35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը, կա վիրավոր Մի խումբ անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով ստացել են տարբեր չափի գումարներ «Կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր». ինչու է 3 ամսով կալանավորվել 3 անչափահաս երեխաների մայրը. ինչ են արձագանքում ՄԻՊ-ից (տեսանյութ) «Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգը կրկին մեծանում է»․ #Newsweek Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր Կամենդատյան ԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Փաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք Չալաբյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենք


«Այս իրավիճակն աննորմալ է և չի կարող երկար շարունակվել. միևնույն է, պարտված թիմը հեռանալու է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմը և կապիտուլ յացիոն փաստաթղթի հետևանքները՝ քաղաքական զարգացումների մի քանի ճանապարհ ունեինք: «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: Թվարկելով ուղիները՝ նա նշեց. «Նման դեպքերում ընդունված ճանապարհ է, երբ պարտված երկրի առաջնորդը ինքնասպանություն է գործում: Հիշենք Հիտլերին: Բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում այլ է. քանի որ ինքն Արցախը միշտ որպես բեռ է ընկալել, տրամաբանական էր, որ ինքնասպանություն չգործեց: Երկրորդ. եթե առողջ ու կայացած քաղաքական համակարգ ունենայինք, ինքն իր թիմի հետ պարզապես հրաժարական կտար, բայց դա ևս չեղավ: Երրորդ. նման խայտառակ պարտությունից հետո զինվորականները պետք է իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը, ինչը շատերը կողջունեին:

Չորրորդն այն էր, որ ընդդիմությունն իր փողոցի ակտիվությամբ ու նաև կուլիսային ինչ-որ գործողություններով բանակցությունների միջոցով կփոխեր ներքաղաքական իրավիճակն ու կհասներ Ն. Փաշինյանի հրաժարականին: Այս պահի դրությամբ նշված չորսից որևէ մեկը չեղավ»: Քաղաքագետի խոսքով, այս պայմաններում հիմնական բողոքի ալիքն ուղղված է ընդդիմությանը: «Ընդդիմությանը մեղադրում են կոշտ գործողություններ չանելու մեջ: Բայց, վերջիվերջո, պետք է հասկանալ, որ ընդդիմությունը չպետք է գնա ու ԱԺ շենք կամ Ռադիոտուն գրավի: Իր կատարած գործողություններին զուգընթաց՝ ընդդիմությունը նաև ներքին կուլիսային որոշակի քայլեր պետք է զուգորդեր, և ուժային կառույցները պետք է իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը: Այսօրվա Հայաստանում ընդդիմությունն իր քայլն անում է, իսկ ռազմական վերնախավը, փաստորեն, ավելի շատ ծառայում է Ն. Փաշինյանին, քան ՀՀ-ին: Այս իրողությունն իր հերթին ստիպում է, որ ընդդիմությունն արդեն փոխի իր գործողությունների տրամաբանությունը:

Բացի այդ, կան քաղաքագիտական նորմեր ու օրինաչափություններ, և միայն Հայաստանում չէ, որ դրանք գործում են. այն հարցերն ու գաղափարները, որոնք հնչում էին հարթակից, ցավոք, հասարակության երևի մոտ 30 տոկոսին է հետաքրքրում: Խոսքն, օրինակ՝ արժանապատվություն, տարածքային ամբողջականություն և նման գաղափարների մասին է: Այս պարագայում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը»,-ասաց նա՝ նկատելով, որ մարդկանց մոտ պատերազմական իրավիճակի ու հետևանքների վերջնական գիտակցում չկա: «Մարդիկ չեն գիտակցել նաև տնտեսական փոփոխությունները: Իրականում, մեծ հաշվով, տնտեսությունը լրջագույն կոլապսի առաջ է: Մենք Արցախի հսկայական տարածքներ, ինչպես նաև ՀԷԿ-եր, հանքեր ենք կորցրել: Բայց սա փաստելը քիչ է: Բացի այս ամենը փաստելուց՝ ընդդիմությունն արժանապատվության, ազգային հայրենասիրական կոդերին պետք է ավելացնի նաև սոցիալական բաղադրիչը, սոցիալական հստակ մեսիջներ ուղղի: Մարդիկ պետք է հասկանան, թե նույն Վազգեն Մանուկյանը իշխանության գալու դեպքում նույնիսկ մեկ տարվա կտրվածքով իր հետ հստակ ինչ սոցիալական փոփոխություններ է բերելու: Սոցիալական կարգախոսներն ավելի շատ մարդկանց կարող են փողոց հանել, ինչը տրամաբանական է:

Իսկ երբ կարողանաս ավելի շատ մարդկանց բերել փողոց, արդեն կախված չես լինի նույն ռազմական վերնախավի քայլերից, ինչպես նաև ոստիկանության պահվածքից և այլն: Ինքդ արդեն կարող ես ավելի առողջ օրակարգ թելադրել իշխանություններին ու ստիպել հրաժարականի գնալ»,-ընդգծեց Բ. Մաթևոսյանը: Անդրադառնալով Հայաստանի շահերը ներկայացնելու խնդրին, հարցին, թե այսօրվա իշխանության ղեկավարն ի վիճակի՞ է բանակցել և առաջ տանել մեր շահերը, քաղաքագետը նկատեց. «Այդ հարցին ավելի կոնկրետ պատասխանելու համար պետք է ելնել հետևյալ տրամաբանությունից. որպեսզի Ն. Փաշինյանը կարողանա ներկայացնել ՀՀ շահերը, նա առնվազն վերահսկողություն պետք է ունենա հանրապետության ամբողջ տարածքում: Այսինքն, Ն. Փաշինյանի որոշումները պետք է անմիջապես կյանքի կոչվեն, նա պետք է հնարավորություն ունենա ՀՀ-ում այցելել այնտեղ, որտեղ կցանկանա: Բայց նա չի կարողանում այցելել ոչ միայն Սյունիք, այլև չի կարողանում առանց մեծ ավտոշարասյան կառավարական առանձնատնից կառավարության շենք գնալ: Հայաստանում այսօր անիշխանություն է: Մենք ունենք երկրի ֆորմալ ղեկավար, որը չի տիրապետում իրավիճակին: Հայաստանում այսօր կա կառավարելիության խնդիր:

Եվ եթե երկրի ներսում այդ մարդը չի կարողանում կառավարելիության խնդիր լուծել, ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ կկարողանա արտերկրում հարցեր կարգավորել: Լիակատար կոլապսից մեզ փրկում են Ռուսաստանի Դաշնության պետական շահերը, որոնք որոշ հարցերում համընկնում են մեր շահերի հետ:Օրինակ՝ ՌԴ-ին ձեռք չէր տա, որ Ադրբեջանն ամբողջությամբ գրավեր Արցախի Հանրապետությունը, ՌԴ-ին ձեռք չէր տա նաև, որ Թուրքիան ներխուժեր ՀՀ տարածք: Եվ ես պնդում եմ, որ եթե ռուսական կողմը վերջին պահին չկանգնեցներ պատերազմը, մենք չէինք խուսափի նաև թուրքերի ներխուժումից Հայաստան: Քանի որ մեր շահերը որոշակի հարցերում համընկնում են Ռուսաստանի հետ, ինչ-որ գործողություններ իրականացվում են:

Ռուսաստանի համար Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը երկարաժամկետ կտրվածքով կարևորագույն փաստ է, ինչը հասկացանք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի վերջին հայտարարությունից: Ու քանի որ Ռուսաստանը չի հրաժարվել իր դիրքորոշումից, մենք մոսկովյան բանակցություններից հետո չտեսանք իրավիճակ, երբ բոլոր կողմերը կհայտարարեին, թե այլևս ոչ մի կարգավիճակ չի լինելու: Այսինքն, հայկական կողմի շահերն այս պահին ավելի շատ պաշտպանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քան այն մարդը, որը ֆորմալ իշխանություն ունի: Այս իրավիճակն աննորմալ է և չի կարող երկար շարունակվել:

Փոփոխություններն ուղղակի անխուսափելի են: Պարզապես ցանկալի կլինի, որ դրանք առավելագույնս անարյուն ու առանց ցնցումների լինեն, որովհետև, ըստ իս, Հայաստանը նոր ցնցումների դիմանալու ռեսուրս գրեթե չունի»: Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ հիմա էլ է համոզված՝ իշխանությանը շատ կարճ ժամանակ է մնացել. «Աշխարհում քաղաքագիտական նորմեր ու օրինաչափություն կա և այդ իմաստով ՀՀ-ն վակուում չէ: Այդ տրամաբանության շրջանակում, միևնույն է, այս պարտված թիմը հեռանալու է: Այլ խնդիր է, թե հեռանալուց առաջ ինչքան վնաս կհասցնեն պետությանը»: Անդրադառնալով կորուստները, խնդիրները մոռանալ տալու փորձերին, այն տպավորությանը, ըստ որի՝ կարծես ոչինչ չի եղել, նա շեշտեց. «Եկեք պետությունը համեմատենք մարդու օրգանիզմի հետ. երբ կա առողջական խնդիր, բայց բժշկին դիմելու, շուտափույթ բուժում ստանալու փոխարեն մարդը ձևացնում է, թե խնդիրներ չկան, ի վերջո, մարդը պարալիզացվում է: Նույնը պետության հետ է լինելու: Պետությունը նույնպես օրգանիզմ է, ունի տարբեր մարմիններ, որոնցից մեր կենսական հարցերի ապահովումն է կախված:

Ձևացնում են, թե ոչինչ տեղի չի ունեցել, թե ավելի քան 5000 զոհ չենք ունեցել, որ պետությունը այս պահին ստիպված չի լինելու տասնյակ հազարավոր քաղաքացիների տնով ապահովել, որ ստիպված չի լինելու աշխատել այն բանկային համակարգի հետ, որը միլիարդավոր դոլարներ կորցրեց: Սրանք խնդիրների ընդամենը մի մասն են: Բայց քանի որ ձևացնում են, թե նման խնդիրներ չկան ու մարդկանց կերակրում են սուտ խոստումներով, ինչպիսին 4-5 մլրդ դոլարի ներդրումներն են, իսկապես գալու ենք մի վիճակի, երբ պետությունը չի կարողանալու իրականացնել իր մինիմալ գործառույթները: Այս իրավիճակը բոլոր երկրներում տրամաբանորեն սոցիալական բունտի է հանգեցնում:

Ինչքան էլ փորձեն դա բարդել նախկինների կամ այլմոլորակայինների վրա, ժողովուրդը գիտակցելու է, որ պատասխանատվությունը կրում է այսօրվա իշխանությունը՝ իր ղեկավարի հետ: Իսկ սոցիալական բունտի պարագայում ժողովուրդն արդեն կոնկրետ պատասխաններ է պահանջելու: Վազգեն Մանուկյանն ասում է՝ Ն. Փաշինյանի համար այդ շարժումը իշխանությունից անցնցում հեռանալու հնարավորություն է, այլ պարագայում ժողովուրդն իրեն պարզապես կհոշոտի ու դուրս կվռնդի: Այնուամենայնիվ, Փաշինյանը դա դեռ չի գիտակցել:

Ինչի վրա են հույսը դրել՝ չգիտեմ: Միգուցե թուրքական կապիտալի ներհոսքի՞: Բայց ֆիզիկապես չեն հասցնի այդ գործառույթն իրականացնել, և սոված ժողովուրդն այս իշխանությանը դուրս է վռնդելու կառավարությունից: Ամեն դեպքում, չեմ ցանկանա, որ դեպքերը նման սցենարով զարգանան, բայց քայլերի հաջորդականությունը դրան է բերում, որովհետև բոլոր երկրներում ամենասարսափելի բաները տեղի են ունենում սոցիալական բունտերի ժամանակ: Ես հույս ունեմ, որ ՀՀ-ն չի ապրելու այդ փուլը, դա գրեթե պետականության ոչնչացմանը կհանգեցնի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը, կա վիրավորՄի խումբ անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով ստացել են տարբեր չափի գումարներ«Կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր». ինչու է 3 ամսով կալանավորվել 3 անչափահաս երեխաների մայրը. ինչ են արձագանքում ՄԻՊ-ից (տեսանյութ) Մելիքյանների ընտանիքում համալրում է սպասվում. Արամը հայտնել է երեխայի ծնունդի մասին. բացառիկ կադրեր «Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգը կրկին մեծանում է»․ #Newsweek Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Փաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք Չալաբյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենքՊետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան «Գարաժ Մաստերս Մոլ»-ի տարածքում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը արնահոսող վերքով տեղափոխվել է հիվանդանոց Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվել Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է Արտակարգ դեպք՝ Երևանում, վիճաբանության հետևանքով մեկը մարմնական վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա ՔվինինՆոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում Մեքենան վրաերթի է ենթարկել անցումի մոտ ուշաթափված տղամարդու, որը հետո մաhացել է. ՌԴ Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր էՀանեք հաշվիչները․ Զախարովան առաջարկել է հաշվել՝ ով ինչքան պարտք ունի Ռուսաստանին Ջուր չի լինի որոշ հասցեներում Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025–ին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԶապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված