Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է, թե ինչու չի պատասխանում Ալիևի վիրավորանքներին
Ուշադրության կենտրոնումՀունվարի 20-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Վարդանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նրան ուղղեց հարց, որը հատկապես հետաքրքրում է Սփյուռքի հայերին:
Պատգամավորը ցանկացավ իմանալ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սսպառնալիքներին ու վիրավորանքներին, ինչու չի պատասխանում Ալիևին, ինչու չի հնչում ավելի հուժկու պատասխան անձամբ իր կողմից:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա մի ոսկե կանոն, երբ որևէ իրավիճակում տեղի է ունենում պատանդառություն ու որևէ տեղ ունես պատանդ, այդ պատանդ պահած կողմն ինչ-որ բան է արտահայտում, առաջին ռեակցիան հետևյալն է՝ այնպիսի վարքագիծ դրսևորել, որ հակառակ կողմում պահվող պատանդների անվտանգությունը կասկածի տակ չդրվի. «Այսօր մենք անձնական հարթության, անձնական հարց չենք քննարկում:
Ավելին՝ այստեղ