Նոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է Հանեք հաշվիչները․ Զախարովան առաջարկել է հաշվել՝ ով ինչքան պարտք ունի Ռուսաստանին Ջուր չի լինի որոշ հասցեներում Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա


«Կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր ոչ միայն կառավարման ճգնաժամ է, այլև գործ ունենք կառավարման իսպառ բացակայության հետ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը: «Այս իրավիճակի հետևանքով ոչ թե կառավարում, այլ ուղղակի հրահանգների որոշակի խումբ ունենք: Երբ մեզ մոտ իշխանությունը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին ու «Իմ քայլը» դաշինքին, ականատես եղանք ոչ թե բովանդակային, այլ միայն ազգանունների ու անվանումների փոփոխության: Մենք մշտապես ահազանգել ենք, որ ձևական բնույթ կրող փոփոխությունները կառավարման համակարգի առողջացմանը չեն հանգեցնելու, հակառակը՝ ավելի են լճացնելու համակարգը: Երկուսուկես տարվա ընթացքում պլանավորում չիրականացվեց, տապալվեց համաճարակի դեմ պայքարը, տապալվեցին պատերազմական գործողություններն, ու այսօր ունենք ցավալի և ամոթալի փաստաթղթի ստորագրում:

Ինչո՞ւ, որովհետև ունենք սուպերվարչապետական համակարգ և մի անձից կախված կառավարման ողջ գործընթաց: Այս ամենի հետևանքով ունենք նման ծանրագույն թերացումներ ու բացթողումներ»,ասաց նա՝ շեշտելով, որ անհրաժեշտ են ոչ թե ձևական, այլ բովանդակային փոփոխություններ ու լուրջ կադրային քաղաքականություն: «Երկուսուկես տարվա ընթացքում մսխվեցին կառավարման բոլոր օղակներում առկա դրական տեղաշարժերը: Որքան էլ նախկին իշխանությունների օրոք օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները միմյանց հետ փոխկապակցվածության մեջ են եղել ու ազդել են միմյանց վրա, այնուամենայնիվ, մենք չենք ունեցել պետականության կորուստ, մենք չենք ունեցել կառավարման համակարգի զրոյացում:

Իսկ այս իշխանության օրոք մենք այսօր ունենք մի վիճակ, երբ մեր կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք կանգնած: Իրականում ոլորտը տապալածները պետք է կրեն դրա պատասխանատվությունը: Միայն հրաժարականը անձին ու պետական գործչին պատասխանատվությունից չի ազատում: Այսօր մասնագետներիս համար շատ դժվար է ներկայիս իշխանությունների և կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակի գործունեությունն ու պատասխանատվության չափը տեղավորել զուտ ոչ կոմպետենտ կամ վատ կառավարում գնահատականների համատեքստում: Բացի ամենաթողությունից, տգիտությունից, անիմաստ ինքնավստահությունից, այսօր կառավարման համակարգում ոչինչ չկա»,-շեշտեց փորձագետը՝ ընդգծելով, որ ներկայիս իշխանության որևէ ներկայացուցիչ, որը թելում է Նիկոլ Փաշինյանի կառավարման թելը, երբեք չի կարող հանգել դրական փոփոխությունների ու հասնել հանրության նկատմամբ վստահության ամրապնդմանը:

«Որևէ ոլորտում որևէ դրական տեղաշարժ ու փոփոխություն չիրականացվեց: Նրանց կազմը միայն պարգևավճար է կարողանում ստանալ: Մեզ պետք է պրոֆեսիոնալների կառավարում՝ մերիտոկրատիայի սկզբունքով: Պետական ապարատում 99,8 տոկոսը անձինք են, ովքեր ներկայացնում են ներկայիս իշխող վարչակարգը ու մակաբույծի պես սնվում են մեր պետական բյուջեից, ի բարօրություն ազգի ու պետության՝ որևէ գործունեություն չեն իրականացնում: Այսօր նման անձինք խարխլում են պետականությունը՝ չտիրապետելով իրենց մասնագիտությանը, իրենց պաշտոնի լիազորագրին: Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարի մանիպուլացրեց, ասաց՝ իրավիճակին տիրապետում է, բայց հասանք ամենացավալիին՝ պատերազմական իրավիճակի»,-ընդգծեց Ս. Սերոբյանը՝ շեշտելով, որ կորուստներն անհեռատես ու ոչ ռացիոնալ կառավարման արդյունք էին: Նա նշեց, որ, անկախ ամեն ինչից, պետք է լավատես լինել՝ զուգահեռ հաշվի առնելով մի շարք հարցադրումներ. «Մենք սրանից վատ չէինք կարող կառավարել երկիրը:

Միգուցե անգամ կառավարման հմտություններ չունեցող մեկին դրսից բերեինք, նստեցնեինք վարչապետի աթոռին, ավելի լավ ու սրտացավ կառավարեր, քան այն անձը, որը գրավեց ամբողջ իշխանությունը, ստեղծեց սուպերվարչապետական՝ մեկ անձից կախված համակարգ ու փլուզեց այն: Այսօր կարող ենք փաստել, որ, այո, կառավարման համակարգն ամբողջովին փլուզվել է: Օր առաջ այս նենգ իշխանությունները, միևնույն է, գնալու են ու պատասխանատվություն են կրելու երկրում թե՛ կառավարման, թե՛ ունեցած կորուստների համար: Բայց մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր օր ու վայրկյան մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք ո՛չ 70 միլիոն բնակիչ ունեցող երկիր ենք, ո՛չ էլ մեր ՀՆԱ-ն հավասար է ԱՄՆ-ի ՀՆԱ-ին: Հիմա հարց է՝ արդյո՞ք իրենց մնալը մեր պետության գոյության հաշվին չէ: Այս իշխանությունը տապալեց բոլոր ոլորտներում, նույնիսկ Արցախը՝ մեր հայրենիքը, նվիրաբերեց Ադրբեջանին: Այս ամենից զատ՝ անընդհատ պրոադրբեջանական պրոպագանդա է իրականացվում: Այս ամենից ելնելով՝ իրենց կործանարար քաղաքականությունը կարող է նաև ՀՀ-ի, որպես պետություն, կորստին հանգեցնել:

Մարտի դաշտում մեր տղաները հաղթել են, պարտվել է կառավարման օղակը, և ցավալի է, որ արտաքին քաղաքականության բացթողումների պատճառով մեր հերոսների արյան յուրաքանչյուր կաթիլը չգնահատվեց: Ներկայիս իշխանությունն օր առաջ պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով պրոֆեսիոնալներին, որ այս ճգնաժամային իրավիճակում, այս կոլապսի պայմաններում, զրո կառավարման համակարգում գոնե դեպի դրականն ինչ-որ քայլ կատարվի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում Մեքենան վրաերթի է ենթարկել անցումի մոտ ուշաթափված տղամարդու, որը հետո մաhացել է. ՌԴ Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր էՀանեք հաշվիչները․ Զախարովան առաջարկել է հաշվել՝ ով ինչքան պարտք ունի Ռուսաստանին Ջուր չի լինի որոշ հասցեներում Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025–ին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԶապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՓաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԱմպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերինԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըՀայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ըՄեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովԳեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին
Ամենադիտված