»։ Նման մարդիկ, ավաղ, մնում են «սովետի» ժամանակներում, իրենք երբեք էլ որոշում չեն կայացնում անկախ Հայաստանում ապրելու ու արարելու, «էս երկիրն իրենց համար երկիր չի, էստեղ ապագա չկա»։ Այս օրերին հատկապես մեզանից յուրաքանչյուրը ստեղծել է իր աշխարհը, մեկուսացել դրանում։ Մեկ-մեկ տպավորություն է, թե մենք, մեզանից շատերը խորությամբ չենք էլ գիտակցում, թե ինչ տեղի ունեցավ, և մեզ կարելի է «խաբել» Լեդի Գագայի կրած «Նոյի աղավնու» պատկերով կրծքազարդով կամ էլ ամենուր «յան» վերջածանցի փնտրտուքով, և բոլորովին էլ կարևոր չէ, որ ազգանվան «յան» վերջածանց ունեցող շատ հայեր ավելի քիչ բան են արել հայրենիքի համար, քան, ասենք, բրազիլացի Մարկոս Պիզելին՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի։

Պարտությունը դառն էր, «մեռած ենք, թաղած չենք» արտահայտությունն այսօր շատերս ենք զգում սեփական մաշկի վրա, բայց մինչև ե՞րբ։ Երբեմն ուզում ես ոմանց ապտակել, որ արթնանան քնից, որ հասկանան Սյունիքում՝ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում, էլ չենք ասում՝ Արցախի գրեթե ողջ տարածքում այսուհետ ադրբեջանական դրոշն է ծածանվելու, որ սյունեցու, տավուշցու, Գեղարքունիքում ապրողների շնչին այսօր թուրքն է նստած, որ մեր քթի տակ այսօր հարձակողական զորավարժություն են անցկացնում։ Այս «որ»-երն այնքան շատ են, բայց ասողին լսող է պետք: Ի վերջո, եթե այդքան կարևորություն ենք տալիս «յան» վերջածանցին, դրանից գրեթե բոլորս ունենք, բոլորս, որ ապրում ենք Հայաստանում: Ուշանում ենք, ժամանակն է արթնանալ հետպատերազմյան թմբիրից, ժամանակն է գործել, իսկ թե ով ինչ կախազարդ կկրի կամ էլ պաշտոն կստանա, մեզ ամենաքիչը պետք է հետաքրքրի: Լինել հայամետ ու պետականամետ, սա է մեր գլխավոր շարժիչ ուժը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասինԱնտարբերությունն ամենամեծ չարիքն է. Արսեն ԳրիգորյանՈւսանողներն իներտ և պասիվ են, պետք է դա հաղթահարել. Մենուա ՍողոմոնյանՊերովսկիտային արևային մարտկոցները սովորել են սարքերը սնուցել սենյակային լամպից. այժմ դրանք աշխատում են նույնիսկ լամպի տակ և չեն վախենում խոնավությունից Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն» ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ․ ԾառուկյանԻշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին Փաշինյանական իշխանությունն անցել է տոտալ գաղտնալսումների Փաշինյանը պարզունակ խաբեբա պոպուլիստ է. Դավիթ ՍարգսյանԼրագրողների հերթական այցը Արծվանիկի պոչամբարԵթե նույն համառությամբ նվիրվեին միմյանց օգնելուն ու երկիրը զարգացնելուն, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ բարձրունքների կհասցնեին Հայաստանն ու հային. Մհեր Ավետիսյան Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ» «Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ» Թիրախում ոչ թե անձերը, այլ հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Արկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. «Փաստ» ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ» Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ» Քաղաքացին` «ՀայաՔվեի»` Արմավիրի գրասենյակի բացմանը Նիկոլի մեղքո´վ է հանձնվել և հայաթափվել Արցախը. Հրայր Կամենդատյան Իշխանությունները լուրջ պատմության մեջ ընկան. արբիտրաժային կոլապս (տեսանյութ) «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներն այցելեցին Մատենադարան «Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրաՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankԿաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների Ռուսաստանի Սարատովում արտակարգ դրություն է հայտարարվել բնակելի շենքի ողբերգական պայթյունից հետո Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և զորահավաքը 3 ամսով երկարաձգելու մասին 2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռի մոտ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կեցավայրը փաստացի գրավելու նպատակով, ստրատեգիական սխալ է. Արա ԱբրահամյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՔՊ-ի պրոպագանդիստ մանկավարժները պետք է պատասխան տան. Մենուա ՍողոմոնյանՍա քաղաքականություն չէ, սա գոյության պայքար է. Նաիրի Սարգսյան1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան Երևանում․ հայտնի է ժամկետը ԵՄ-ում արևային էներգետիկայի աճը առաջին անգամ տասնամյակի ընթացքում կնվազի Ուժն է ծնում իրավունք. Մհեր ԱվետիսյանԿամայականության դուռ է բացվում. Թաթոյանը՝ ՀԷՑ–ին առնչվող որոշումը չկատարելու վտանգի մասինՄաստեր-կլաս՝ ստարտափերների համար Հայաստանը չի՞ ընդունել ամերիկյան առաջարկը Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր Ոչ մի սրբապիղծ չի´ ներխուժի Մայր Աթոռ. Ցոլակ Ակոպյան Թուրքիայում անտառային հրդեհները հասել են հանգստավայրեր, գյուղեր են տարհանվել (տեսանյութ) Ինչպես է փրկարարը Սարատովում պայթյունից հետո փլատակների մեջ հայտնաբերել մաhացած երեխային (տեսանյութ 18+) Փաշինյանը ՔՊ-ականացնում է ՀԷՑ-ը. Արբիտրաժի որոշումը չեն կատարելու Ինչ է կատարվել Հրազդանի կիրճումՀայաստանի պատմության թանգարանում բացվել է «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային ցուցադրությունը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված