Իմ քայլից հայտարարեցին Արմեն Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին Խնամում է հիվանդությունից կուրացած կնոջը. ինչ են պատմում Օնիկ Գասպարյանի մասին Անի Երանյանը` Full House-ը լքելու, հին սերերի, նոր կյանքի ու դեպրեսիաների մասին Թուրքական լրատվամիջոցները մասնակցելու են Փաշինյանի հանրահավաքին․ WarGonzo «Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին Բանակի կողքին եմ, կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան Արմեն Սարգսյանը թռնում է Այս իշխանությունը քաղաքական զրո է, բա Ալիևը պիտի ասի՝ հայ ռազմագերի չունենք. Էդուարդ Շարմազանով Հայաստանում բենզինը կրկին թանկացել է Փաշինյանը «Մարտի 1»-ի հանրահավաքի մասին


Ղարաբաղն ու Ալբանիան․ ինչպես է պատմաբանների պատերազմը ազդել պատմական հուշարձանների վրա

Վերլուծություն

 Turist.delfi.ee-ն գրում է, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերադարձրել է գրեթե երեսուն տարի հայկական ուժերի կողմից վերահսկվող հողերի մոտ երկու երրորդը: Այժմ հայերն ասում են, որ իրենց հուշարձաններին, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, սպառնում են կամ ոչնչացնում կամ հայկականից ալբանականի վերածում: Նախիջևանի Ջուլֆա քաղաքում, 2005 թվականին վերջնականապես ավերվել է հին հայկական գերեզմանատունը իր հազարավոր խաչքարերով, ինչը Հայաստանում վրդովմունքի փոթորիկ է առաջացրել և դատապարտվել է Եվրախորհրդարանի կողմից:

Ղարաբաղյան հակամարտությունը հիմնականում կրոնական պատերազմ չէ, բայց կողմերը մեծ նշանակություն են տալիս եկեղեցիներին, մզկիթներին և այլ հին հուշարձաններին` որպես այդ տարածքում հնագույն ներկայության նշաններ, որը և հաստատում է այդ տարածքի նկատմամբ իրավունքը: Միևնույն ժամանակ, և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները, որպես վկայություն, մատնանշում են նույն ղարաբաղյան վանքերն ու եկեղեցիները, միայն թե ոմանք դրանք անվանում են հին հայկական, իսկ մյուսները հին ալբանական: Թե՛ հայերը, և թե՛ ադրբեջանցիները շատ երկար ժամանակ են ապրում այդ տարածքում, և ոչ միայն փոքրիկ Լեռնային Ղարաբաղում, այլ մի ընդարձակ տարածաշրջանում, որը ներառում է Արևելյան Անատոլիան, այսօրվա Իրանի հյուսիսը և Հարավային Կովկասը: Հայերը համարում են, որ իրենց ժողովրդի պատմությունը սկսվել է մոտավորապես մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերից, բայց թուրքերը ևս ապրում են այդ տարածքում արդեն գրեթե հազար տարի: Բացի այդ, տեղի ժողովուրդները խառնվել են եկվորների հետ, և նրանք բոլորը միասին ադրբեջանցիների և հայերի նախնիներ են:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացրել Ալբանիան: Կովկասյան Ալբանիան կապ չունի ժամանակակից Բալկանյան Ալբանիայի հետ: Սա պետություն է, որը գոյություն է ունեցել ներկայիս Ադրբեջանի տարածքում մեր դարաշրջանի առաջին հազարամյակում: Ադրբեջանի ներկայիս բնակիչները մասամբ այդ հին պետության բնակիչների հետնորդներն են: Ուդինների փոքրիկ ցեղախումբն է լեզվաբանական առումով համարվում ալբանացիների ուղղակի հետնորդ: 4-րդ դարում քրիստոնեությունը Հայաստանի միջոցով ներթափանցել է Կովկասյան Ալբանիա: Միևնույն ժամանակ, 4-րդ դարի վերջին, Հայաստանը Հռոմի և Պարսկաստանի միջև բաժանելու ժամանակ, Կովկասյան Ալբանիան տարածքներ է ստացել Քուռի և Արաքսի միջև, որտեղ ներառված է նաև ներկայիս Ղարաբաղը: Մոտավորապես 8-10-րդ դարերի ընթացքում, արաբների կողմից նվաճվելուց հետո, Կովկասյան Ալբանիան դադարել է գոյություն ունենալ, և այնտեղ բնակվող ցեղերը տարալուծվել են հարևան ժողովուրդների հետ՝ դառնալով ներկայիս հայերի, վրացիների և ադրբեջանցիների նախնիները: Ալբանական քրիստոնեական եկեղեցին գոյություն է ունեցել շատ երկար ժամանակ՝ մինչև 19-րդ դարը, քանի դեռ Ռուսական կայսրությունը չի լուծարել այն: Բայց, ինչպես կարծում են ոչ ադրբեջանցի գիտնականները, հայոց լեզուն և ավանդույթներն են գերակշռել այդ եկեղեցում նույնիսկ նրա գոյության առաջին դարերում, երբ ալբանական պետականությունն ու լեզուն դեռ եղել են, իսկ երբ դրանք անհետացել են՝ Ալբանական եկեղեցին դարձել է լիովին հայախոս:

Դեռ խորհրդային տարիներին, սկսած 1950-ականներից, ադրբեջանցի պատմաբանները արհեստականորեն սկսել են բարձրացնել կովկասյան Ալբանիայի դերն ու տեղը պատմության մեջ: Այս նոր տեսության հիմնական ստեղծողները եղել են ակադեմիկոս Զիյա Բունիյաթովն ու նրա ուսանողուհի Ֆարիդա Մամեդովան: «Ալբանական ժառանգության» տեսությունն Ադրբեջանում այժմ դարձել է պատմության պաշտոնական ճանաչված տարբերակ։ Ըստ այդմ, երկրի տարածքում բոլոր քրիստոնեական հուշարձանները, որոնք հայերը համարում են իրենցը, իրականում ալբանական են: Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ Էլբայ Գասիմզադեն ասում է նաև, որ Ադրբեջանում գործնականում հայկական ճարտարապետություն գոյություն չունի, և այն, որը հայերն անվանում են իրենցը, պատկանում է Կովկասյան Ալբանիայի ժամանակաշրջանին:

Մի ադրբեջանցի պատմաբան, որը ցանկացել է մնալ անանուն, քանի որ պետական ծառայության մեջ է, ասել է, որ վերջին տարիներին Ադրբեջանում հայկական հուշարձանների «ալբանացումը» տեղի է ունենում պետական մակարդակով: Ըստ նրա, երկրի հայկական եկեղեցիների մեծ մասը անձեռնմխելի է, բայց ներկայումս դրանք պաշտոնապես համարվում են «ալբանական»: 1992-1994 թվականների ղարաբաղյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ հայերը ոչնչացրել են բազմաթիվ հին հուշարձաններ և աղոթատեղիներ: Օրինակ ՝Բաքվի հենց կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին ապամոնտաժվել է: Բաքվի 19-րդ դարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հրկիզվել է, խաչը հանվել է նրա վրայից, այնուհետև այն վերանորոգվել է, և այժմ այնտեղ է գտնվում նախագահի աշխատակազմի վարչակազմի գրադարանը: Այնուամենայնիվ Ադրբեջանում եկեղեցիների մեծ մասը մնացել են անձեռնմխելի։ Միայն թե դրանք առանց ծխականների են, քանի որ առաջին պատերազմի ընթացքում ամբողջ հայ բնակչությունն է վտարվել Ադրբեջանից: Ադրբեջանում հայտնի ճարտարապետ Էլչին Ալիևը ասում է, որ երկիրը շրջելիս հաճախ է տեսնում հայկական եկեղեցիներ, որոնք ճարտարապետական առանձնահատկություններով հեշտությամբ տարբերվում են այլ եկեղեցիներից: Հայերը, 1992-1994 թվականներին գրավելով Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջաններ, ամբողջությամբ ավերել են այնտեղ գտնվող շատ բնակավայրեր, դրանց հետ միասին ոչնչացվել են նաև մզկիթներ և տարբեր հին հուշարձաններ:

Ադրբեջանի մշակույթի փոխնախարար Անար Քերիմովը ասել է, որ վերադարձված տարածքներում հնության 34 հուշարձաններ ամբողջությամբ ոչնչացվել են (այդ հարցի վերաբերյալ չկան անկախ աղբյուրների տվյալներ): Ճիշտ է, Աղդամի հիմնական մզկիթը, չնայած լքված է, այնուամենայնիվ, շարունակում է մնալ քաղաքի միակ անձեռնմխելի շենքը, իսկ Շուշայի Գովհար աղայի մզկիթը չճանաչված Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նույնիսկ վերականգնել էին` դրա համար իրանցի մասնագետներ հրավիրելով: Դա նաև առիթ էր դարձել ադրբեջանցի պատմաբանների վրդովմունքի համար, քանի որ, ըստ նրանց, հայերը փորձում են շեշտել այն փաստը, որ դա կառուցվել է պարսիկների օրոք։

Հայերի և ադրբեջանցիների միջև վեճը առ այն, թե «ու՞մն են եկեղեցիները» չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը:

 

Արմեն Սիմոնյան

Pressmedia.am

Հասարակությունը մերժում է անհույս անցյալն ու ամոթալի ներկան. «Հայոց արծիվներ» (Տեսանյութ)Արման Վարդանյանը թվարկել է 40 սուտ խոստում, որ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից Ո՞ւր եք տղե՛րք, ո՞ւր եք երկրապահնե՛ր․ Արտակ Թովմասյան Հայաստանում՝ իսկ ավելի կոնկրետ Բաղրամյան պողոտայում, կարծես թե երրորդ ուժ է ձևավորվելԻմ քայլից հայտարարեցին Արմեն Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին Խնամում է հիվանդությունից կուրացած կնոջը. ինչ են պատմում Օնիկ Գասպարյանի մասին Թուրքական լրատվամիջոցները մասնակցելու են Փաշինյանի հանրահավաքին․ WarGonzo «Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին Բանակի կողքին եմ, կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան Արմեն Սարգսյանը թռնում էԱյս իշխանությունը քաղաքական զրո է, բա Ալիևը պիտի ասի՝ հայ ռազմագերի չունենք. Էդուարդ Շարմազանով Հայաստանում բենզինը կրկին թանկացել է Փաշինյանը «Մարտի 1»-ի հանրահավաքի մասին Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպե՞ս և ե՞րբ է լինում. Տաթև Այվազյան Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը․ Արմեն Սարգսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների չորրորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին«Սյունիքում թշնամին զինված հայտնվում է ճանապարհներին, երեխաները խաղում են, թշնամին` հետևում» Արագածոտնի մարզում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Թաթուլ Հակոբյանը իսկանդերի կիրառման մասին նոր տեղեկություններ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Փաշինյանի որդին արժանացել է նման վերաբերմունքի իր ծնողների պատճառով. Էլինար Վարդանյան Նոր տեղեկություններ ԱրցախիցԱխր Աշոտ ջան, խի ես սենց հագնվում, Դու պաշտոնյայի տղա ես․ Սոս Ջանիբեկյան Երկիրը ևս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ Նոր փաստեր այն մասին, թե ինչպես է իշխանությունը լքել արտաքին քաղաքական խրամատը եւ ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համար. Արմեն Աշոտյան Ռազմական դրության պարագայում կառավարությանը անվստահություն հայտնելու իրավունք չկա. Սերգեյ Ամիրխանյան Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի կոչը Պաշտպանության նախարարությունը մեկ ամիս ժամանակ է խնդրում ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրի մարզում բախվել են ԱԱԾ աշխատակցի Nissan-ն ու 22–ամյա վարորդի Hayasa մոտոցիկլը Գյումրին ողողվել է «Նիկո՛լ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» պաստառներով (լուսանկարներ) Հրդեհ՝ Նիկոլ Դումանի փողոցում Խաչիկ Ասրյանը՝ ի պաշտպանություն ազգային - քրիստոնեական արժեքների Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ հանցագործությունների մի ամբողջ շարքի. ԱՀ ԱԳՆ Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է պայքարից Մոսկվայում ու Բաքվում անհանգիստ են․ Ալիեւը Պուտինին նշանակել է Հայաստանի կապիտուլյացիայի երաշխավոր Ինքնաթիռ է կործանվել. Կան զոհեր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 265 նոր դեպք Կառավարության որոշումը ուժի մեջ մտավ Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Դիլիջանի «Նյու Սիթի» առևտրի կենտրոնից 9 հոգի տեղափոխվել են հիվանդանոց Ինչու՞ է Թուրքիան աջակցում Նիկոլ Փաշինյանին. Վլադիմիր Սոլովյով Ադրբեջանը խոշտանգելով՝ բանտում սպանել է որոշ գերիների. Արցախը հակազդում է Ալիևին Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կփախնի Հայաստանից, կամ ... Ժիրինովսկին կանխատեսել է, որ Հայաստանում ռազմական հեղաշրջում կլինի Ադրբեջանի ԱԳՆ-ի նոր մեղադրանքը Հայաստանին Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել ՊՆ-ն Շուշիի ուղղության պատասխանատու հրամանատարի անունը տալու համար մեկ ամիս ժամանակ է խնդրելՓաշինյանի՝ «Քո հետևից կգան» խոսքերից հետո երիտասարդին ծեծել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել Հրատապ. ՀՀ ՊՆ-ն հանդես եկավ կարեւոր հայտարարությամբ Լույս չի լինի նշված հասցեներում
Ամենադիտված