Որքա՞ն երկար են սովորաբար տեւում կորոնավիրուսի ախտանիշները
Ուշադրության կենտրոնումԿորոնավիրուսով վարակված շատ պացիենտների մոտ հիվանդության ախտանիշները սկսվում են թուլանալ սուր փուլից հետո մի քանի օր կամ շաբաթ անց: Այս մասին վկայում են Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալները:
Express-ի հաղորդմամբ՝ տարբեր մարդկանց տարբեր ժամանակ է պահանջվում կորոնավիրուսից բուժվելու համար: Վարակվածներից շատերը լիովին ապաքինվում են 12 շաբաթվա ընթացքում:
Սակայն որոշ դեպքերում վարակի ախտանիշները կարող են տեւել մի քիչ երկար: Այդ երեւույթը հայտնի է որպես երկարատեւ կորոնավիրուս:
Մասնագետների խոսքով՝ երկարաժամկետ ախտանիշների հայտնվելու հավանականությունը կապված չէ ախտանիշների ծանրության հետ: Շատերը, որոնց մոտ թեթեւ ախտանիշներ են եղել, մինչ օրս բողոքում են երկարաժամկետ խնդիրներից:
Ավելին՝ այստեղ