Կոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Գալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը


Երկաթգծի բացումը տնտեսական էֆեկտը չի կարող ապահովել

Վերլուծություն

Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանից Ադրբեջանով դեպի Ռուսաստան և Իրան  երկաթգծի բացումը, ինչը կարող է նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը։ Այդ թեմայով pressmedia.am-ը զրուցել է տնտեսագետ Գագիկ Վարդանյանի հետ` պարզելու համար, թե երկաթգծի բացումը ինչ կարող է տալ Հայաստանին։

— Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո  հայտարարություն տարածվեց, որ  քննարկվել է Հայաստանից Ադրբեջանով  դեպի Ռուսաստան և Իրան  երկաթգիծը  կարող է բացվել և դա կնպաստի Հայաստանում տնտեսության զարգացմանը։ Ի՞նչ ակնկալիքներ կան:

— Խորհրդային տարիներին Հայաստանը այդ ճանապարհով ստացել է մեր բեռների 90%-ը, որով կարողացել է ապահովել տնտեսության այլ կառուցվածք։ Այս շրջափակումից ի վեր, փաստորեն, տնտեսությունը հիմնովին փոխվեց, քանի որ մեծաքանակ հումքատեսակներ և ապրանքատեսակներ հնարավոր չէր տեղափոխել, կամ շահավետ չէր։ Ըստ էության, տնտեսական առումով դա շահավետ ճանապարհ է։ Բայց խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը ներկայումս չունի այդ ծավալները և այն տնտեսական էֆեկտը չի կարող ապահովել։ Եթե մեր տնտեսությունը հասած լիներ մի մակարդակի, որ խորհրդային տարիների շրջանառությունը լիներ, իհարկե, շահավետ է, բայց  դեռ երկար տարիներ մենք այդ երկաթգծի շահավետությունը չենք զգալու։ Մեր տնտեսության կառուցվածքը այնպիսին է, որ ծավալներ չկան, չկա զանգվածային արտադրություն։ Միգուցե հանքային ջրերը արտահանեն, մնացածը, ծավալային առումով, չունենք արտադրանք։

—Պատերազմը նպաստեց նրան, որ Հայաստանում սկսեցին մերժել թուրքական ապրանքները, և մի շարք գործարարներ դադարեցրին թուրքական ապրանքների ներկրումը և սկսեցին հայկական արտադրության ապրանքատեսակների վաճառքը։ Ի՞նչ եք կարծում, մենք  հայկական ապրանքանիշների իրացման շնորհիվ հնարավորություն կունենանք զարգացնելու մեր տնտեսությունը։

— Հայաստանում վաղուց արտադրվում էր և բարձր որակի կոշիկեղեն, և տեքստիլ արդյունաբերություն։ Այդ ճյուղերը սկսել էին զարգանալ մինչև այդ որոշում կայացնելը։ Իսկ ընդհանրապես պարտադիր չի, որ ամբողջ ապրանքացանկը փոխարինվի տեղական արտադրությամբ։ Ի վերջո, կարելի է ընդլայնել ներմուծման աշխարհագրությունը, իսկ այդպիսի հնարավորությունները շատ են, մասնավորապես,  «Աշխարհի ֆաբրիկայից»՝ Չինաստանից  կարելի է ներկրել, քանի որ ամեն ինչ արտադրվում է այնտեղ` ցանկացած որակի, ցանկացած գնի։ Կա գին-որակ հարաբերակցություն, այսինքն` թուրքական ապրանքի ներկրման արգելք լինելու մեջ չկա որևէ խնդիր։ Պարզապես կան գործարարներ, ովքեր որոշ չափով սոցիալական խնդիր էին լուծում և գուցե նրանք ժամանակավոր որոշակի դժվարություններ ունենան, որը կարող են հեշտությամբ հաղթահարել։

Անի Սիմոնյան

Pressmedia.am

Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Ռուսական պատվիրակությունը ժամանել է ԲաքուԿոյուղաջրերն՝ ամբողջ փողոցով մեկ․ Նոր Նորքում հակասանիտարական վիճակ է Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչը կարող էր լինել իրավաբանի հետ Նոր մանրամասներ` ռուս նախկին նախարարի ինքնասպանությունից Ի՞նչ է հայտարարում Իրանի նախագահը Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Ալբերտ Սաֆարյանը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վերջին երկու օրվա ընթացքում հետաձգվել է ավելի քան 2000 թռիչք․ ՌԴ Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան «Երեխայի է սպասում». Լևոն Մկրտչյանը ուրախալի լուր է հայտնել Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՊՆ-ն պարզաբանում է տարածել Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՀանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ. ԱԺ դահլիճում իրավիճակը լարվեց Չինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ Ուկրաինան պետք է վերադառնա իր պետականության ակունքներին․ Լավրով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըՈւնեն սալջարդեր և ցնցում․ երեկ վթարի ենթարկված ավտոբուսի 3 ուղևորները կանայք են․ մանրամասներԱրտակարգ դեպք՝ գազալցակայանում, 28-ամյա վիրավnր է փրկվել․ Shamshyan Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի․ Shamshyan Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Արտառոց դեպք ՀՀ-ում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՓրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինՈրքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նՄանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված