«Գորշ գայլերը» սպառնում են Գերմանիայի հայերին․ Die Welt
Ուշադրության կենտրոնումԼեռնային Ղարաբաղում հակամարտությունը նոր թափով բորբոքեց թուրքական «Գորշ գայլերի» ատելությունը հայերի, այդ թվում ՝ Գերմանիայի հայերի նկատմամբ։ Ծայրահեղականները սպառնում են սպանել հայերի երեխաներին: Հայերը օգնություն են խնդրում գերմանացի քաղաքական գործիչներից, գրում է Die Welt պարբերականը: «Ազգայնական թուրք-ադրբեջանական շրջանակները փորձում են ռազմական սրացումը որպես պատրվակ օգտագործել հակամարտությունը Եվրոպա տեղափոխելու համար` սոցցանցերում թշնամական հակահայկական արշավներ իրականացնելով և նրանց աջակիցներին դրդելով տեղի հայերի դեմ», - գրում է Քյոլնում բնակվող Գերմանիայի հայկական եկեղեցու եպիսկոպոս Սերովպե Իսախանյանը նոյեմբերի 9-ին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլին (CDU), ինչպես նաև դաշնային այլ նահանգների իր գործընկերներին ուղղված հրատապ նամակում:
Ավելին՝ այստեղ