Մենք ադրբեջանական կողմին հրավիրում ենք առնչվել իրականության հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Ուշադրության կենտրոնումՆոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի դրել ու չի կարող դնել հայ պաշտոնյաների, արտասահմանյան գործընկերների Արցախ այցի մասով: Այն որևէ տարր չի պարունակում կարգավիճակի հստակեցման ուղղությամբ: Հետևաբար մենք ադրբեջանական կողմին հրավիրում ենք առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունից և միասին աշխատել, սկսել բանակցություններ կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ, եթե իսկապես պատրաստ են Հայաստանի ու Արցախի հետ բնականոն հարաբերություններ հաստատելուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով Իլհամ Ալիևի հայտարարությանը:
Ավելին՝ այստեղ