Սպանել են «օրենքով գողերի» կողմից բանտում «նայող» նշանակված կալանավորին
Ուշադրության կենտրոնումՔննչական մարմինները քրեական գործ են հարուցել Անգարսկի բանտում, որտեղ անկարգություններ էին տեղի ունեցել, տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են իրավապահ մարմինները:
Անկարգությունները տեղի էին ունեցել 2020 թվականի ապրիլի 9-ին: Կարգուկանոն հաստատվել էր ռուսական հատուկ ծառայությունների օգնությամբ: Անկարգությունները ճնշելուց հետո բանտում դի էր հայտնաբերվել:
Զոհի ինքնությունը հայտնի է, նա օրենքով գողերի կողմից բանտի «նայող» նշանակված կալանավորն է: Մարդասպանները նրան կախել են՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես ինքնասպանություն:
Ավելին՝ այստեղ