Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջում Գորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքում Հնդկաստանում Պուտինին անվանել են «անկեղծ մարդ» Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ Ֆադեև Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը


Չկարողացա հաղթահարել. Դավիթ Տոնոնյանը՝ վարչապետ-ՊՆ-Գլխավոր շտաբ անհստակությունների մասին

Ուշադրության կենտրոնում

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին:

– Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս քննարկվում է Ձեր հայտնի «նոր պատերազմ՝  նոր տարածքներ» արտահայտությունը: Մասնավորապես, հունվարի 18-ի ասուլիսում այն հիշատակեց նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Չե՞ք ափսոսում այդ հայտարարության համար:

– Մոտ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն արձագանք էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որոնք «հիմնավորվում էին» բանակցությունների անարդյունավետությամբ:

Որքան էլ պնդեն Ալիեւը եւ հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման եւ պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ չէր կարող։ Նույն տրամաբանությամբ՝ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման մասին։ Ավելին, տասնամյակներ շարունակ աշխարհում «չեն նկատում» Ալիեւի այն հայտարարությունները, որ «Երեւանը պատմական ադրբեջանական տարածք է»:

Պետք է հստակ ամրագրել, որ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումից հրաժարված կողմը Ադրբեջանն էր։ Բանակցային գործընթացի խաթարման եւ պատերազմի նախաձեռնողը Իլհամ Ալիեւն էր ու նրան հրահրած եւ բազմակողմանի աջակցություն ցուցաբերած Թուրքիան:

Իմ խորին համոզմամբ, 1994 թվականից հետո հայկական զինված ուժերի կողմից զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում ամրաշինությունը, առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպումը եւ սպառազինումը ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը։

Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը՝ պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության եւ Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված  կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։

Վստահաբար՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը։ Երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով եւ հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի։

Ուստի, 26 տարի վարվող պաշտպանական եւ արտաքին քաղաքականության շրջանակներում՝ առկա սոցիալական եւ ժողովրդագրատնտեսական հնարավորությունների սահմաններում ոչ պատերազմական պայմաններում ապահովվել է չորրորդը՝ հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունը։

– Դուք ասել էիք, որ պատերազմի դեպքում հայկական կողմը պետք է գործողությունները տեղափոխի հակառակորդի տարածք: Մասնավորապես, ասել էիք, որ «անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

– Այո, նշված գրոհային ստորաբաժանումների ստեղծումը եւ դրանց պատրաստումը հակառակորդի տարածքում գործելու համար, Զինված ուժերի համալրումը բազմաֆունկցիոնալ կործանիչներով, տարատեսակ ԱԹՍ-ներով եւ գերճշգրիտ հրթիռահրետանային համակարգերով, ինչպես նաեւ հետախուզական եւ հատուկ նշանակության կարողությունների զարգացումն ի վերջո բերելու էին հայեցակարգային փոփոխությունների:

Սակայն ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել։ Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ։

Պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ 2020թ. հունիսի 9-ին հրապարակված տեսլականում ես նշել էի, որ մեկնարկել է Զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչեւ հեռահար հրթիռային համակարգեր եւ մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա, սակայն մենք ճանապարհի սկզբին էինք:

Վերազինումը նպատակաուղղված էր, մասնավորապես, զինված ուժերի ստորաբաժանումներն այնպիսի շարժունակ, ժամանակակից եւ գերճշգրիտ զինատեսակներով համալրելուն, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում եւ կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները: Համոզված եմ, որ մենք չունեինք այլընտրանք, քան այս ձեւաչափով պատերազմելը։

Բոլոր հայտարարություններն արվել են՝ հաշվի առնելով հակառակորդի հնարավոր գործողությունների եւ տարածաշրջանային զարգացումների կանխատեսելիությունը, սակայն Թուրքիայի անմիջական եւ վարձկանների զանգվածային ներգրավման, մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերի թերի գնահատմամբ։

Եթե իմ առաջ քաշած ծրագրային ու հայեցակարգային մոտեցումները գնահատվում են որպես «ամպագոռգոռ», «իրականությունից կտրված» եւ «հոխորտանք», ապա հայաստանյան որոշ քաղաքական գործիչների ոչ կոմպետենտությունը, թուլամորթությունն ու մելամաղձության դրսեւորումները պարզապես անվտանգության սպառնալիք են մեր ժողովրդի համար։ Մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ: Պետք է դադարեցնել մարդկանց հոգեբանորեն հյուծող այս քաղաքական մղձավանջը եւ թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն վերլուծել սխալները, դասեր քաղել ու աշխատել: Մենք չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի եւ մեր շահերի պաշտպանության, եւ պարտվողական ելույթներն անարգում են նրանց հիշատակը:

– Շատերը պնդում են, որ Դուք՝ շուրջ երկու տասնամյակ աշխատելով Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների հետ, դավաճանություն գործեցիք՝ համաձայնելով մաս կազմել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

– 2018 թվականի գարնանը համաձայնելով ստանձնել պաշտպանության նախարարի պաշտոնը՝ առաջնորդվել եմ բացառապես պարտքի զգացումով: Ես աշխատել եմ հանուն Հայաստանի Հանրապետության, իսկ ձեր մատնանշած «շատերը» կամ կարծրատիպային պատկերացումներ ունեն պետական ծառայության մասին՝ հատկապես պաշտպանության եւ անվտանգության ապահովման ոլորտներում, կամ էլ առաջնորդվում են այլ դրդապատճառներով եւ շահերով: Հակված եմ դիտարկել այլ շահերի վարկածը, քանի որ տեսնում եմ, թե ինչպիսի ջանասիրությամբ եւ հետեւողականությամբ են հայկական մեդիադաշտ բերվում ադրբեջանական տելեգրամյան ալիքներում սկիզբ առնող հերյուրանքները՝ իմ եւ ընտանիքիս մասին:

Ինչ վերաբերում է նախկին եւ գործող գործիչների հետ մարդկային փոխհարաբերություններին, ապա դրանք խիստ անձնական տիրույթում են գտնվում եւ կողմնակի գնահատանքի արժանանալու պարագայում, որպես կանոն, վերածվում են բամբասանքի։

– 2,5 տարվա ընթացքում Զինված ուժերը հաճախ ուղղակի կամ քողարկված հարվածներ են ստացել իշխող ուժի կամ դրա հետ սերտ կապեր ունեցող ՀԿ-ներից եւ այլ շրջանակներից: Ինչո՞ւ հրապարակայնորեն չեք արձագանքել դրանց:

– Ես փոփոխությունների կառավարման պրակտիկ ու ճկուն մեթոդի կողմնակիցն եմ։ Պահանջվող եւ անհրաժեշտ փոփոխությունների գործընթացին խոչընդոտող հիմնական գործոններից մեկը մարդկանց բնական հակումն է իներցիային: Մարդիկ դիմակայում են փոփոխություններին, քանի որ դրանք կարող են նրանց անհարմարություն պատճառել: Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ «դեմքի պահպանումը» մեծ դեր է խաղում միջանձնային հարաբերություններում, եւ ես նախապատվությունը տվել եմ բոլոր կողմերի հետ համբերատար աշխատելուն՝ ակնկալելով գիտակցության կամ ընկալման փոփոխություն թե՛ իշխանության գործընկերներից, թե՛ ՀԿ-ների ներկայացուցիչներից։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջումԳորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքումԱշխարհաքաղաքականության դժվար, բայց կարևոր դասեր Որքան գումար է Քավորը տալիս Սոֆիի եղբորը՝ որպեսզի նա իջեցնի թուրը․ Տեսանյութ Հնդկաստանում Պուտինին անվանել են «անկեղծ մարդ» Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ ՖադեևՀնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ Մեզ ազգային իշխանություն է պետք, որը պետությունը կտանի խաղաղության. Արմեն Մանվելյան Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանըԱվտովթար՝ Երևանում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցումՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից Հնդկաստանի քայլը` օրինակ նաև Հայաստանի համար Անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով Մեր տան գույքահարկը 30 անգամ բարձրացել է. քաղաքացի Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՕգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործությունՆազելիների նոր հաջողությունները Ունեցա ևս մեկ կարևոր հանդիպում. Մհեր Ավետիսյան Հայաստանի շրջափակումը միայն խորանալու է. Դավիթ ՍարգսյանԽաղաղություն ու՞մ հետ` ահաբեկիչ Ալիևի՞. Մենուա Սողոմոնյան Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմԿարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունըԹամարա Գլոբայի կանխատեսումը օգոստոսի 13-ի համար. հակիրճ ուղեցույցներ յուրաքանչյուր նշանի համար Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն Բաքվում պահվող գերիների հարազատները հույս ունեն, որ շուտով նրանք կվերադառնան… Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված