ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացում Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սամվել Կարապետյանի գործը՝ իշխանության իրական դեմքի բացահայտում Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը կլինի շարունակական Արմավիրի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Volkswagen»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով 10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին


Ռուսաստանը չպետք է մարսի Արցախն ու Նախիջեւանը

Հասարակություն

Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ-ից ու Եվրախորհրդարանից Արցախի խնդրի երկարատեւ լուծման ու կարգավիճակի որոշման ազդակներն ուժեղանում են, Ռուսաստանի հարցում կոշտ շեշտադրումների ֆոնին, անշուշտ ոչ միայն Արցախի հարցով: ԱՄՆ նոր վարչակազմը պատժամիջոցների մի քանի տարբերակներ է քննարկում, Գերմանիան սառեցրել է Հյուսիսային հոսք 2 գազատարի շինարարությունը, Պուտինի պալատի վերաբերյալ ֆիլմը եւ Նավալնու ձերբակալությունը ոչ միայն ներքին լուրջ խնդիրների դրսեւորում են, այլեւ կարող են առաջացնել նոր խնդիրներ:

Նույնը Թուրքիայի պարագայում է, Արցախի վերաբերյալ միջազգային արձագանքներում շարունակվում է Թուրքիայի մասնակցության ու դերի քննադատությունը: Ինչպես Սիրիայում ու Լիբիայում, այս պարագայում էլ Ռուսաստանն ու Թուրքիան ամուր կապակցվում են որպես միջազգային խնդրահարույց տանդեմ, կամ ինչպես ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելն է բնորոշել՝ մեծ հավասարման մասեր: Թուրքիան ու Ռուսաստանը, եւ հատկապես Պուտինն ու Էրդողանն առանձին այն ուժը չեն, ինչ տանդեմով, «հակաարեւմտյան քաղաքական կուրսի» շրջանակում: Դրա դրսեւորումն է Արցախյան պատերազմը՝ հայկական կանխորոշված պարտությամբ ու Հայաստանի մասնատման մոսկովյան սցենարի իրագործմամբ:

Հայաստանում քաղաքական, փորձագիտական տարբեր շրջանակներում դեռեւս փորձեր են արվում տանդեմը «բաժանելու» ուղղությամբ, փորձելով գտնել շահերի ինչ որ հակադրություններ կամ պատճառաբանություններ, թե ինչու է այդպես, մի կողմ թողնելով Հայաստանի հարցում ռուս-թուրքական հարյուրամյա քաղաքականության խորքային, ընդհուպ քաղաքակրթական խնդիրները: Մի կողմ թողնելով այս փորձերի դրդապատճառները, որոնք անշուշտ տարբեր են, պետք է նշել, որ դրանք ոչ միայն հեռու են իրականությունից, այլեւ կործանարար են թե քաղաքական մտքի կաղապարվածության, թե այդ տանդեմի պարբերական զոհի ավանդույթը պահելու առումով:

Իրավիճակ, որն արդեն ձգվում է երկու հարյուրամյակ եւ հանգեցրել է հայկական բնակության պատմական արեալի 90 տոկոս կրճատման, որն ի վերջո ներկայացվում է ռուսական փրկչության տեսանկյունից: Ներկայում էլ, Արցախի մեծ մասի օտարումը թուրքերին եւ Հայաստանի համար խոցելի սահմանների գծագրումը ներկայացվում է որպես Հայաստանի եւ հայերի անվտանգության ապահովում. Նիկոլ Փաշինյանը դա ձեւակերպում է որպես «անվտանգության նոր համակարգի ստեղծում», իսկ «հայամետ» ռուսաստանյան շրջանակներն ու նրանց հարող շրջանակները Հայաստանում ասում են, թե այս անգամ էլ Ռուսաստանը փրկեց Հայաստանին:

Արցախի հետ հիմա կատարվում է նույնը, ինչ Նախիջեւանի հետ 100 տարի առաջ. 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքը Ռուսաստանն ու Թուրքիան կիսեցին՝ մեծ մասը՝ Կարս, Արդահան, Սուրմալու-Արարատ, անցավ Թուրքիային, իսկ ռուսական մասում մնացած Հայաստանի կազմում գտնվող Նախիջեւանը նվիրաբերվեց «Ադրբեջանին»: Նշենք, որ այն ժամանակ արդեն գոյություն չուներ «Անտանտի դաշնակից» կառավարությունը, իշխանությունն անցել էր բոլշեւիկներին, որոնց զարմացած հայացքի տակ էլ մասնատվում էր Հայաստանի տարածքը: Ի դեպ, նման առատ նվերներից զարմացել էին նաեւ թուրքերը: Այն ժամանակ նույնպես հայտարարվեց, որ Ռուսաստանը «փրկել ու անվտանգության նոր համակարգ է ստեղծել» Հայաստանի ու հայերի համար:

Ավելին՝ այստեղ

 

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացումՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՍամվել Կարապետյանի գործը՝ իշխանության իրական դեմքի բացահայտումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում ԱՄՆ-ն անկեղծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար. ՊուտինՈրոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանք710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը կլինի շարունակական Արմավիրի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Volkswagen»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Իրանը գաղտագողի հաշվեհարդար է տեսնում Ադրբեջանից «Թրամփի ուղու» համար. ադրբեջանական ԶԼՄ Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով 10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համարԷդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան«Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասինԱստղագուշակ 2025 թվականի օգոստոսի երկրորդ կեսի համար. ուղեցույց` յուրաքանչյուր նշանի համար 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր Կամենդատյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացումՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն ՄանվելյանՕդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր ՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից ԿԳՄՍՆ–ն կգնահատի դպրոցների աշխատանքը, աջակցություն կտրամադրվի դպրոցներին, որտեղ չկա բավարար արդյունք ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա»Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում ենԱդրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Կրակոցներ՝ Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ․ կա վիրավոր Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ․ ՔԿ Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր ԿամենդատյանԳնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացիՋուր չի լինելու Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համարԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված