Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը Մեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերով Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ


Իշխանության անհարկի շահարկումները

Վերլուծություն

Նոյեմբերի 9-ին, երբ հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությունը, հայ ժողովուրդը տևական ժամանակ շոկի մեջ էր։ Ամբողջ հարցն այն էր, որ մինչ այդ պահն իշխանական քարոզչամեքենան ասում էր, որ հաղթում ենք, ու ով դա կասկածի տակ էր դնում, համարվում էր ազգի դավաճան, ու մեկ էլ սառը ցնցուղ՝ կապիտուլյացիայի ակտ։

Ըստ ամենայնի՝ տրամաբանական էր, որ մարդիկ տարբեր կերպ արձագանքեցին դրան, իսկ քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ ուժ գտնեին ու լուծումներ առաջարկեին, մեր երկիրը պետք է զարգանա ու առաջ գնա, հո չե՞նք կարող ասել, թե եթե կորցրել ենք Արցախը կամ նրա մի մասը, ուրեմն թող Հայաստանն էլ կորչի․ նման մոտեցում ունեցողները պետք է քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մնան։

Ու ընդդիմադիր 17 կուսակցություններ հավաքվեցին ու շարադրեցին իրենց պահանջը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա։ Բայց կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանը նման մտադրություն չունի, նրա թիմը նույնպես չի պատրաստվում նրան անվստահություն հայտնել, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որպեսզի վարկաբեկեն ընդդիմության շարժման իմաստը՝ այն որակելով աթոռակռիվ։ Իր հերթին 17 կուսակցությունների միավորումը հայտնեց, թե իրենք իշխանության գալու խնդիր չեն դնում, այլ պնդում են, որ պարտված վարչապետը պետք է անհապաղ հեռանա, որպեսզի մեր երկիրը զարգանալու ու աշխարհի հետ արժանապատիվ հարաբերվելու հնարավորություն ստանա։ Այդ ժամանակ իշխանությունները հայտարարեցին, որ եթե պահանջում են վարչապետի հրաժարականը և սեփական թեկնածու չեն առաջադրում, կա՛մ չունեն արժանի թեկնածու, կա՛մ էլ չեն ցանկանում իրենց վրա պատասխանատվություն վերցնել։

Բնական է օրեր շարունակ 17-ի միավորումը համառորեն փորձեր էր անում ապացուցելու, որ թեկնածուի անուն տալն էական չէ, քանի որ իրենք մերժում են Փաշինյանին, իսկ թեկնածուն կարող է ի հայտ գալ այդ պահանջը ընդունելուց հետո։ Բայց սա էլ օրեր շարունակ իշխանությունների կողմից համառորեն շահարկվում էր, մինչև վերջապես 17-ի միավորումը ներկայացրեց վարչապետի իր թեկնածուին, այն դեպքում, երբ նա լինելու է ընդամենը անցումային կառավարության ղեկավար՝ խիստ կոնկրետ խնդիրներ լուծելու համար, որպեսզի մեկ տարի հետո անցնցում անցնենք արտահերթ ընտրությունների փուլին։

Ըստ էության՝ հիմա արդեն իշխանությունները թիրախավորել են 17-ի թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին, թե՝ ի՞նքն է ձեր ընդունելի թեկնածուն, նրա անցյալի մութ էջերը չե՞ք տեսել, որպեսզի նրան պախարակեն, ու դրանով բացատրեն, թե ինչու Փաշինյանը հրաժարական չի տալիս, քանի որ ավելի արժանի թեկնածու չի տեսնում։ Իհարկե, կարելի է բացատրել, թե Վազգեն Մանուկյանը լայն հանրային աջակցություն չունի, թեպետ դա ինչպե՞ս է չափվում, չէ՞ որ հիմա պետք է երևա հանրությունը նրան կաջակցի՞, թե ոչ։ Բացի այդ, չէ՞ որ 17 քաղաքական ուժեր, տարբեր գաղափարական ուղղվածության, տարբեր փորձի ու անդամների քանակի, ամբիցիոզ հանրային գործիչներ, որ ամեն մեկն իրեն է տեսնում վարչապետի պաշտոնում, համաձայնության են եկել Վազգեն Մանուկյանի շուրջ, ի՞նչ է, դա քի՞չ է։ Իսկ ո՞վ է խանգարում, որ այլ ուժեր ձևավորվեն ու իրենք էլ իրենց թեկնածուին առաջադրեն։

Փաստորեն բոլորը մի կողմ են քաշվել ու ընդդիմադիր տարածքը հոժարակամ զիջել 17 քաղաքական ուժերին, ու երբ նրանք կատարեն կոնկրետ քայլեր, իրենք էլ դա քննադատեն։ Այնպես որ, ընդդիմությունը պետք է առաջ գնա իր օրակարգով, այլ ոչ թե սպասի, թե ինչ է անում արդեն ամեն հարցում որևէ բան անելու անընդունակ իշխանությունը։ Ընդդիմությունը չպետք է կաշկանդվի, որ իր ընտրած թեկնածուն թիրախավորվելու է, ով էլ լիներ՝ հարվածի տակ էր ընկնելու, քանի որ իշխանությունն ունի ընդամենը մեկ թեկնածու ու այդ մեկը Փաշինյանն է, ուրեմն այլևս պետք չէ արդարանալ, թե ինչու է հենց Մանուկյանն ընտրվել։

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը լավ գիտի, որ իրենք առանց Նիկոլ Փաշինյանի ոչինչ են, ուրեմն ամուր կառչելու են նրանից, քանի որ առանց նրա իրենց ապագան չեն տեսում։ Ուրեմն պետք է հետները բացատրական աշխատանք տանել, որ Փաշինյանի հետ նրանք իսկի ներկա չունեն, ուր մնաց ապագա ունենան, ու եթե չհասկանան, ապա քաղաքական ողջ գործիքակազմով, օրենքի շրջանակներում, պետք է պարտադրեն գնալ Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշմանը։

 

Անի Աբովյան

Pressmedia.am

Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըՀայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ըՄեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովԳեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՊաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Նոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր ԱվետիսյանՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբՈ՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են ավտոմեքենա, էլեկտրական հեծանիվ, գույք Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըՊատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի ՍարգսյանՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Հոգնում եմ… Ռոզա Դավթյանի նոր գրառումն ու լուսանկարը. Ինչ է պատահել Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքից
Ամենադիտված