Պուտինի դղյակի մասին տեսահոլովակն աննախադեպ արձագանք է ունեցել
Ուշադրության կենտրոնումՕրերս ձեռբակալված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հրապարակած Դղյակ Պուտինի համար տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան 50 մլն դիտում առաջին երկու օրում: Երկու ժամանոց այդ տեսահոլովակի մեջ Նավալնին ցուցադրում է, թե ովքեր և ինչ գումարներով են կառուցում այդ պալատները վերջին 15 տարիների ընթացքում:
Ձեռբակալումից հետո ակտիվացել են նաև Tik-Tok հավելվածի ռուս օգտատերերը: Դեռևս մեկ տարի առաջ այդ հարթակում դժվար էր գտնել ինչ-որ քաղաքական կոնտենտ, սակայն վերջին երկու օրերի ընթացքում Ռուսաստանի բազմաթիվ օգտատերեր հրապարակում են տեսահոլովակներ ի աջակցություն Նավալնու: Նրանց թվում են և սովորական քաղաքացիներ, և էստրադայի աստղեր, տարբեր քաղաքական գործիչներ և նույնիսկ ոստիկանության աշխատակիցներ, ովքեր ուղիղ եթերում հրաժարվում են իրենց կոչումներից և դեն նետում ուսադիրները: Սա աննախադեպ երևույթ է. բոլորը կոչ են անում հունվարի 23-ին դուրս գալ փողոց և իրականացնել բողոքի ակցիա:
Ավելին՝ այստեղ