Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել
Ուշադրության կենտրոնում«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Անահիտ Ավանեսյանին։ «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այդ «գործընթացից»։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, սահմանված կարգի համաձայն, Նիկոլ Փաշինյանը գնացել է մասնաշենք, սակայն, ի տարբերություն սովորական դեպքերի, երբ նախարարին ներկայացնելու համար գերատեսչություն էր գնում արարողությունից 5-6 րոպե առաջ, թեթև շփումներ ունենում աշխատակիցների հետ, երեկ նա նախարարություն է գնացել առավոտ շատ կանուխ, որպեսզի «նախարարությունների շենքի» աշխատակիցները ներսում չլինեն, և ոչ ոք իրեն չնկատի։
Ավելին՝ այստեղ