Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել, որ Մոսկվայում արագ թեստ անցնելու ժամանակ իրենից քսուքը վերցնեն ռուս բժիշկները. «Հրապարակ»
Ուշադրության կենտրոնում«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկովյան այցից առաջ ոչ միայն Փաշինյանը, այլև ողջ պատվիրակությունը մեկ շաբաթ կարանտինում է գտնվել՝ ռուսական կողմի պահանջով։
Մեր աղբյուրներն ասացին, որ Պուտինը նման նախազգուշական միջոցառումներ է կիրառում արդեն ամիսներ շարունակ և անգամ իր նախարարներին ընդունելուց առաջ ստիպում է, որ նրանք թեստ հանձնեն և կարանտինում գտնվեն։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այցին, ապա չնայած ՌԴ-ից բժշկական խումբ էր ժամանել Հայաստան, որ հետազոտի ՀՀ վարչապետին, մասնավորապես պարզի քովիդի առկայությունը, սակայն Նիկոլ Փաշինյանն իր պատվիրակության կազմում է ընդգրկել նաև առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի, որ Մոսկվայում արագ թեստ անցնելու ժամանակ իրենից քսուքը ոչ թե ռուս բժիշկները վերցնեն, այլ նախարարության չինովնիկը, որը մեկնելուց առաջ հատուկ ուսուցման կուրս է անցել»:
Մանրամասն՝ այստեղ