Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը կլինի շարունակական Արմավիրի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Volkswagen»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով 10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան


Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան հետաքրքրված թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերով

Ուշադրության կենտրոնում

Մեծ Բրիտանիան բարձր զարգացած արդյունաբերական երկիր է և ընդգրկված է աշխարհի ամենազարգացած պետությունների ցուցակում: Նա առաջատար դեր է խաղացել աշխարհում, նախքան ԱՄՆ-ը նրանից կվերցներ «առաջնության դափնիները»: Իսկ Թուրքիան երկիր է դինամիկ զարգացող տնտեսությամբ: Ասելով «զարգացող»՝ մենք նկատի ունենք բացառապես Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ցուցանիշները: Այնուամենայնիվ, երկրների միջև խզումը մնում է բավականին մեծ, առնվազն մեր ժամանակներում: Ուստի ուշագրավ է Լոնդոնի հետաքրքրվածությունը Անկարայի ռազմական նվաճումների նկատմամբ։ Ի՞նչ է հայտնի այս մասին:   Ամենաբարձր մակարդակում Թուրքական ռազմական նվաճումների, հատկապես անօդաչու թռչող սարքերի նկատմամբ բրիտանացիների հետաքրքրվածությունը նկատելիորեն ներկայացված է լրատվամիջոցների հրապարակումներում և վերլուծական հոդվածներում: Այս պարագայում նրանց հետաքրքրվածությունը հասկանալի է, բայց մենք խոսում ենք այլ բանի մասին: Թուրքական ռազմական նվաճումների հանդեպ հավանությունն ու հետաքրքրվածությունը անմիջապես բխում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից, իսկ ավելի կոնկրետ՝ հենց նախարարից:   Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ թուրքական անօդաչուները միջազգային ասպարեզում կփոխեն խաղի կանոնները: Այս լուրը հրապարակել են համաշխարհային շատ լրատվամիջոցներ:   Նրա խոսքերը վկայում են այն մասին, որ նա հասկանում է, թե ինչ դեր են խաղացել անօդաչուները թուրքական ռազմական գործողություններում՝ ընդդեմ Իրաքի հյուսիսում և Սիրիայում քրդական զինված խմբավորումների և Խալիֆա Հաֆթարի ուժերի ու սիրիական ռեժիմի: 2020-ի սկզբին թուրքական ուժերը որպես ոչ ավանդական զենք կիրառեցին անօդաչուներ՝ ռազմական գործողությունների ժամանակ կամ իրենց դաշնակիցներին աջակցելու համար: Կես տարի անց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը կրկին անդրադարձավ այս թեմային: Նա հանդիպեց Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համար անօդաչուների ոլորտում երկրի զարգացման հնարավորությունը: Ուոլեսը հայտարարեց, որ Թուրքիան առաջադիմել է անօդաչու թռչող սարքերի զարգացման մեջ՝ չնայած արտաքին ճնշմանը: Նա առաջ է մղվել ոլորտում, մինչդեռ իր եվրոպացի գործընկերները հետ են մնացել: Թուրքական անօդաչուները պրակտիկ են, արդյունավետ, գնային առումով մատչելի և ունակ են կատարելու մեծ քանակությամբ առաջադրանքներ. մոնիտորինգ, հակառակորդների շտաբների և օբյեկտների ռմբակոծում:   Բրիտանական The Guardian թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հանձնարարել է նախագծող ինժեներներին առաջիկա հինգ տարիների ընթացքում մշակել բրիտանական անօդաչուների ստեղծման նախագիծ: Նա հորդորել է առաջնորդվել թուրքական փորձով և նշել, որ թուրքական անօդաչուները վերջին մարտերում ցուցադրել են նկատելի գերազանցություն: The Guardian-ը չի հստակեցրել, թե արդյոք մտադի՞ր են երկրները այս ոլորտում փոխանակվել գիտատեխնիկական փորձով, թե՞ կսահմանափակվեն թուրքական ռազմական նվաճումների հասցեին գովերգմամբ։ Դրական գնահատում   Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը դրական է արձագանքել թուրքական անօդաչու թռչող սարքերի առնչությամբ, բայց, այնուամենայնիվ, չի կարողացել թաքցնել իր հիասթափությունը: Նա ճնշված է, որ թուրքերը զգալի առաջընթաց են գրանցել այս խոստումնալից ոլորտում՝ չնայած դժվարություններին և խնդիրներին, իսկ արևմտյան երկրները, որոնց համար ավելի հեշտ է ձեռք բերել տեխնոլոգիա և ֆինանսավորում, չեն կարողացել հասնել համանման արդյունքների: Ի դեպ, վերջերս նման հակասական «զգացումներ» նկատվում են ոչ միայն Մեծ Բրիտանիայում:   2020 թվականի հուլիսին Die Welt գերմանական թերթը գրել է, որ թուրքական անօդաչուները հեղափոխություն են կատարել ռազմական գործում և զգալիորեն փոխել են ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում՝ հօգուտ Թուրքիայի: Ավելին, Թուրքիայի իշխանությունները դիտարկում են դրանք որպես գնորդներ ներգրավելու միջոց: Սա վկայում է այն մասին, որ կավելանա թուրքական ռազմական տեխնիկայի վաճառքը և  կուժեղանա թուրքական ռազմական քարոզչությունը: Թուրքիայի հաճախորդ-դաշնակիցները կկարողանան օգտագործել այս էժանագին ու մահաբեր զենքը խոշոր տերությունների դեմ: Die Welt-ի գնահատմամբ՝ Թուրքիայի գործնական փորձը կարագացնի անօդաչուների համաշխարհային շուկայի զարգացումը:   Իսկ գերմանական Tagesschau թերթը բացահայտ հայտարարել է, որ եվրոպական ՀՕՊ միջոցներն ի վիճակի չեն դիմակայելու թուրքական անօդաչուներին՝ իրենց բարձր տեխնիկական բնութագրերով և գործնական փորձով:   Սիրիայի ժողովրդավարական խորհրդի գործադիր խորհրդի համանախագահ Իլհամ Ահմեդը դիմել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին՝ մտահոգություն հայտնելով ՍԺԽ ուժերի դեմ անօդաչուներ կիրառելու Թուրքիայի ցանկության կապակցությամբ: Նա զգուշացրել է, որ Թուրքիայի իշխանությունները կկարողանան ռազմական գործողություններ իրականացնել անօդաչուների կիրառմամբ՝ միևնույն ժամանակ չմտնելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ, որոնք կարող են դատապարտվել միջազգային հանրության կողմից:   2020 թվականի հոկտեմբերին Financial Times-ը հաղորդել է, որ Թուրքիան ի վիճակի է արտադրել անօդաչուներ ԱՄՆ-ի, Չինաստանի և Իսրայելի հետ հավասար: 20 տարվա անընդմեջ ջանքերից հետո նա կարողացավ կրճատել իր կախվածությունը Արևմուտքից և մեծացնել վստահությունը ազգային արդյունաբերության նկատմամբ: Ըստ Libération ֆրանսիական թերթի՝ չնայած առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմանը, ամերիկյան անօդաչուների գինը չափից ավելի բարձր է թուրքականի համեմատ: Ավելին, թուրքական անօդաչուներն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ նկատվել են:   «Բայրաքթար» և Լեռնային Ղարաբաղ Թուրքիան մշակել է անօդաչուների մի քանի տարբեր մոդելներ, բայց ANKA-ն ամենահայտնին է: Բոլոր պաշտոնական հայտարարություններն ու մամուլի հաղորդագրությունները առանց իրար հերթ տալու պնդում են՝ «Բայրաքթար»-ը թուրքական անօդաչու թռչող սարքերի մարգարիտն է և ամենավտանգավոր զենքը Թուրքիայի ռազմական զինանոցում:   Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի  գնահատականներով՝ անօդաչու թռչող սարքերը պրակտիկ զենք են, որոնք չեն պահանջում ավանդական օդուժի առկայություն: Դրանք նվազեցնում են մարդկային, ֆինանսական և տեխնիկական ռիսկերը ռազմական գործողությունների ժամանակ: «Բայրաքթար»-ները կատարում են բազմաթիվ գործառույթներ: Օրինակ՝ իրականացնում են շուրջօրյա մոնիտորինգ և ռմբակոծություն եղանակային տարբեր պայմաններում: Դրանք չեն պահանջում զինվորականների ներկայություն և ունեն ցածր ինքնարժեք, որը տատանվում է 1-2 միլիոն դոլարի սահմաններում:   Անօդաչուները կոչվել են «Բայրաքթար» ի պատիվ թուրք գործարար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելչուկ Բայրաքթարի: Անկարան վերջին երեք տարիներին բանակում և  ոստիկանությունում ավելացրել է անօդաչու թռչող սարքերի քանակը՝ 38-ից հասցնելով 94-ի: Նա նաև կարողացել է դրանք վաճառել Կատարին, Թունիսին և Ուկրաինային: Բացի դրանից, թուրքական անօդաչուների նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ինդոնեզիան:   Թուրքական «Բայրաքթար» անօդաչուներն իրենց ամբողջ փառքով ցուցադրվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ, որը բռնկվել էր Ադրբեջանի ու Հայաստանի միջև անցած տարվա սեպտեմբերի վերջին: Սա սովորական պատերազմ չէր երկու գերտերությունների միջև: Ադրբեջանը կիրառում էր թուրքական անօդաչուներ, իսկ հայկական ՀՕՊ համակարգերը ի վիճակի չէին դիմակայելու դրանց: Բացի դրանից, հայկական սպառազինության մեջ չկան անօդաչուներ: Այսպիսով, «Բայրաքթար ՏԲ2»-ը փոխեց ուժերի հավասարակշռությունը հօգուտ Բաքվի, ինչը նախկինում անհնար էր անել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս շեշտել է, որ թուրքական անօդաչուները ոչնչացրել են հայկական զինված ուժերի մեկ միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկան։   Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի ակադեմիկոս Մայքլ Քլարքը համեմատել է անօդաչուների կիրառման տնտեսական նպատակահարմարությունը: Նա նշել է, որ Հայաստանը կորցրել է 224 միավոր ռազմական տեխնիկա, իսկ Ադրբեջանը՝ 36 միավոր նույն տեսակի տեխնիկա: 2020 թվականին Թուրքիան Կովկասում հասել է բարձր ռազմական, տնտեսական, բարոյական և պատմական նվաճումների: Դա 2019թ.-ին նրա առջև ծառացած ֆինանսական հիմնախնդիրների նկատմամբ կայունության արդյունքն էր և հիմնված էր վեց բաղադրիչների՝ ազգային ինքնության, ինստիտուցիոնալ ավանդույթների, ռազմական ենթակառուցվածքների, տնտեսական աճի կարողության, մեծաքանակ բնակչության և դիվանագիտական ​​հզորության վրա: Այս մասին Նավզաթ Շագիլյանը խոսել է դեռևս ղարաբաղյան պատերազմի փաստացի մեկնարկից առաջ:   Ի՞նչ է ուզում Մեծ Բրիտանիան Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը օգնեց իր երկրին խուսափել սարսափելի սխալից: Նա չաջակցեց Էրդողանի կառավարության դեմ ձախողված ռազմական հեղաշրջմանը, ինչպես արեցին մյուս երկրները, և արագորեն կազմակերպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ:   Թուրքիան և Մեծ Բրիտանիան միշտ միմյանց համարել են Եվրամիության վտարյալներ, քանի որ առաջինը ձգտում էր անդամակցել ԵՄ-ին, իսկ երկրորդը՝ դուրս գալ: Այսպիսով, Լոնդոնը օգնության ձեռք էր մեկնում Անկարային ամեն անգամ, երբ եվրոպական խոշորագույն երկրներից մեկը հրաժարվում էր նրանից: Օրինակ՝ 2017-ի վերջին երկրները ստորագրեցին ռազմական համաձայնագիր, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիան պետք է օգներ Թուրքիային արտադրելու հինգերորդ սերնդի կործանիչների համար շարժիչներ, որոնց արտադրությունը դադարեցվել էր թուրք-գերմանական տարաձայնությունների պատճառով: Բորիս Ջոնսոնը այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետն է, իսկ Ռիչարդ Մուրը՝ բրիտանական հետախուզության ղեկավարը և նրա աջ ձեռքը: Եվ վերջերս Եվրամիությունը լքած Լոնդոնը կարծում է, որ կարիք չկա անհանգստանալու Արևելյան Միջերկրական ծովում և Լիբիայում Թուրքիայի հավակնություններից, քանի որ այն դարձել է իրական ուժ՝ կանգնած Եվրոպայի, ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, Միջերկրական ծովի և Իրանի սահմաններին: Նա նաև Անկարային առաջարկեց սեփական արտադրության գերժամանակակից տեսախցիկներ այն բանից հետո, երբ Կանադան հրաժարվեց արտահանել դրանք Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում «Բայրաքթար» անօդաչուների կիրառման պատճառով: Սակայն Թուրքիան, ըստ ռուս լրագրող Վլադիմիր Դանիլովի տեղեկատվության, կարողացավ ինքնուրույն հիմնել դրանց արտադրությունը:   Մեծ Բրիտանիան և Թուրքիան պատրաստ են համագործակցության: Հունվարին նրանք ստորագրեցին ազատ առևտրի մասին պայմանագիր: Թուրքերը ցանկանում են օգուտ քաղել ինքնաթիռների և տանկերի շարժիչների արտադրության բրիտանական փորձից' զարգացնելու համար հինգերորդ սերնդի TFX կործանիչների և «Ալթայ» տանկերի նախագծերը, իսկ փոխարենը բրիտանացիները խոստացել են աջակցել «Բայրաքթար»-ի նման թուրքական անօդաչուների զարգացմանը: 

Ավելին՝ այստեղ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում ԱՄՆ-ն անկեղծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար. ՊուտինՈրոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը կլինի շարունակական Արմավիրի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Volkswagen»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Իրանը գաղտագողի հաշվեհարդար է տեսնում Ադրբեջանից «Թրամփի ուղու» համար. ադրբեջանական ԶԼՄ Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով 10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համարԷդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան«Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասինԱստղագուշակ 2025 թվականի օգոստոսի երկրորդ կեսի համար. ուղեցույց` յուրաքանչյուր նշանի համար 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր Կամենդատյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացումՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն ՄանվելյանՕդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր ՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից ԿԳՄՍՆ–ն կգնահատի դպրոցների աշխատանքը, աջակցություն կտրամադրվի դպրոցներին, որտեղ չկա բավարար արդյունք ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա»Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում ենԱդրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Կրակոցներ՝ Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ․ կա վիրավոր Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ․ ՔԿ Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր ԿամենդատյանԳնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացիՋուր չի լինելու Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համարԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված