Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Ինչո՞ւ է ռուսական կողմը պատժում Նիկոլ Փաշինյանին.Times.am

Ուշադրության կենտրոնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը նախօրեին սառը ջուր է լցրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին։ Վերջինս բացահայտ տեքստով ասել է, որ Փաշինյանը ստում է, երբ պնդում է իբր ռուսական կողմի ներկայացրած առաջարկներում Արցախի կարգավիճակի մասին որևէ բառ չի եղել։

«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը», - նշել է ռուս դիվանագետը։

Վերջինս նաև փաստացի մեղադրել է Փաշինյանին բանակցային գործընթացը տապալելու և փաստացի հակահայկական խնդիրներ օրակարգ բերելու մեջ։

Այսպես, շարունակելով Արցախի հետագա կարգավիճակի և Լաչինի միջանցքի լայնության թեման՝ Իգոր Պոպովը մասնավորապես նշել է, որ «ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել այդ առաջարկությունները, սակայն լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց կարևորն այն է, որ բանակցություններն ընթացել են պարբերական հիմքով:

Ընդհուպ մինչ 2018թ., երբ Երևանն առաջ է քաշել նոր մոտեցումներ»։ Այսինքն, ըստ ռուսաստանցի համանախագահի, ամեն ինչ փչացել է հենց այն պահին, երբ Փաշինյանը որոշել է «զրոյից սկսել» բանակցությունները։ Դե իսկ հետևանքները չափազանց լավ են հայտնի…

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի այդ մեկնաբանությունն անմիջապես հետևել է Փաշինյանի Մոսկվայի այցին, որի ընթացքում ՀՀ վարչապետը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ միասին հայկական կողմի համար հերթական ստորացուցիչ հայտարարությունն է ստորագրել։

 

Պարզ է, որ Իգոր Պոպովը կարող էր շատ ավելի վաղ արձագանքել Փաշինյանի տխրահռչակ «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածի բացահայտ սուտ գնահատականներին։ Բայց ռուսական կողմը նախընտրել է սպասել այցի արդյունքներին, հետո արդեն՝ որպես հերթական պայմանավորվածությունները խախտելու պատիժ, ահա այդպիսի շառաչուն ապտակ հասցնել Փաշինյանին։

Իսկ ինչու՞ էր պետք Ռուսաստանին պատժել Փաշինյանին։

ԱԳՆ իմ բարձրաստիճան աղբյուրները պնդում են, որ մինչ Մոկսվա այցելելը ռուսական կողմը երկար աշխատանք է կատարել պաշտոնական Երևանի հետ՝ պահանջելով, որպեսզի Ալիևի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անպայման պնդի գերիների ու զոհված զինծառայողների աճյունների փոխանակման խնդիրները շուտափույթ լուծելու անհրաժեշտությունը և այդ հարցը որպես մնացած բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու նախապայման ներկայացնի։

Ավելին, որպեսզի համոզված լինեն, որ Փաշինյանը չի շեղվի իրենց առաջարկած օրակարգից, ռուս դիվանագետներն առաջարկել են նրան գրառում անել այդ մասին և նախօրոք նշել իր բանակցային առաջնահերթությունները, ինչը և Փաշինյանն արել է։

Այդկերպ, ինչպես նշում են իմ աղբյուրները, պաշտոնական Մոսկվան ցանկանում էր որոշակիորեն կասեցնել թուրք-ադրբեջանական դաշինքի՝ մեր տարածաշրջանում այդքան ամրապնդվելու թափը՝ փորձելով հետագայում այստեղ իրավիճակ փոխող նոր լուծումներ գտնել։

Սակայն ամեն ինչ տապալվեց հենց այն պահին, երբ Մոսկվայում Ալիևը պահանջեց սկզբից լուծել իր համար կարևոր խնդիրները, հետո նոր խոսել մնացած բոլոր հարցերի մասին։

Ըստ իմ աղբյուրների, Նիկոլն անգամ ծպտուն չի հանել Ալիևի այդ պահանջի դեմ։ Արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք՝ հերթական խայտառակ համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է բացում թուրք-ադրբեջանական դաշինքի համար և ոչինչ չի տալիս ո՛չ Հայաստանին և ո՛չ էլ Ռուսաստանին։

Այն, որ Փաշինյանը վստահելի գործընկեր չէ Ռուսաստանի համար, կարծում եմ, վաղուց արդեն ակնհայտ փաստ է։ Բայց Մոսկվայում ենթադրել անգամ չէին կարող, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցբող անձը կարող է այդչափ անտարբեր լինել իր իսկ երկրի կենսական շահերի հանդեպ։ Վերջին ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ նման դեպքն էր։

Ավելին՝ այստեղ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն
Ամենադիտված