Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Մոսկովյան հանդիպում. ի՞նչ կորցրեց Փաշինյանը

Վերլուծություն

Svpressa.ru-ն գրում է, որ Հարավային Կովկասի մեծ թվով փորձագետներ են խոստովանում, որ հունվարի 11-ին Մոսկվայում ղարաբաղյան խաղաղ կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների արդյունքները շատ ավելի շահեկան են եղել Ադրբեջանի, քան Հայաստանի համար: Պաշտոնական Բաքուն` ստանալով դեպի Թուրքիա տրանսպորտային միջանցք ստեղծելու պոտենցիալ հնարավորություն, էլ ավելի է ամրապնդել իր աշխարհատնտեսական դիրքերը: Բանակցությունների արդյունքներն էլ ավելի են թուլացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` առանց այդ էլ երերուն վիճակը, և նրա պաշտոնանկությունն այժմ էլ ավելի է հավանական դարձել:

Հիմա միակ հարցը այն է, թե արդյո՞ք Փաշինյանի իրավահաջորդը կհամարձակվի վերանայել իր նախորդի կողմից արված զիջումները: Եռակողմ բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում էր: Պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինը նախապես հեռախոսազրույց էր ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ և չոր արձանագրային լեզվով ասած` քննարկել «որոշ հարցեր»:

Ֆրանսիայի հայտնվելն այս եռանկյունում ամենևին էլ պատահական չէ, քանի որ Եվրոպական մայրցամաքում Երևանի լոբբիստներն ամենաուժեղ դիրքերն ունեն Փարիզում: Հարկ է հիշեցնել, որ նոյեմբերի 25-ին (Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից երկու շաբաթ անց) Ֆրանսիայի Սենատը բանաձև էր ընդունել, որը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է ճանաչել այս բանաձևը` նշելով, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը չի նպաստի խաղաղ կարգավորմանը: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի Սենատի որոշումը վրդովմունքի փոթորիկ էր առաջացրել առաջին հերթին ոչ թե Ադրբեջանում, այլ Թուրքիայում, որն արդեն իսկ չափազանց լարված հարաբերություններ ուներ պաշտոնական Փարիզի հետ:

Փաստացի թուրքական բոլոր խոշոր լրատվամիջոցները զայրույթով լեցուն հոդվածներ են տպագրել` «դատապարտելով» Ֆրանսիային: Եվ այդ առումով, ԱԳՆ-ն, անկասկած, սենատորներին ճիշտ էր մատնանշել, որ բանաձևի ընդունումը միայն յուղ կավելացնի Հարավային Կովկասի` այդ մլացող հակամարտության վրա: Իսկ Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Ի՞նչու: Հայկական ընդդիմությունը, որն արդեն մեկ ամիս է, ինչ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ամեն կերպ փորձում էր կանխել նրա մասնակցությունը մոսկովյան բանակցություններին: Բնականաբար, նրան ներկայացվող հիմնական մեղադրանքը ղարաբաղյան պատերազմում պարտվելն է: Փաշինյանի դեմ անդադար տեղի ունեցող բողոքի ցույցերը հասել են անգամ Մոսկվա, և մոսկովյան գագաթնաժողովի ժամանակ տեղի էր ունեցել զանգվածային բողոքի ցույց` Հայաստանի դեսպանատան մոտ: Դրա մասնակիցները ևս պահանջել են վարչապետի հրաժարականը:

Ընդդիմության փաստարկների շարքին ավելացել է ևս մեկ փաստարկ առ այն, որ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել Հայաստանի Սյունիքի մարզը (այսպես կոչված ՝ Զանգեզուրը), որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ պղնձամոլիբդենային հանքավայրերից մեկը՝ Քաջարանի հանքավայրը: Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո որոշ հայ ընդդիմադիրներ սկսել են ուղղակիորեն մեղադրել իշխանություններին` Զանգեզուրը «հանձնելու» ցանկության մեջ, եթե ոչ ուղղակիորեն, ապա համաձայնության գալով Ադրբեջանի և Թուրքիայի միջև իր տարածքով տրանսպորտային միջանցքի տրամադրմամբ: Լրագրողների թեթև ձեռքով այն արդեն ստացել է «Թուրանի միջանցք» անվանումը:

Նշենք, որ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները հաստատել են ընդդիմության այդ մտավախությունները: «Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները կարելի է գնահատել որպես մոսկովյան դիվանագիտության հաջողություն և որպես Երևանի և Փաշինյանի նոր նահանջ: Եթե Բաքուն գիտակցելով իր սեփական նպատակները այդ հարցում շարժվում է Մոսկվայի հետ նույն ուղղությամբ, ապա Երևանը քարշ է գալիս պոչից և ոչնչի չի կարողանում հասնել: Փաստացի Փաշինյանը «շախմատային զինվորի» դեր է խաղում, և նրան հաշվի չեն առնվում կամ հաշվի են առնվում զուտ ձևականորեն: Փաշինյանը ինչքան էլ չի ուզում դա անել, բայց պետք է հեռանա», - svpressa.ru-ին գագաթնաժողովի արդյունքներն է մեկնաբանել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը:

«Թուրանի միջանցքը» (գոնե այն տեսքով, որով ներկայումս հայտնի է) ուղղակիորեն կախված կլինի Նախիջևանի երկաթուղով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների մեկնարկի հետ: Այն կառուցվել է դեռ ցարական ժամանակներում Ռուսաստանը և Պարսկաստանը միացնելու համար, բայց ղարաբաղյան առաջին պատերազմից հետո գնացքները դադարել են շարժվել այդ ուղով: Եթե հաղորդակցությունը վերսկսվի, ապա ճանապարհը կկարողանա կապել Հայաստանի Սյունիքի մարզը, Ադրբեջանի կենտրոնական շրջանները, Նախիջևանի ադրբեջանական անկլավը և Իրանը: Բացի այդ, ինչպես հայտարարվել է բանակցություններից հետո, Հայաստանը կկարողանա Ադրբեջանի տարածքով ապրանքներ տեղափոխել անմիջապես Ռուսաստան: Բայց այն ամենակարևորը, ինչը չի հայտարարվել, այն է, որ Ադրբեջանը կկարողանա իր ապրանքներն ուղղակիորեն տեղափոխել Թուրքիա: Ի վերջո, արդեն նախատեսվում է Նախիջևանի երկաթգիծը երկարացնել մինչև թուրքական Կարս, որը տրանսպորտային խոշոր հանգույց է: Ցարական և խորհրդային տարիներին գնացքները Կարսից շարժվել են դեպի հայկական Գյումրի, բայց պատերազմից հետո շարժումը դադարեցվել է, հետո կառուցվել է այլընտրանքային ճանապարհ, որը Ադրբեջանից անցնում է Թուրքիա` Վրաստանի տարածքով: Նոր երթուղու ստեղծումն ակնհայտորեն ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում նույնիսկ Հայաստանին, բայց քաղաքական իմաստով դա, անշուշտ, Երևանին դնում է կախվածության մեջ, ինչը և պնդում են Փաշինյանի ընդդիմախոսները:

 

Արմեն Կարապետյան

Pressmedia.am

Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը
Ամենադիտված