Ադրբեջանը 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանը 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ընդլայնված նիստ է անցկացրել տեսակոնֆերանսի ռեժիմով և քննարկել 2020 թվականին կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Նշվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից ի վեր Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ հարուցվել է 62 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 17 մարդ, որոնց Բաքվում անվանում են վարձկաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացի:
Ադրբեջանի իշխանությունները հենց նրանց նկատմամբ են հետախուզում հայտարարվել:
Ավելի վաղ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին Ղարաբաղի Հադրութի շրջանում 62 հոգուց բաղկացած «հայկական դիվերսիոն խմբի» ձերբակալման մասին: Նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է քննություն:
Ավելին՝ այստեղ