Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Ագրոէլեկտրական արևային պարկ Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեխան խաղալիս քարերով վնասել է 2 մեքենա՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան Բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան


«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը 77 տարիների գործունեության ընթացքում իր առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայկական սպորտային աշխարհում

Սպորտ

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը 77 տարիների գործունեության ընթացքում իր առանձնահատուկ և կարևորագույն տեղն է զբաղեցնում հայկական սպորտային աշխարհում: Այն դպրոցական երեխաների ֆիզիկական դաստիարակության և մեր երկրում մարզական բնագավառի զարգացմանը նպաստող լավագույն օրինակներից է: «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն իր ուրույն ձեռագիրն ու ազդեցությունն ունի Հայաստանի մարզական կյանքում: Այն հնարավորություն է տալիս դպրոցականներին իրենց հստակ քայլերն ուղղել դեպի պրոֆեսիանալ մարզաշխարհ ` մասնակցելով տարբեր միջազգային մրցաշարերին: Կազմակերպությունն իր բազմազան գործունեության շնորհիվ բացահայտել է բազմաթիվ երեխաների մոտ առկա տաղանդը: Իսկ դրա վառ ապացույցն այս տարիների ընթացքում մեր մարզիկների կողմից նվաճված բազում մեդալներն ու չեմպիոնական տիտղոսներն են:

«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ և Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը մեզ հետ զրույցում խոսեց 2020 թվականի, նոր ծրագրերի, ինչպես նաև ստեղծված համավարակային բարդ ժամանակաշրջանի և առաջացած խնդիրների մասին:
2020 թվականին մենք ունեինք ժամանակի ուղուն համապատասխան նոր և լուրջ մրցաշարերի ծրագրեր, որոնց ներդրումը Հայաստանը կդարձներ միջազգային սպորտի տարածաշրջան: Բնականաբար արդեն պլանավորել էինք հունվար ամսից անցկացնել մի շարք միջազգային մրցաշարեր՝ բռնցքամարտից, ըմբշամարտից, սամբոյից և այն մարզաձևերից, որոնք մեր կազմակերպությունում գործում են և հանրապետությունում բարձր արդյունքներ են ցուցաբերում: Բայց արդեն մարտ ամսից պարզվեց, որ մենք այդ ծրագրված միջոցառումներն ի վիճակի չենք անցկացնելու, համավարակի հայտնի պատճառներով: Եղան հրամաններ, հրահանգներ, որ կանգնեցնենք պարապմունքները, բայց մեր կազմակերպությունը, այսպես ասած, միշտ գործել է: Մենք էլ հրամաններ տվեցինք, որ խմբերը դադարեցնեն իրենց աշխատանքները, բայց բարձրակարգ մարզիկների համար անհատական մարզումները և պարապմունքները չդադարեցրինք, այլ ուղղակի թեթևացրինք մարզումների ծրագրերը և ստացանք լավ արդյունքներ հանրապետության մասշտաբով: Հետևելով պարետի ցուցումներին, կազմակերպվեցին բացօթյա պարապմունքներ և անհատական մարզումները: Դրսում կազմակերպեցինք մեզ մոտ կիրառվող մարզաձևերից ուսումնական հավաքներ, մարզիկների շփումները իրար հետ դադարեցվեցին, պահպանելով հիմնականում իրենց մասնագիտական գործունեության սկզբունքները: Դրա հետ մեկտեղ եղան նաև մի քանի հանրապետական առաջնություններ՝ ազատ ոճից, հունահռոմեական ըմբշամարտից: Այս օրերին նույնպես անց են կացվում և ունենք չեմպիոններ: Ամփոփելով վերջին երկու առաջնությունների տվյալները, ունենք բոլոր նշված մարզաձևերից հավաքական թիմերի անդամներ ու թեկնածուներ և, ամենագլխավորը, ազատ ոճի ըմբիշներից ունեցանք վեց չեմպիոն, որը բավականին լուրջ և լավ արդյունք է:
Ընթացքում կարողացել ենք կազմակերպել մասսայական մի քանի մրցաշարեր՝ դպրոցականների համար, բայց դրանք մեծ միջոցառումներ չէին, ինչպիսին մենք սովորաբար կազմակերպում ենք: Սովորաբար նման միջոցառումներին մասնակցում էին ոչ միայն Հայաստանի մարզիկները, այլ նաև Արցախի Հանրապետության մարզիկները: Սակայն այս տարի համավարակի հետ կապված բարդություններն ամենուր էին: Ուստի թույլ չէին տալիս կարզմակերպել և անցկացնել լայնամաշտաբ սպորտային տոներ:

Ծրագրերի մասին:
Այս ընթացքում մենք կարողացանք որոշակի ծրագրեր մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի թույլատրել համավարակային իրավիճակներում մարզադպրոցների գործունեությունը շարունակել: Այսպես, թե այնպես ՀՀ պարետատան կողմից սահմանված այդ կանոնները, կանխարգելման միջոցառումները իրենց լիարժեք արդյունք չտվեցին, քանզի երեխաները, որոնք չէին գալիս պարապելու, դրսում իրար հետ շփվում ու խաղում էին: Մենք բազմիցս բակերում տեսել ենք նրանց ֆուտբոլ և այլ խաղեր խաղալիս: Այսինքն՝ այլ մոտեցում էր պետք: Ամեն դեպքում մենք սպորտը դիտարկում ենք որպես առողջ ապրելակերպի լավագույն միջուկը և մարդկանց զրկելով ամենօրյա մարզումներից ինչ-որ տեղ սխալվում ենք համավարակից պաշտպանվելով: Հետաքրքիրն այն է, որ պարետի որոշմամբ հեծանվասպորտը դադարեցվել էր, սակայն թույլատրվում էր հեծանվով դուրս գալ զբոսնել:
Կարելի էր շատ հեշտ կազմակերպել լողը, աթլետիկան, բադմինթոն, սեղանի թենիս մարզաձևերը: Նաև պարզել եմ, որ սպորտի բնագավառում իսկապես ունեցել ենք վարակված երեխաներ, բարձրակարգ մարզիկներ, բայց այդ թիվը շատ չնչին է եղել, և բոլորը շատ հեշտությամբ են հաղթահարել այդ վարակը: Այսօր դեռ վաղ է որոշակի պլաններ մշակել, որովհետև դեռ ցուցումներ չենք ստացել: Սակայն համապատասխան հրահանգներից հետո մենք կկարողանանք արագորեն կազմակերպել արդյունավետ մարզումներ:
Առայժմ դեռ ոչ մի մարզական ֆեդերացիայի կողմից ծրագրեր մշակված ու պատրաստ չեն: Մենք կապի մեջ ենք նաև նրանց հետ: Իրավիճակից ելնելով, այժմ բոլորի համար էլ բարդ ժամանակաշրջան է: Լուրջ աշխատանքների մասին, որոնց անցկացման համար պետությունը կօժանդակի, կարելի է խոսել հունվարի երկրորդ կեսին:

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը 77 տարիների գործունեության ընթացքում աչքի է ընկել նոր ձեռքբերումներով ու հաջողություններով: Այժմ խոսենք միջազգային մրցաշարերի մասին:
Մենք 77 տարի շարունակ աշխատել ենք ժամանակին համընթաց և համահունչ և ունեցել ենք մեծ հաջողություններ, թեև այս տարի ծանր էր բոլորիս համար: Տարվա սկզբում մենք մտադիր էինք միջազգային մրցաշարեր անցկացնել, իսկ դրա արդյունքն այն էր, որ 2015 թվականին մենք արդեն սկսել էինք ծրագրավորված աշխատանքները, և արդեն միջազգային ֆեդերացիաների հետ կար պայմանավորվածություն: 2020 թվականին պետք է անցկացնեինք Սամբոյի աշխարհի առաջնություն, ցավոք, չանցկացվեց: Պլանավորել էինք առաջին անգամ բռնցքամարտի Դպրոցականների եվրոպայի առաջնություն անցկացնել սեպտեմբերին Երևանում: Սրան էլ խանգարեց պատերազմը: Ծրագրերը հաստատել էինք միջազգային ֆեդերացիաների հետ, որոնք իրենց հավանությունն էին տվել: Թվարկված բոլոր միջոցառումները պլանավորել էինք 2019 թվականին և իրականում 2019 թվականը մեզ մոտ ստացվեց բավականին արդյունավետ ենք անցկացրել:

«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն, որպես տարբեր մրցաշարեր կազմակերպելու և անցկացնելու փորձառու կազմակերպություն, դեռևս 2001 թվականից անցկացնում է ԱԺգավաթի խաղարկության ամենամյա հանրապետական մրցումները:
Մեր մարզական կազմակերպությունն իր ուրույն ձեռագիրն ու ազդեցությունն ունի Հայաստանի մարզական կյանքում: ԱԺ-ի ամենամյա միջոցառման համար մենք դիմեցինք ԱԺ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Մենք հույս ունեինք, որ ԱԺ-ի գավաթը կկարողանայինք այնպես կազմակերպել ու անցկացնել, որ պարետի կանոններն ու որոշումները պահվապվեին, իսկ շփումները հնարավորինս կհասցվեր նվազագույնի: Օրինակ՝ աթլետիկան, վազքեր, ցատկեր: Բնականաբար այդ ցուցանիշներն ու արդյունքները, որոնք ֆիքսում են մարզիկները, մասնակիցները, դրանք մենք կարող էինք ամփոփել և բոլորին հեռակա կարգով ներկայացնել իրենց ցուցաբերած արդյունքների մասին, բայց չստացվեց: Չնայած, որ շատ պատգամավորներ համաձայն էին մեր առաջարկներին:

Լողափնյա վոլեյբոլի մրցաշարի համատեքստում ինչպիսի՞ն է մեր մարզիկների պատրաստվածությունը, ի՞նչ արդյունքներ եք գրանցել այս մարզաձևում:
Լողափնյա վոլեյբոլի մրցաշար մենք կարողացանք փոքր քանակով անցկացնել կորոնավիրուսի պիկի նվազելուց հետո: Այս մարզաձևի մրցաշարի անցկացումը մեզ համար խորհրդանշական էր, քանի որ Հայաստանում մենք ենք այն հիմնադրել: ՀՀ-ում առաջին անգամ լողափնյա վոլեյբոլը մեր կազմակերպությունն է անցկացրել, ավելին, առաջին անգամ անցկացրել ենք նաև լողափնյա ֆուտբոլ, լողափնյա հանդբոլ: Երբ առաջին անգամ Սևանում անցկացրինք լողափնյա վոլեյբոլը, մասսայականությունըշատ բարձր էր, շատ մեծ էր տղաների կամ աղջիկների հետաքրքրությունը: Այն ոչ միայն հանգիստն է համադրում սպորտաձևի հետ, այլ նաև սպորտի բազմաթիվ սիրահարներ են գալիս և հետաքրքիր ժամանակ են անցկացնում: Մեր դպրոցականները բավականին լավ են պատրաստված, թե կառուցվածքային առումով, թե ոգևորվածությամբ, և թե ցուցաբերված արդյունքներով: Նրանք մեծ պատասխանատվություն ունեն և կարևորում են ամեն բալը, ամեն մրցանակը: Մեր երեխաները մասնակցել են Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարերին: Այստեղ մեր աղջիկների թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը, այն էլ մրցավարական սխալի պատճառով: Ի դեպ, այնտեղ ամենագեղեցիկ սպորտսմենուհի ճանաչվեց մեր հայուհին:

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մարզաձևի հաջողության հիմքում ընկած է ֆիզկուլտուրա առարկան: Ի՞նչ խնդիրներ կան այստեղ, ինչպիսի՞ լուծումներ կառաջարկեք այն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար:
Անցած տարիների ընթացքում մեր կազմակերպությունը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծել պատանի մարզիկներին ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում և սպորտում իրենց ուրույն տեղը գտնեն: Ֆիզկուլտուրա առարկան հանրակրթական դպրոցներում այնքան էլ լավ վիճակում չի գտնվում: Պատճառներն ահռելի են, սկսած նրանից, որ հանրակրթական դպրոցներն ապահովված չեն մարզագույքով, համապատասխան պարագաներով, ինչպես նաև մարզչական-ուսուցչական որակյալ կադրերով:Մեր փորձը ցույց է տվել, որ այն ուսուցիչները, որոնք ճիշտ մոտեցում են ցույց տվել և պարտականությունները շատ լավ են կատարել, այդ դպրոցներում ֆիզիկական պատրաստվածությունը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում և ունի ամուր հիմքեր:

Ի՞նչ է պետք անել:
Վրացիները իրենց դպրոցներում շատ հետաքրքիր փորձ ներդրեցին: Ֆիզկուլտուրա առարկային շաբաթական 3 ժամի մեկ ժամը տրամադրեցին ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը, 2 ժամը՝ ըստ ուսուցչի որակավորմանը համահունչ տրվեց մարզաձևին: Այսինքն՝ դպրոցականները զբաղվում են կոնկրետ մարզաձևով՝ վոլեյբոլով, կամ մինի ֆուտբոլով, կամ որևէ այլ սպորտաձևով: Այն ավելի լավ արդյունք է տալիս: Ես նման փորձ տեսել եմ նաև Չեխիայում: Այս մեթոդը երեխայի համար ավելի ոգեշնչող է, սպորտով զբաղվելը ավելի հետաքրքիր է դարձնում, համապատասխան համազգեստ կրելը պարտադիր է լինում: Այդ միջոցներով կարելի է դպրոցներում աշխուժացնել ֆիզկուլտուրա առարկայի դասավանդումը: Եվ պետք է երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնել ամենօրյա մարզումների նկատմամբ: Գաղտնիք չէ, որ երեխաներին ամենաշատը հրապուրում են խաղերը: Այսօր կան արդյունավետ վարժասարքեր և նոր մարզագույքեր, որոնք ձգում են երեխաներին դեպի նորովի փորձությունների և փորձեն խաղալ ու հաճույք ստանան, և այդ ամենը ոչ միայն առողջարար են, այլ նաև արդյունավետ ազդում են ամբողջ մկանային համակարգի վրա:

Ուսուցչական կազմը և երեխաները առաջարկներ, պահանջներ, ակնկալիքներ, բողոքներ չե՞ն ներկայացնում:
Բազմաթիվ բողոքներ եղան, թե ինչու՞ մենք միջոցառումներ չենք կազմակերպում: Դրանք եղել են նաև նամակների տեսքով՝ թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական: Նույնիսկ մենք նամակ ենք ստացել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի գրեթե բոլոր դպրոցների երեխաների կողմից, որտեղ նշվում էր, թե իրենք 2019 թ. հաղթել են, հիմա նույնպես ցանկանում են մասնակցել, ինչու դադարեցրիք և կրկին չենք կազմակերպում մրցաշարեր: Ստացվում է, որ մենք ենք թերանում ու երեխաների ցանկությունները չենք բավարարում: Երբ մենք մարզերում միջոցառումներ ենք անցկացնում, հանդիսատեսը ևս ցանկություն է հայտնում մասնակցել: Մենք մեր կանոնադրությունն այնպես ենք մշակում, որ յուրաքանչյուրը կարողանա մասնակցել համապատասխան փուլում՝ համայնքային, քաղաքային, մարզային: Պետք է այնպես անել, որ ոչ մի երեխայի խաղից դուրս չթողնենք: Քանի որ նույնիսկ տարբեր խնդիրներ ունեցող երեխաները իրավունք ունեն հատուկ ծրագրերի միջոցով մասնակցեն տարբեր մրցույթների: Այսօրվա պատերազմի և համավարակի պայմաններում ամենամեծ շեշտը պետք է դնել սպորտի միջոցով առողջ ապրելակերպի կազմակերպմանը: Այսպիսի մոտեցում, ցավոք, հիմա չկա:
Այսօր բոլոր հնարավորությունները կան տարբեր սպորտաձևերից միջոցառումների անցկացման համար: Մենք աշխատում ենք Հայաստանի սպորտային աշխարհագրությունն ընդլայնել, օրինակ մրցույթների եզրափակիչ փուլեր ենք անցկացնում ոչ միայն Երևանում, այլ նաև Դիլիջանում, Վանաձորում Գյումրիում, Կապանում և այդպես շարունակ: Մենք ապահովում ենք ոչ միայն մրցույթի լավ պայմաններ, այլ նաև սննդի և գիշերակացի խնդիրն ենք լուծում: Դժվարություն է միայն միջազգային ստանդարտներին համապատասխան պահպանել մարզաբազաների հիգիենայի կանոնները:

Կա՞ն արդյոք բիզնես ոլորտի հետ համագործակցության եզրեր և հեռանկարներ:
Բիզնես ոլորտի հետ կապված կա նաև օրենսդրական խնդիր: Կան մի քանի օրենքներ՝ ֆիզիկական կուլտուրայի, մանկական սպորտի մասին, բայց դրանցից և ոչ մեկում էլ բիզնես հասկացություն չկա: Պետք է պարտադիր լինի և սպորտային կազմակերպություններին տրվի լրացուցիչ արտոնություններ, թեկուզ ինչ-որ ժամանակահատվածով, քանզի այդ ամենը միանգամից ներդնելը և իրականացնելը բավականին դժվար գործ է: Կարծում եմ այդ գործընթացը իրեն կարդարացնի: Եթե մենք նայում ենք համաշխարհային մարզական ակումբների օրինակին, ապա նրանք հրաշալի միջոցներ և արդյունքներ ունեն և նրանցից ոչ մեկը պետության հովանու ներքո չէ: Իսկ եթե մեր պետությունը դադարեցնի իր հովանավորությունը, մենք մեծ խնդիրների առաջ կկանգնենք: Ուստի հարկավոր է համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծել, որ թույլատրեն մեզ զբաղվել բիզնեսով և աստիճանաբար դուրս գալ պետության հովանավորությունից: Այն միանգամից իրականացնել հնարավոր չի լինի: Ամեն դեպքում մենք մշտապես պետության, կառավարության հետ առողջ համագործակցության փոխշահավետ մթնոլորտ ենք ստեղծել:

Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիան ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի հետ հետագա համագործակցությանը:
Միջազգային ֆեդերացիան մեզ շատ լավ է ընդունում, այդ թվում նաև մեր բոլոր առաջարկները: Մյուս տարի Սերբիայում անցկացվելու է մինչև 15 տարեկանների համար նախատեսված դպրոցականների համաշխարհային գիմնազիադա: Այժմ հովանավորներ ենք փնտրում, որ կարողանանք մասնակցել: Անցյալ տարի մեզ բյուջեով նախատեսել էին որոշակի գումար, սակայն 2021 թ. այն հանվել է, որին մենք ըմբռնումով ենք մոտենում: Քանի որ այն կտրամադրվի փախստականներին, անօթևաններին և վիրավորներին: Այժմ մենք հովանավորներ ենք փնտրում, ավելին միջազգային ֆեդերացիային ենք դիմել ու նրանք էլ նախապես խոստացել են մի քանի թիմ իրենց միջոցներով մասնակից դարձնել: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Ձեր կոչը մեր մարզիկներին, երեխաներին:
Մեր ամենակարևոր կոչն այն է, որ հույսերը չկորցնենք: Մենք հայերս սպորտային ժողովուրդ ենք, մեր մարզիկները մշտապես փայլուն են հանդես գալիս բոլոր միջազգային մրցաշարերում: Ես կոչ եմ անում 2021 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիադայում մեր մարզիկները ոսկե մեդալներ նվաճեն և հաղթանակած ետ վերադառնան մեր հայրենիք: Իսկ որքան շատ մեդալներ նվաճենք որևէ սպոևտաձևից, այնքան շատ կզարգանա մեզ մոտ այդ մարզաձևը: Հույս ունեմ, որ 2021 թ. մեր բոլոր դպրոցական երեխաները կկարողանան մասնակցել մարզական միջոցառումներին և ոչ մի երեխա խաղից դուրս չի մնա: Սպորտը բոլոր երեխաների համար է:

Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Ագրոէլեկտրական արևային պարկԱրամեն առողջական խնդիրներ ունի. երգչի կինը հրապարակում է արել. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեխան խաղալիս քարերով վնասել է 2 մեքենա՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան Բերման են ենթարկել Լիլիթ ԱվետիսյանինՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀին Օլիմպիայում բոցավառվեց Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը«Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և ԲերդումԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանՋրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ ԻսրայելինUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակիչներին տարհանել ենԹոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» «Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Ի՞նչ է հայտարարել Ջո Բայդենը․ ի՞նչ է սպասվում ԻրանինԹուրքիայում երկրաշարժ է գրանցվել Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիներիՈ՞վքեր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին
Ամենադիտված