Հերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է Բեռլին Նույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում Ակնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն


Ամեն օր՝ նոր վտանգ ու ձախորդություն․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական դասավորության էական փոփոխություն է տեղի ունենում։ Իրերի նոր դրության պայմաններում Թուրքիան մեծացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում և հնարավորություն է ստանում ավելի մեծ թափով առաջ տանել իր պանթուրքական ծրագրերը։ Ճիշտ է՝ բազմաթիվ փորձագետներ գտնում են, թե նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո Ռուսաստանը հնարավորություն ստացավ հակամարտության գոտում ամրապնդել իր դիրքերը և մասնավորաբար հասնել ռուս խաղաղապահների ներկայությանը, բայց արդեն իսկ տեսանելի է, որ Թուրքիան և Ադրբեջանը որոշ ժամանակ անց ամեն կերպ ձգտելու են հասնել նրան, որ խաղաղապահները դուրս գան։

Արդեն իսկ նման փորձեր կան։ Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ հենց թուրքական ռազմական ներկայությունը՝ թե՛ սպաների և թե՛ սպառազինությունների տեսքով, հնարավորություն տվեց, որպեսզի պատերազմում Ադրբեջանը հաջողության հասնի։ Եվ բնական է, որ պատերազմից հետո թուրքական ազդեցությունը Ադրբեջանի տարածքում ավելի է մեծանալու։ Պատահական չէ, որ արդեն իսկ խոսակցություններ կան Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հիմնման մասին։ Այսինքն՝ Ադրբեջանը աստիճանաբար կորցնում է իր սուբյեկտայնությունը և հայտնվում է Թուրքիայի ռազմական և քաղաքական վերահսկողության ներքո։

Դա, իհարկե, իրենց խնդիրն է: Սակայն հարցն այն է, որ Բաքուն կարող է Անկարայի համար դառնալ այն ցատկահարթակը, որտեղից թուրքական ազդեցությունը կարող է տարածվել այլ ուղղություններով։ Իսկ նախկին Խորհրդային Միության մաս կազմող Հարավային Կովկասում Թուրքիայի գերակայությունը չի կարող Հայաստանից բացի չանհանգստացնել առաջին հերթին Ռուսաստանին ու Իրանին, իսկ հետո նաև տարածաշրջանում շահեր ունեցող մյուս երկրներին, որոնց հետ ակտիվ աշխատելու կարիք կա։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը բավական մեծ տնտեսական ազդեցություն ունեն Վրաստանում, որն այդ հանգամանքից ելնելով՝ արտաքին քաղաքական կախվածության տակ է հայտնվել։ Այդպիսի վտանգ կա նաև Հայաստանի դեպքում, մանավանդ որ վերջերս Մովկվայում Փաշինյանի, Ալիևի և Պուտինի միջև կայացած հանդիպման արդյունքում որոշվեց, որ տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության ուղիներն ապաշրջափակվում են։

Հայաստանի իշխանությունները շտապում են ճանապարհների ապաշրջափակումը համարել մեծ ձեռքբերում կամ հաջողություն, ավելին՝ Փաշինյանը դրա հետ հույսեր է կապում, թե ազատ հաղորդակցության առկայությունը հնարավորություն կտա երկարաձգել իր իշխանությունը, բայց այդ խնդրի հետ կապված անորոշություններն ու պոտենցիալ սպառնալիքներն ավելի մեծ են։ Դեռ հարցի մյուս կողմն է, թե ինչու Փաշինյանը ստորագրեց նման հայտարարության տակ՝ առանց գերիների հարցը լուծելու: Այլ հարց է նաև այն հանգամանքը, թե ինչպես կարող է հազարավոր զոհերի, բազմաթիվ գերիների ու Արցախի մեծ մասի կորստի պատճառ դարձած իշխանությունը հրճվել նման անհեթեթ հեռանկարով: Այստեղ կան նաև խորքային խութեր: Առանց այն էլ Հայաստանը տնտեսապես ոչ բարվոք վիճակում է գտնվում, և թուրքական կապիտալը կարճ ժամանակ անց կարող է ներթափանցել՝ Հայաստանում ներդրումներ կատարելու և այլ ծրագրերի անվան տակ, ու մեծ հաշվով քաղաքականություն պարտադրել, թուրքական կախվածության մեջ գցել։

Դրա համար հենց այս փուլից սկսած Հայաստանը պետք է փորձի քայլեր ձեռնարկել, որպեսզի տնտեսական աջակցություն ստանա Ռուսաստանից, Արևմուտքից, Չինաստանից, Հնդկաստանից և արաբական այն երկրներից, որոնք անհանգստացած են Թուրքիայի դիրքերի ամրապնդումից։ Բացի այդ, շատ է խոսվում, թե տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում Հայաստանը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ հաղորդակցվելու հնարավորություն կստանա, բայց խնդիրն այն է, որ որևէ երաշխիք չկա, թե այդ հաղորդակցության ուղին կարող է արդյունավետ գործել։ Առավել ևս դա չի կարող անվտանգ լինել: Նույնիսկ խորհրդային տարիներին Նախիջևանով ու Ադրբեջանով երթևեկությունը ապահով չի եղել, ուր մնաց հիմա, երբ սահմանամերձ շրջանների բնակիչները ուղղակի գերի են ընկնում ադրբեջանցիների մոտ։ Իսկ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող և Սյունիքով անցնող ճանապարհն արդյունավետորեն կարող է գործել, քանի որ այդ ճանապարհի վրա հսկողություն են իրականացնելու ռուս խաղաղապահները։

Փաստորեն Հայաստանը հաղորդակցության ուղիների առումով երաշխիքներ է ապահովում Ադրբեջանի համար, սակայն իրեն չի հաջողվել որևէ երաշխիք ստանալ ադրբեջանական կողմից։ Միով բանիվ՝ Փաշինյանի իշխանությունն ի վիճակի չէ լուծել որևէ հայանպաստ հարց, ինչի համար էլ մեր հանրության մեծամասնությունը գտնում է, որ նա պետք է հեռանա, իսկ դրանից հետո նոր իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն կուտակված բազմաթիվ խնդիրներով։ Հակառակ դեպքում Փաշինյանի իշխանավարման ամեն մի նոր օրը նոր ձախորդություններ է բերում ու բերելու Հայաստանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալՁորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջումԳորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքումԱշխարհաքաղաքականության դժվար, բայց կարևոր դասեր Որքան գումար է Քավորը տալիս Սոֆիի եղբորը՝ որպեսզի նա իջեցնի թուրը․ Տեսանյութ Հնդկաստանում Պուտինին անվանել են «անկեղծ մարդ» Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ ՖադեևՀնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ Մեզ ազգային իշխանություն է պետք, որը պետությունը կտանի խաղաղության. Արմեն Մանվելյան Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանըԱվտովթար՝ Երևանում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցումՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից Հնդկաստանի քայլը` օրինակ նաև Հայաստանի համար Անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով Մեր տան գույքահարկը 30 անգամ բարձրացել է. քաղաքացի Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում Տարադրամի փոխարժեքն՝ այսօր
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված