Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ. Աբրահամյան ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները Իննա Խոջամիրյանը վնասվածք է ստացել․ ի՞նչ է պատահել դերասանուհուն (լուսանկար) Գլուխը պատին կտա ցանկացած մեկը, ով հայ ժողովրդին ապուշի տեղ կդնի․ Նաիրի Սարգսյան ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Արտահանումն անկում է ապրում, հարկային մուտքերն ավելանում են. տեսանյութ «Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկա Վերջին շաբաթվա շոգ եղանակները և գրանցված բարձր ջերմաստիճանները Հայաստանում Ողբերգական ջրհեղեղ, մաhացել է առնվազն 10 մարդ, 33 մարդ անհետ կորած է համարվում․ Չինաստան (տեսանյութ)


«Ոչ թե վե­րա­կանգ­նել այն, ինչ բաց ենք թո­ղել, այլ աշ­խա­տել ապա­գա­յի ուղ­ղու­թյամբ»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի օրերին և հիմա շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Հենց այս համատեքստում առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ներկայացուցիչներն օրերս հայտարարեցին, որ տրվում է անօդաչու թռչող սարքերի «Արմաթն օդում» կրթական աշխատանոցի ծրագրի մեկնարկը։ Ընդ որում, սա «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի զարգացման ուղղություն է։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը նշում է՝ 2020 թվականը բավականին բարդ տարի էր բոլորիս համար։ «Մեր երկրի, ինչպես նաև ամբողջ աշխարհի վրա մեծ ազդեցություն ունեցավ համաճարակը։

Երկրորդ հարվածը հուլիսին էր՝ Կարեն Վարդանյանի վաղաժամ մահը, ինչը շատ ծանր հարված էր մեր ամբողջ համայնքի համար։ Երրորդը պատերազմն էր։ ԱՏՁՄ-ն փորձում է առաջ նայել, ապագայի մասին մտածել։ «Արմաթի» հիմնական գաղափարն է եղել կրթել և պատրաստել մասնագետներ, որոնք ունեն ունակություններ ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման մեջ։ Այդ ուղղությունները զարգացնելով՝ պետք է կարողանանք ավելի ընդլայնել մեր ՏՏ և առաջատար տեխնոլոգիաների ոլորտը և ազդեցություն ունենանք նաև մեր երկրի զարգացման վրա։ 2015 թվականին ունեինք 67 «Արմաթ» լաբորատորիա, որոնք գտնվում էին դպրոցներում։ Ցանկանում էինք, որ լաբորատորիաները լինեին ոչ միայն Երևանում և քաղաքներում, այլ յուրաքանչյուր համայնքում դպրոցի շրջանակներում։

Нет описания.

Այժմ ունենք 565 լաբորատորիա։ Թիվը 2020-ին նվազեց 2019 թվականի համեմատ։ Ինչի՞ հետ է սա կապված։ Մեր ծրագիրը նաև ներառում էր Արցախի շրջանները։ Պատերազմի հետևանքով լաբորատորիաներ փակվեցին։ Մեր նպատակն այն է, որ մինչև 2022 թվականի վերջը Հայաստանի ամբողջ տարածքում յուրաքանչյուր համայնքում լինեն լաբորատորիաներ։ Արդեն իսկ այդ ուղղությամբ տարվում են որոշակի աշխատանքներ։ Ակնկալում ենք, որ այս նպատակին հասնելու հարցում կնպաստի պետության հետ մեր համագործակցությունը։ Վերջին երեք տարվա ընթացքում եղել է մեր սաների թվի կտրուկ աճ։ Տարեկան ունենում ենք 1200 շրջանավարտ»,-նշում է Քասարջյանը։ «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն իր հերթին ընդգծում է՝ «Արմաթ» ծրագրի բաղադրիչներից մեկն անօդաչու թռչող սարքերի զարգացման ուղղությունն է։

«Այս ուղղությամբ առաջին քայլերն արել ենք 2013 թվականին։ 2013 և 2016 թվականներին իրականացրել ենք ԱԹՍ-երի մրցույթներ և այդ թվականներից նախատեսված է եղել կրթական աշխատանոցների ներդրումը։ Շուրջ 4 տարուց ավելի դիմել ենք նաև կառավարությանը, որպեսզի կրթական այդ աշխատանոցները ներդրվեն, մինչ օրս որևէ արդյունք չկա։ Այժմ սկսում ենք այդ ծրագրի իրականացումը։ Ծրագրով նախատեսված է 60 կրթական աշխատանոցի ներդրում Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքներում։ Երևանում կտեղադրվի 14 լաբորատորիա, Գյումրիում և Վանաձորում՝ երեքական։ Հայաստանի բոլոր տարածքներում երեխաներին, որոնք ինժեներական նախնական հմտություններ կստանան «Արմաթներում» կամ էլ մարդկանց, որոնք կունենան համապատասխան պոտենցիալ, հնարավորություն կտրվի այցելել այդ աշխատանոցները։

Ապրիլից նախատեսում ենք 8 լաբորատորիայի ներդնում՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանի «Մոնթե Մել քոնյան» ռազմական ուսումնարանում, Թալինում, Գավառում, Երևանում, Կապանում և Ստեփանակերտում։ Հետագայում մնացած լաբորատորիաները կտեղակայվեն ըստ ֆինանսական հնարավորության։ Հայաստանի ցանկացած բնակավայրում ապրող երեխան հնարավորություն կունենա այցելել այս աշխատանոցներ։ Իրենց գյուղից կրթական աշխատանոց առավելագույն հեռավորությունը կլինի 15-20 կմ։ Խնդիր է դրված, որ յուրաքանչյուր աշխատանոցում գործի երեք խումբ, միջինում այնտեղ 27 երեխա կհաճախի։ Կրթական դասընթացը կտևի մեկ տարի։ 65 աշխատանոցները տեղադրելուց հետո հնարավորություն կունենանք տարեկան շուրջ 1750 սան պատրաստել և՛ նախագծման ու պատրաստման, և՛ տեխնիկական սպասարկման, և՛ ԱԹՍ-երի կառավարման գործում։

Առնվազն երկու տարվա ընթացքում բանակին կտանք 18 տարեկանը լրացած 2500 պատրաստված տղա։ Վերջին պատերազմը ցույց տվեց, որ տեխնոլոգիական առումով բավականին հետ էինք մնացել։ Այսօր պետք է խնդիր դնենք ոչ թե վերականգնել այն, ինչ բաց ենք թողել, այլ պետք է աշխատենք ապագայի ուղղությամբ, ստեղծենք ոչ միայն զինատեսակներ, այլ նաև զորամիավորումներ։ Պետք է աշխատել արհեստական ինտելեկտով գործող զինատեսակների, հակառակորդի ինֆրակառուցվածքները խափանող ծրագրերի վրա։ Մեկ աշխատանոցի ներդրման արժեքը կազմում է շուրջ 6,5 մլն դրամ, ինչի մեջ ներառվում է յոթ թռչող սարք հավաքելու հնարավորություն, ինչպես նաև կա սարքավորում, որով ինքնուրույն կստեղծեն ԱԹՍ-երի առանձին մասերը։ Այդ փաթեթի մեջ ներառված է նաև երկու խմբավարի վերապատրաստում։ Բացի դա, մյուս տարի նախատեսվում է տեխնոլոգիական առաջին ճամբարի կազմակերպումը ԱԹՍ-ների գծով։

Հույս ունենք, որ 25-ից 30 թիմ ամառային տեխնոլոգիական ճամբարում կմրցեն իրենց ԱԹՍ սարքերով»,-նշում է Վարդանյանը։ Հավելենք, որ այս նպատակներն իրականություն դարձնելու համար ԱՏՁՄ-ն սկսել է «Արմաթն օդում» նախաձեռնության դրամահավաքը, որի արդյունքում նպատակ է դրված 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։ Նպատակային գումարը կազմում է 422 մլն դրամ, որից 52 մլն դրամն արդեն հավաքվել է վերջին ամիսներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում տեղի է ունենում Փաշինյան-Թրամփ հանդիպումը Կալանավորվեց լավ ընկեր լինելու համար Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավոր Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Նիկո´լն է մեզ «ազգ-նահատակ» դարձրել. Հովհաննես Իշխանյան Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ. Աբրահամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ozon Հայաստան-ի շրջանառությունը գրեթե կրկնապատկվել է ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացներըՓաստացի մեղադրում են մի բանում, որը հերքվել է. նախկին ՊԵԿ նախագահի փաստաբան Իննա Խոջամիրյանը վնասվածք է ստացել․ ի՞նչ է պատահել դերասանուհուն (լուսանկար)Գլուխը պատին կտա ցանկացած մեկը, ով հայ ժողովրդին ապուշի տեղ կդնի․ Նաիրի ՍարգսյանՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԱվտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ իրականացվել է վարչարարություն Ով է Սոֆի Դևոյանի ապագա ամուսինը. որտեղ է նա աշխատում, ինչ լուսանկարներ է հրապարակում.բացառիկ կադրեր Արտահանումն անկում է ապրում, հարկային մուտքերն ավելանում են. տեսանյութ «Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկաՎերջին շաբաթվա շոգ եղանակները և գրանցված բարձր ջերմաստիճանները ՀայաստանումՈղբերգական ջրհեղեղ, մաhացել է առնվազն 10 մարդ, 33 մարդ անհետ կորած է համարվում․ Չինաստան (տեսանյութ) Ակադեմիական քաղաքը հերթական միֆն է. Ատոմ ՄխիթարյանԼքված ածխահանքերը վերածվում են արևային ֆերմաների Սոչիի լողափերից մարդկանց տարհանում են ԱԹՍ-ների վտանգի պատճառով (տեսանյութ) Որտե՞ղ է գիշերել Ջենիֆեր Լոպեսը. բացառիկ կադրեր` «Դվինի» նախագահական համարից Սկզբում՝ «անցումային ուղի» կամ «տրանսպորտային կապ»,հետո այդ ուղին վերածվում է վերահսկելի ռազմական միջանցքի. Հրայր Կամենդատյան WTA. Էլինա Ավանեսյանը 69-րդն էԿանեփ աճեցնող ուջանցի է ձերբակալվել Կապանում բարեկարգել են Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքը Նիկոլի` իշխանության մնալը նշանակելու է Հայաստանի վիլայեթացում. Ավետիք ՉալաբյանՀրազդանում uպանություն է եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Ջուր չի լինելուՎթար՝ Երևանում, բախվել են «BMW», «Hongqi» և «Chevrolet», որն էլ հայտնվել է բետոնե պաշտպանիչ պատնեշի վրա․ Shamshyan Փաշինյանի օրոք պետական պարտքն աճում է շեշտակի արագությամբ Որոշ դեղեր կարող են տրամադրվել անվճար․ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի նախագահը գալու է Հայաստան՝ պատասխանների ետևից Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան ՀարությունյանըԱդրբեջանը տարհանել է իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղԻ՞նչ է սպասվում Վաշինգտոնում. ամեն ինչ կգնա վատագույն սցենարով Ինչից է կազմված լինելու «Թրամփի երթուղին» Հանդիպման արդյունքներով կստորագրվի փաստաթուղթ. Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի էՄենք հույս ունենք, որ խաղաղության կհասնենք Ադրբեջանի և Հայաստանի հետ կապված․ Մարկո Ռուբիո Մեզ մոտեցող համեմատաբար սառը օդային հոսանքների մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Ozon Հայաստան-ի շրջանառությունը գրեթե կրկնապատկվել է Գազ չի լինելու օգոստոսի 11-ին ԱՄՆ-ն Աֆղանստան մտավ՝ իբր խաղաղություն բերելու, բայց խայտառակ փախավ՝ թողնելով միլիարդավոր դոլարների զինտեխնիկա ու զինամթերք Թալիբանին. ԿամենդատյանԱրտաքին վերահսկողությամբ միջանցքը Հայաստանի համար կլինի ոչ թե «խաղաղության խաչմերուկ», այլ՝ ինքնիշխանության գերեզմանաքար Պարզ չէ՞, թե ինչո՞ւ են մասնաճյուղերի տնօրենների պաշտոններում ՔՊ-ականներ նշանակվումՀայաստանի ճակատագիրը՝ օտար սեղանների շուրջ. Ի՞նչ էր զգուշացնում Արշակ Կարապետյանը. «Փաստ» Թոշակս գնում է միայն կոմունալի ու հացի վրա. քաղաքացիԴատարանը մերժել է Աղվան Արշակյանի պաշտպանների միջնորդությունը՝ անընթեռնելի և անորակ փաստաթղթերի հիմքովԽաղաղության երաշխավորը Հարավային Կովկասում միշտ եղել է Ռուսաստանը, ոչ թե ԱՄՆ-ը. Մհեր ԱվետիսյանՊաղեստինի մշակութային ժառանգությունից խեր-խաբար չկա. ԱԳՆ ամպագոռգոռ հայտարարության հետքերով
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված