Հրապարակվել է հատուկ կապով Նիկոլ Փաշինյանին ուղարկված Էդմոն Մարուքյանի՝ մինչ այս չհրապարակված նամակը
Ուշադրության կենտրոնումՍիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այն փուլում, երբ քննարկվում էր, թե ի՞նչ իրավապայմանագրային բազա ունենք ՌԴ հետ՝ անվտանգային համագործակցության ոլորտում և որ պայմանագրին հղում տալով ՌԴ նախագահին դիմելը մեզ համար ավելի նպատակահարմար կլիներ ռազմաքաղաքական առումով, նոյեմբերի 02-ին, հատուկ կապով, մինչ այս չհրապարակված նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով դիմել ՌԴ նախագահին՝ հիմնվելով 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ Միացյալ խմբավորման մասին համաձայնագրի դրույթների վրա՝ մանրամասն հիմնավորելով նաև, թե ինչ առումներով է այդ պայմանագրի կիրառումը մեզ համար շահեկան։
Չհրապարակված նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ստորև։
Էդմոն Մարուքյան
Ավելին՝ այստեղ