Մենք ենք, Չեռնոգորիան, Խորվաթիան, Կոսովոն և Ղրղըզստանը․ անկման նոր ռեկորդ
Ուշադրության կենտրոնումՀամաշխարհային բանկի մասնագետների գնահատմամբ՝ 2020 թվականին Հայաստանը տնտեսական անկումը կկազմի 8 տոկոս։ Տարեսկզբին ՀԲ-ն հրապարակեց ավանդական «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» ծավալուն զեկույցը, ըստ որի
տնտեսական անկաման տեմպով Հայաստանը Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների առաջատարներից մեկն էր։ 2020 թվականին Հայաստանից ավելի վատ տնտեսական վիճակում են գտնվել միայն Չեռնոգորիան, Խորվաթիան, Կոսովոն և Ղրղըզստանը։
ՀԲ-ն 2021 թվականին Հայաստանում տնտեսության 3,1 տոկոս աճ է կանխատեսում։
Մեր անմիջական հարևաններից Վրաստանում 2020 թվականին անկումը, համաձայն ՀԲ զեկույցի՝ կազմել է 6, Ադրբեջանում՝ 5 տոկոս։ 2021 թվականին, ըստ բանկի փորձագետների, Վրաստանի տնտեսությունը կարող է շուրջ 4 տոկոսի աճ ապահովել, իսկ Ադրբեջանի տնտեսության աճը կկազմի 2 տոկոս։ Ռուսաստանում տնտեսության անկումը անցած տարի 4 տոկոս է կազմել, իսկ Իրանում՝ 3,7 մոտ տոկոս:
2021 թվականին ՀԲ մասնագետների կանխատեսմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունը կաճի ընդամենը 2,5, Իրանի տնտեսությունը՝ 1,5 տոկոսով։ Թուրքիայում տնտեսական աճի ծավալները, ըստ ՀԲ զեկույցի, 2021-ին կարող է գերազանցել 4 տոկոսի ցցուցանիշը։
Փաստորեն 2021 թվականին մեր տարածաշրջանում տնտեսական ամենավատ ցուցանիշներն ունեցել ենք մենք։ ՀԲ մասնագետների կարծիքով՝ կորոնավիրուսի համաճարակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմը Հարավային Կովկասում տնտեսության կտրուկ անկման երկու գլխավոր պատճառն են։ ՀԲ մասնագետները արձանագրում են, որ ընդհանրապես, քաղաքական անկայունությունը դարձել է Արևելյան Եվրոպայում տնտեսական զարգացումը վտանգող գլխավոր ռիսկերից մեկը։
Ավելին՝ այստեղ