Ռուս-թուրքական տանդեմը սպառնում է նոր պատերազմո՞վ Թիմակիցներին զգուշացնում է, որ պատրաստվեն՝ Գենշտաբը հավանաբար մոտակա ժամերին զորք կմտցնի Երևան Ջալալ Հարությունյանի որոշումը Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել Նիկոլ Փաշինյանի երեկվա աբսուրդային հայտարարությունը շոկ է առաջացրել պաշտպանական գերատեսչությունում. «Հրապարակ» Ինչու է Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի մոտից հեռացել բավականին դժգոհ ու ինչ է տեղի ունեցել երեկ. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանն առավոտյան նոր գրառում է արել Օնիկ Գասպարյանը ապտակել է Արայիկ Հարությունյանին Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը Շտապ. ՀՀ ՊՆ ն հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբ


Իրանն ուշացած ընդունեց «դավաճանությունը», ԱԳ նախարարի երեւանյան այցից առաջ

Ուշադրության կենտրոնում

Lragir.am-ը գրում է.

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Նա Երեւանում կլինի հունվարի 27-ին: Այցից առաջ Զարիֆը հայտնել էր, որ  մտադիր է այցելել այն երկրները, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատել:

Իրանը պատերազմի օրերին զորքեր կուտակեց իր հյուսիսային սահմաններին, հայտարարելով, որ թույլ չի տա աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն, ինչպես նաեւ զգուշացնելով ջիհադիստներին։ Աշխարհքաղաքական սահման ասելով Թեհրանը նկատի ուներ թերեւս Հայաստանի «միջազգայնորեն ճանաչված» սահմանը Մեղրիի հատվածում։ Թուրքական ներխուժման եւ Նախիջեւան-«Ադրբեջան» ցամաքային կապի հաստատման խոսակցությունների ֆոնին Թեհրանի այդ հայտարարությունը նախազգուշացում էր, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ «միջանցքը» նախատեսված է, ռուսական ԱԴԾ վերահսկողությամբ, եւ հնարավոր է՝ թուրքական «սանիտարական կարդոնով»։ Փոխարենը, Իրանի ու Հայաստանի միջեւ հաղորդակցություն է առաջարկվում Նախիջեւանով, որը խնդրահարույց է բոլոր առումներով։

Իրանը ողջունեց «Ադրբեջանի տարածքային ամբողջության վերականգնումը», մասնակցելով Հայաստանի շրջափակմանը։ Միեւնույն ժամանակ, փորձագետները նշում են այն վտանգները, որոնք առաջացել են Իրանի համար նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ «Աշխարհքաղաքական սահմանի» փոփոխություն տեղի է ունեցել, դա հայկական բանակի վերահսկողության կորուստն է Հորադիզ-Սյունիք գծով, ներկայում Սյունիքով Իրանին կապող ճանապարհը նույնպես հայտնվել է ռուս-թուրքական վերահսկողության տակ։ Ինչ վերաբերում է ջիհադիստներին, Մոսկվան արդեն հայտարարել է, որ դրանք վտանգ չեն ներկայացնում, այսինքն՝ համաձայնել է նրանց ներկայությանը Իրանի հետ սահմանամերձ տարածքներում։

Նոյեմբերի 9-ից հետո երկու պետություն դադարեցրել են գոյությունը, Ռուսաստանը չափազանց ծանր գին է վճարելու իր իրականացրած այս ծրագրի համար, իսկ Իրանը կարող էր խուսափել նույն ճակատագրից՝ դիմադրելով Մոսկովյան սցենարի իրագործմանը, ինչպես նաեւ քաղաքականությունը չենթարկելով «գաղափարայնացված իրողություններին»։ Փոխարենը, Իրանը «վերջնական կարգավորման» ինչ որ ծրագիր էր պտտում Մոսկվայից Անկարա՝ երեւի փորձելով իր բաժինը ստանալ ռուս-թուրքական համաձայնություններից։

Զարիֆի հայտարարությունն այցից առաջ վկայում է, որ իրավիճակն այս առումով չի փոխվել։ Իսկապե՞ս Մոսկվան, Բաքուն և Թբիլիսին այն երկրներն են, որոնք «կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատել», Երեւանն էլ՝ մասնակից իր հաշվին խաղաղությանը այն երկրների կողքին, որոնք մասնակցել են Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմին:

Ավելին՝ այստեղ

 

Ռուս-թուրքական տանդեմը սպառնում է նոր պատերազմո՞վ Թիմակիցներին զգուշացնում է, որ պատրաստվեն՝ Գենշտաբը հավանաբար մոտակա ժամերին զորք կմտցնի Երևան Ջալալ Հարությունյանի որոշումը Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել Նիկոլ Փաշինյանի երեկվա աբսուրդային հայտարարությունը շոկ է առաջացրել պաշտպանական գերատեսչությունում. «Հրապարակ» Ինչու է Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի մոտից հեռացել բավականին դժգոհ ու ինչ է տեղի ունեցել երեկ. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանն առավոտյան նոր գրառում է արել Օնիկ Գասպարյանը ապտակել է Արայիկ Հարությունյանին Հայաստանի ձախողումները շարունակվում են. «Ժողովուրդ»Տեսանյութ. Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ»«Հրապարակ».Սկզբում ԳՇ-ն ,ապա ոստիկանները«Հրապարակ»․ Հաջակցություն բանակի պահանջներին՝ ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացրին Երևանի օդային տարածքում«Հրապարակ».Աբսուրդ հայտարարությունները շարունակվում են «Հրապարակ».ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվելԷրդողանն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը Հայտնի է, թե ինչ են խոսել Փաշինյանն ու ՊուտինըՇտապ. ՀՀ ՊՆ ն հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբ Հայտնի է, թե ինչ է պատասխանել Օնիկ Գասպարյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու Արայիկ ՀարությունյանինԷրդողանն ու Ալիևը սրան ոնց ուզում` տշում են. Շարմազանովը` Փաշինյանի մասինՁեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է. (տեսանյութ)«Նա մսխել է մարդկանց սերը եւ հավատը». Արմեն ԱշոտյանUcom-ը որակի ապահովման համար ներդրել է հավելյալ ռեսուրսներՀանրապետության անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունն առաջնահերթ խնդիր էՀայաստանը երբեք այսպիսի ողբալի իրավիճակում չի եղել․ Ալիև ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը Աննա Հակոբյանը, ժպիտը դեմքին, քայլում է ամուսնու կողքից. հատուկ ողջունեցին Խաչատուր Սուքիասյանի շենքի լուսամուտներում երևացողներին Արտակ Թովմասյանը խմբակցություններին իմպիչմենտի գործընթաց սկսելու կոչ է անումՆիկոլ Փաշինյանը հրապարակում կատարեց իր աջակիցների երազանքը Արման Վարդանյանը ԱԱԾ-ի տնօրենին, ոստիկանապետին և Գլխավոր դատախազին հրաժարական տալու կոչ է անում Պետերազմի արդյունքում մենք հարված ստացանք մեր անվտանգային համակարգի վրաՀայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները խոսել են իրար հետ Արայիկ Հարությունյանը նոր հրամանագիր է ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի երկնքում ռազմական կործանիչներ են նկատվել Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը պատրաստվում է մտնել ՊՆ ու ձերբակալել գեներալներին. Իշխան Սաղաթելյան Գլուխները պատով են տալու՝ կրակելու են ժողովրդի վրա, թող հլը փորձեն կրակեն կամ ուժ կիրառեն. Վանեցյան Կրեմլից արձագանքել են «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ոստիկանությունը հայտարարություն է տարածելԹուրքական իշխանություններն իրենց աջակցությունը հայտնեցին Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը նոր հայտարարություն տարածեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Որտե՞ղ է այժմ գտնվում Աննա ՀակոբյանըԲախում տեղի ունեցավ Փաշինյանի աջակիցների և քաղաքացիների միջև. Տեսանյութ Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը «Ատալանտայի» մարզիչ. Սա ինքնասպանություն է ֆուտբոլի համար Մահացել է Կարեն Գիլոյանի մայրը ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց Կոչ ենք անում պահեստազորում գտնվող բոլոր սպաներին ու գեներալներին միանալ. Հայտարարություն Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ. ուղիղ Պարտվածի սինդրոմը․ ինչու՞ է Հայաստանում ծաղկում հակասեմիտիզմը
Ամենադիտված