ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ «Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Իշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան Աբրահամյան Հայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան


Երևանն ու Անկարան խաղում են «պասերով». Ինչպես Բաքվի բաց տարածքում մի անհայտ հրթիռ ընկավ

Ուշադրության կենտրոնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանելու է Բաքու` դեկտեմբերի 10-ին նախատեսված զորահանդեսին մասնակցելու համար:

Մյուս կողմից՝ պաշտոնական Անկարան վերցրեց Փաշինյանի իշխանության կողմից հասարակությանը նետած կուտը՝ Թուրքիայի նավահանգիստներն ու Ադրբեջանի շուկաները բացելու մասին: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չաուշոգլուն է հայտարարել, թե Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Երևանի և Անկարայի հարաբերություններում:

Ինչպես ասում են՝ «պասերով»:

Իսկ BBC-ի ռուսական ծառայությունը և New York Times-ն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմին:

«Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց ղարաբաղյան պատերազմը, Ռուսաստանը երկար ժամանակ բավարարվում էր մտահոգություն հայտնելով ու կրակը դադարեցնելու կոչերով։ Նման չեզոք դիրքորոշմանը հակադրվում էր Թուրքիայի ակտիվ օգնությունը Ադրբեջանին ու 2016-ի կարճատև պատերազմի պատմությունը, երբ Ռուսաստանի միջամտության շնորհիվ 4 օր անց հնարավոր եղավ շուտափույթ դադարեցնել մարտական գործողությունները, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այցելեց Երևան ու Բաքու։

Իսկ 2020 թվականի պատերազմում Ռուսաստանի անգործությունը մեկնաբանությունների տեղիք տվեց, որ Մոսկվան ցանկանում է պատժել, կամ դաս տալ Նիկոլ Փաշինյանին, հասնել նրա հրաժարականին կամ գոնե փակել տալ ամերիկյան հասարակական կազմակերպությունների գրասենյակները Հայաստանում», - գրում է BBC-ի ռուսական ծառայությունը ու նման լուրերը համարում իրականությանը չհամապատասխանող, քանի որ պատերազմի ընթացքում Ռուսաստանը զենք մատակարարելով օգնել է Հայաստանին։

Դրա մասին են խոսում ռուսական ռազմական օդանավերի թռիչքների բաց տվյալները, ինչպես նաև դա հաստատել են Հայաստանի խորհրդարանում ու նախագահի աշխատակազմում BBC-ի աղբյուրները։ Պատերազմից հետո հայկական բանակի գեներալներից մեկն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է «նույնիսկ այն, ինչ մասին չեն էլ երազել»։ Գեներալը, ում անունը չի նշվում, սպառազինությունների կոնկրետ տեսակներ է նշել, մասնավորապես, ռադիոէլեկտրոնային պայքարի «Պոլե-21» համակարգեր, որոնց շնորհիվ 4 օր կարողացել են չեզոքացնել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք օդում գերիշխանություն էին ապահովում Ադրբեջանի համար։

Ըստ հոդվածի, Հայաստանի արտգործնախարարության աշխատակիցը հաստատել է, որ Ռուսաստանը տրամադրել է ծայրահեղ անհրաժեշտ հակաօդային պաշտպանության ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։

Դեռ պատերազմի ընթացքում Հայաստանի նախագահին մոտ կանգնած BBC-ի աղբյուրը ասել է, որ Ռուսաստանը ամբողջությամբ կատարում է իր դաշնակցային պարտավորությունները և առանձին քաղաքական գործիչներին պատժելու փորձերի մասին շահարկումները տեղին չեն։ «Մերոնք երբ խոսում են անվտանգության մասին, նկատի ունեն Ղարաբաղը, ռուսները հասկանում են Հայաստանը։ Սա ընկալման խնդիր է, մեզ թվում էր, թե ռուսները հասկանում են մեզ», - ասել է BBC-ի ռուսական ծառայության զրուցակիցը։

Վերջինիս խոսքերով՝ ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակից հետո 26 տարիների ընթացքում հայկական կողմը իրավական հիմք չի ստեղծել, որպեսզի Ռուսաստանը իր խնդիրը համարի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ղարաբաղի պաշտպանությունը նույնպես։ Վերջերս այդ մասին ասել է նաև Վլադիմիր Պուտինը, նշելով, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ «Եթե դու սեփական պլան չունես, ապա ինչ-որ մեկ ուրիշը քո փոխեն այն կգրի», - ասել է Հայաստանի նախագահին մոտ կանգնած աղբյուրը։

New York Times-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի անկլավի համար Ադրբեջանի ու Հայաստանի միջև դաժան պատերազմը լուծվել է լարված հրադադարով, որն իրականացվում է Ռուսաստանի ծանր զինված զորքերի կողմից. «Կովկասյան լայն տարածաշրջանում երկարամյա սադրիչ Ռուսաստանի համար խաղաղապահի դերը նոր քննություն է և հնարավորություն պայքարելու իր ազդեցությունը նախկին խորհրդային տարածքներում պահպանելու համար»։

Ամերիկյան պարբերականը նշում է, որ ղարաբաղյան պատերազմում կրակը դադարեցնելու Պուտինի ռազմավարությունը իսկույն դիվիդենտներ բերեց՝ «Կրեմլին ապահովելով ռազմական պլացդարմ ունենալ տարածաշրջանում, Հայաստանին ամուր զոդել Ռուսաստանի ազդեցության ուղեծրում, միաժամանակ առանց օտարելու Ադրբեջանին»:

Ըստ New York Times-ի հրադադար հաստատելուց առաջ ադրբեջանցիների կողմից ռուսական ուղղաթիռի պատահական խոցումը պոտենցիալ առիթ էր Մոսկվայի միջամտության համար։ Բաքվի մի շարք աղբյուրների վկայությամբ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերջնագիր է ներկայացել, որ եթե Շուշին գրավելուց հետո Ադրբեջանը շարունակի մարտական գործողությունները, ապա Ռուսաստանը կմիջամտի։ Ըստ այդ աղբյուրների՝ նույն գիշերը Բաքվի բաց տարածքներից մեկում անհայտ մի հրթիռ է ընկել, առանց վնասներ պատճառելու։ Որոշ կասկածներ կան, որ դա Ռուսաստանի կողմից միջամտելու և մեծ վնասներ հասցնելու ազդանշան էր։ Ժամեր անց Պուտինը հայտարարեց կրակը դադարեցնելու համաձայնության մասին, գրում է պարբերականը։

Ավելին՝ այստեղ

Մետաքսյա Շալունց

Սամվել Կարապետյանի գործը` վճռորոշ Հայաստանի ապագայի համար․ InDepthNews Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի. Արմեն ՄանվելյանԹրամփի բանավոր խոսքը երաշխիք չէ, ուժային ներկայություն է պետք. Ավետիք ՉալաբյանBRICS-ի ղեկավարները պետք է աջակցեն Պուտինի և Թրամփի խաղաղության ձգտմանը. Աբրահամ Հովեյան Իշխանության մի թևը չգիտի, թե ինչ է անում մյուսը ԱՄՆ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանը սրում է հարցը Պաշտպանության նախարարությունը կրկին խաբում է հանրությանը Դատարանը շտապում է Միքայել Աջապահյանի հարցում Զոհերի մայրերի պայքարը` մեզ օրինակ ու առաջնորդ. Դավիթ ՍարգսյանՉուվաշիայում մտածել են, թե ինչպես միաժամանակ աճեցնել գայլուկ և ստանալ արևային էներգիա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Կայսրությունների մեծամտությունը ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ«Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնըՍև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսԻշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան ԱբրահամյանՀայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք ՉալաբյանՀայաստանում նորածիններին կրկին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՌԴ-ում Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿՑավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ ՀՀ զորքերը ցուցադրում են իրենց կարողությունները «Արծիվ գործընկեր-2025» զորավարժություններում․ Կանզասի ազգային գվարդիա«Հասել ենք դրախտ»… Սոֆի Դևոյանը մեղրամսից կադրեր է հրապարակել 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Երեք պատճառ, թե ինչու է Թրամփը ցանկանում վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը․ փորձագետ «Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց՝ կամրջի տակ, զինված «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղան մահացել է Կապանում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի Զգուշացում․ առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով «Mercedes G500»-ի և «Toyota RAV4»-ի վարորդների, մահացածի և վիրավորների ինքնութունները պարզվել են «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասինՓաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան․ Օվերչուկ Ռուսաստանը աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ միջանցք ստեղծելու ծրագրերումՖՈՏՈ․ Բլոգերի ամուսինը ավտովթարի է ենթարկվել, վիճակը ծանր է. ով է նա
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված