Հերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է Բեռլին Նույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում Ակնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն


Եր­կար մնա­լու շանս ուղ­ղա­կի չու­նեն, բայց «ժա­մա­նա­կի վրա» են խա­ղում․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանն այդպես էլ ուշքի չի գալիս։ Պարտության արդյունքում ունեցանք մարդկային, տարածքային և նյութական այնպիսի աննախադեպ կորուստներ, որոնք դեռ տարիներով զգալ կտան իրենց։ Երկիրն անընդհատ միակողմանի զիջումներ է կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների ավելացմանը զուգահեռ։ Տպավորություն է, որ դիվանագիտական հարթակում Հայաստանը որևէ ինքնուրույն ասելիք կամ անելիք չունի, այլ կատարում է այն, ինչ իրեն թելադրվում է։ Երկրում շատ ծանր բարոյահոգեբանական իրավիճակ է, մարդիկ ի վիճակի չեն շոկից դուրս գալ։ Տեղի ունեցածը նրանց համար դեռևս կարծես «մղձավանջային երազ» է թվում։ Ընդհանուր առմամբ, հուսահատությունը մեծ չափերի է հասել։

Ապագայի նկատմամբ հույսները կորցրած՝ շատերն անգամ մտածում են երկրից արտագաղթելու մասին։ Սրան գումարած՝ պետությունն այսօր կառավարման ճգնաժամի մեջ է։ Պետական ինստիտուտներն ի վիճակի չեն պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցող գործընթացներին։ Ընդհանրապես, պատմությունը ցույց է տալիս, որ նման խոշոր ձախողումից ու պարտությունից հետո իշխանությունները հեռանում են։ Նույնիսկ այն դեպքերում, երբ որևէ իշխանության որդեգրած քաղաքական կուրսն իրականություն չի դառնում, հաճախ այդ կառավարությունը կամավոր թողնում է ասպարեզը և հեռանում՝ իշխանության ղեկին իր մնալը համարելով աննպատակահարմար։ Հիշարժան է, որ, օրինակ՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչներից Շառլ դը Գոլն իր քաղաքական գործունեությունն ավարտեց 1969 թվականին, երբ Սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման համար իր իսկ նախաձեռնած հանրաքվեում ձախողվեց։

Դրանից հետո դը Գոլը առանց վարանելու հրաժարական տալու որոշում ընդունեց ու ընդմիշտ հեռացավ քաղաքականությունից։ Սակայն զարմանալի է, որ մեր իշխանությունները տեղի ունեցած աղետալի իրադարձություններից հետո դեռևս սին հույսեր են փայփայում, թե իրենք կարող են մնալ իշխանության։ Մի՞թե իշխանությունն այնքան քաղցր է, որ նրանք այդքան իրականությունից կտրվել են ու չեն հասկանում, որ, միևնույն է, կարճ ժամանակ անց հեռանալու են։ Հրաժարականը կա՛մ կարող է լինել կամավոր, կա՛մ էլ հանրային ճնշման արդյունք։ Արդեն իսկ հանրության մի ստվար հատվածը կառավարության հրաժարականն ուղղակի անհրաժեշտություն է համարում։ Բայց Նիկոլ Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը։ Վերջինս փորձում է կառավարման համակարգում փոփոխությունների իմիտացիա ստեղծել։ Դրա համար էլ ձեռնամուխ է եղել արագ կադրային նշանակումների։

Բայց այդ նշանակումները հիմնականում անհասկանալի են ու ոչ կշռադատված։ Եթե ողջ պետական համակարգը կոլապսի մեջ է, ապա մի քանի դեկորատիվ փոփոխությունները որևէ նշանակություն ունենալ չեն կարող։ Մյուս կողմից էլ Փաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու նպատակով փորձում է հանրության ուշադրությունը իրական խնդիրներից շեղել ու սևեռել կեղծ օրակարգերի վրա։ Այդ նպատակով էլ նա փորձում է հանրային օրակարգ ներմուծել արտահերթ ընտրությունների գաղափարը։ Իսկ դրան զուգահեռ իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքական դաշտ կեղծ ուժերի ներմուծման գործընթացին։ Հենց այդ ուժերին պետք է վերապահված լինի իրական ընդդիմության դեմ պայքարելու և իշխանությունների գործելակերպն ինչ-որ կերպ արդարացնելու գործը։

Իսկ իր խայտառակ ձախողումները արդարացնելու ու աթոռին ամուր կառչած մնալու փափագի շրջանակներում Փաշինյանը ձեռնամուխ է եղել մեղավորների փնտրտուքին ու այդ շրջանակում ներքաղաքական ատելության բորբոքմանը։ Բայց, հանրության գերակշիռ մեծամասնության համար հստակ է, որ ինչքան էլ փորձի մեղքը բարդել ուրիշների վրա, ինքն է մնում իրավիճակի գլխավոր պատասխանատուն։ Գոնե ներկայիս իրադրության պայմաններում իշխանությունները պետք է առաջնորդվեն լայնախոհությամբ և հասկանան, որ երկար մնալու շանս ուղղակի չունեն, իսկ ինչքան երկարաձգեն իրենց իշխանությունը, այնքան պետությունը տուժելու է։ Դա է վկայում ոչ միայն պատերազմն ու հետպատերազմական ողջ այս ժամանակաշրջանը, այլև 2018 թվականի մայիսից հետո ընկած ողջ հատվածը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալՁորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջումԳորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքումԱշխարհաքաղաքականության դժվար, բայց կարևոր դասեր Որքան գումար է Քավորը տալիս Սոֆիի եղբորը՝ որպեսզի նա իջեցնի թուրը․ Տեսանյութ Հնդկաստանում Պուտինին անվանել են «անկեղծ մարդ» Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ ՖադեևՀնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ Մեզ ազգային իշխանություն է պետք, որը պետությունը կտանի խաղաղության. Արմեն Մանվելյան Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանըԱվտովթար՝ Երևանում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցումՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից Հնդկաստանի քայլը` օրինակ նաև Հայաստանի համար Անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով Մեր տան գույքահարկը 30 անգամ բարձրացել է. քաղաքացի Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՕգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործություն
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված