Ձեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից «Ադրբեջանցուն ասացի՝ խնդրում եմ, հեռախոսը փոխանցիր Նարեկիս՝ ձայնը լսեմ, պատասխանեց՝ արդեն ուշ է՝ նրան սպանել ենք» Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ) «Լելե Թեփե» օպերացիայի մասին. Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած ևս 10 չհերքված փաստերին. Աշոտյան Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ԱԻՆ-ը զգուշացնում է քաղաքացիներին Անհետ կորած զինծառայողի հորը խաբել է՝ ասելով, որ կարող է օգնել հայտնաբերել որդուն, ինչի դիմաց 1 500 դոլար է պահանջել. տեսանյութ Ինչ հանգամանքներում են 1993 թվականին հանդիպել Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. Կառավարության պատասխանը Պուտինն ասել է, թե քանի ահաբեկչություն է կանխվել Ռուսաստանում 2020 թվականին


«Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը նոր իրողությունների եզրագծին է հայտնվել։ Դա պայմանավորված է ինչպես տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխությամբ, այնպես էլ 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությամբ։ Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ ռազմական ոլորտում և դիվանագիտական հարթակում Հայաստանի պարտությունը չհաշվարկված քայլերի և ձախողման արդյունք էր։ Կասկած չկա, որ այս հարցում իր էական նշանակությունն է ունեցել մեր իշխանությունների ապաշնորհությունը և ապիկարությունը։ Նրանց ոչ միայն չհաջողվեց ռազմական ոլորտում էական հաջողությունների հասնել, այլև դիվանագիտության ասպարեզում ձևավորել Հայաստանի համար ձեռնտու մթնոլորտ։

Փաշինյանը այս երկուսուկես տարվա ընթացքում զբաղված էր միայն իր իշխանությունը փիառելով։ Դրա արդյունքում է, որ հակառակորդը հնարավորություն ստացավ անպատիժ կերպով խախտել բանակցային գործընթացում ամրագրված սկզբունքներից մեկը, այն է՝ ուժ և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, և ռազմական ագրեսիա նախաձեռնել Արցախի նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ միջազգային հանրության կողմից այս հանգամանքը մեծ ուշադրության և կոշտ արձագանքի չհանդիպեց։ Հարցն այն է, որ հայկական կողմն իր վարքագծով և չհաշվարկված հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղային իրավիճակի հասցրեց ու առիթ տվեց ռազմական գործողությունների վերսկսման համար։

Սակայն խնդիրը միայն ռազմական գործողությունների վերսկսման հարցով չի սահմանափակվում, ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու կերպով դրսևորեցին ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների ավարտից հետո և ի վիճակի չեն անգամ հայկական կողմի համար կենսական նշանակություն ունեցող հարցերն առաջ մղել։ Ընդդիմությունն անընդհատ բարձրաձայնել է, որ վարչապետ Փաշինյանը բանակցային գործընթացը տապալման է տանում, որի տեսանելի արդյունքն է ռազմական պարտությունը։ Փաշինյանն անգամ ընդունակ չէ պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը։ Բայց միայն ընդդիմությունը չէ, որ այս իրողությունը երևան է հանում։ Հայաստանի դաշնակիցները նույնպես խոսում են այս մասին։ Ռուսաստանից արդեն որերորդ անգամ դիվանագիտական ապտակ են հասցնում Նիկոլ Փաշինյանին։

Բոլորս հիշում ենք, որ օրեր առաջ Փաշինյանը հանրության դատին էր հանձնել 44-օրյա պատերազմի մասին իր հոդվածը, վերջինս փորձել էր պատասխանել այն կարևոր հարցին, թե ինչու՞ տեղի ունեցավ պատերազմը և ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել դրանից։ Փաշինյանի հոդվածից տպավորություն էր առաջանում, որ ռուսական առաջարկների արդյունքում է, որ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է մղվել բանակցային օրակարգից: Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ կայքում արձագանքեց Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին՝ նշելով, թե այն պնդումները, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։ Իր սովորության համաձայն, ինչպես միշտ, այս անգամ ևս Փաշինյանն իր հոդվածում փորձում է մեղավորներ փնտրել և ինչ-որ կերպ արդարանալ, որ չի կարողացել բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի հարցն առաջ մղել։

Հետաքրքրական են հատկապես ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ վերջերս ունեցած մամուլի ասուլիսի շեշտադրումները, որոնցում նա պարզորոշ կերպով մեր իշխանություններին մեղադրեց բանակցային գործընթացը տապալելու և պատերազմ հրահրելու մեջ՝ հայտարարելով, որ պետք չէ էմոցիոնալ հայտարարություններ անել։ Ուշագրավ է, որ Լավրովը հայտարարեց, թե ռազմագերիների խնդիրը դեռևս լուծված չէ, քանի որ հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական։ Այսինքն՝ հայկական կողմի բարձիթողի վերաբերմունքի արդյունքում է, որ Ադրբեջանը հնարավորություն է ստացել ձգձգել գերիների արտահանձնման հարցը։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե հայկական կողմից ոչ ամբողջական ցուցակ պետք է ներկայացվեր, ապա ինչո՞ւ մեզ մոտ եղած ռազմագերիներին և անգամ ադրբեջանցի երկու դիվերսանտներին հանձնեցինք Ադրբեջանին։ Ռուսական կողմից եկող այս ազդակները ևս վկայում են այն մասին, որ իրենք չեն կարող անհրաժեշտ չափով պաշտպանել Հայաստանի շահերը, եթե ՀՀ իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն այդ շահերը ներկայացնել, իսկ ավելի կոնկրետ՝ շատ վաղուց հասունացել է Հայաստանում իշխանությունների հեռանալու հրամայականը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է «168 ժամ»․ Նիկոլ Փաշինյան․ խեղճը. Նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել«Ժողովուրդ». Ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պետական գաղտնիքի անվան տակԵթե մնում է Փաշինյանը, ապա չի մնում պետությունը․ «Փաստ»Իրո՞ք խնդիրները լոգիստիկ էին, թե՞ կան ավելի լուրջ պատճառներ. զենքի արտադրության փոխարեն՝ ներմուծո՞ւմ․ «Փաստ»«Հրապարակ».Փաշինյանի թիմակիցները սարսափում են նրա գիշերայի զանգերից ու SMS-ներիցՓաշինյանի հերթական սուտը պաշտոնապես հերքվեց«Հրապարակ».Իշխանությունը Ծաղկաձորում հավաք է անցկացրելԻշխանությունը պահելու ուշագրավ «պլան». «Փաստ»ՊՆ-ը հայտարարություն է տարածել Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից «Ադրբեջանցուն ասացի՝ խնդրում եմ, հեռախոսը փոխանցիր Նարեկիս՝ ձայնը լսեմ, պատասխանեց՝ արդեն ուշ է՝ նրան սպանել ենք» Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև. Արման Աբովյան Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ)«Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն ԱշոտյանԵրևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը«Լելե Թեփե» օպերացիայի մասին. Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած ևս 10 չհերքված փաստերին. Աշոտյան Փաշինյանը հերթական անգամ ստել էՆիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունըԱԻՆ-ը զգուշացնում է քաղաքացիներին Անհետ կորած զինծառայողի հորը խաբել է՝ ասելով, որ կարող է օգնել հայտնաբերել որդուն, ինչի դիմաց 1 500 դոլար է պահանջել. տեսանյութ Ինչ հանգամանքներում են 1993 թվականին հանդիպել Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. Կառավարության պատասխանը Պուտինն ասել է, թե քանի ահաբեկչություն է կանխվել Ռուսաստանում 2020 թվականին ՀՊԼ. Ալաշկերտը հաղթեց ու շրջանցեց Լոռիին, գոլազուրկ խաղ Գյումրիում (տեսանյութ) Հայաստանում կա ներքաղաքական թեժ պայքարԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Փաստինֆո» Ադրբեջանի համաձայնությամբ Սոթք, Կաշեն և Զանգելանի հանքավայրերը կշահագործվեն Լավ լուր՝ պատերազմում գլխուղեղի վնասվածք ստացած Միշան արդեն ուտում է, լսում, հասկանումՏհաճ անակնկալ՝ Ռուսաստանից. Սա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հայտարարության պատասխանը Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը Տարօրինակ դեպք Հայաստանում. անհասկանալի ձևով մարդ է մահացել Բացառիկ տեսանյութ` «Զոդի չաստի» բունտից Միայն Ադրբեջանը կարող էր դա ասել. Որտեղի Նիկոլ Փաշինյանին նման ինֆորմացիա «Իսկանդերի» հրթիռի վերաբերյալ Իրանը Հայաստանին առաջարկե՞լ է փակել Արցախի ամբողջ օդը ու փրկել մեր զինվորների կյանքը. Ինչու է հայկական կողմը մերժել Ռուսաստանից պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրի «իսկանդերի» վերաբերյալ խոսքերի համար ՀՀ ՊՆ N զորամասում տեղի է ունեցել միջադեպ. ՊՆ-ը հայտարարություն է տարածելՆիկոլ Փաշինյանը երեկ ճակատագրական սխալ է թույլ տվել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հանդեպ Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի հարձակումներից 8 քուրդ զինյալ է սպանվել Սեյրան Օհանյանը` Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարության մասին Սպասվում է ձյուն. եղանակը ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանն իրեն դրել է ծիծաղելի վիճակում. Հայտարարություն Վլադիմիր Սոլովյովի կոշտ պատասխանը Փաշինյանի Իսկանդերի չպայթելու հայտարարության մասին Երևանում անհայտ անձը հափշտակել է 50 մլն դրամ, ապա նռնակ նետել դրամի փոխանակման կետի տարածք Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը Ուսուցիչը համակարգիչն է․ Երևանում սկսել է գործել նորարարական անվճար դպրոցԿանխվել է դատապարտյալի փախուստի փորձը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակած Իսկանդերը պայթել է 10 տոկոսո՞վ․․․Փաշինյանը` կարևոր կրակոցի մասին
Ամենադիտված