Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է. Պատգամավորի ընտրյալը հայտնի ՊՈԱԿ-ի աշխատակից է
Ուշադրության կենտրոնումՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Իմքայլական, բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններով աչքի ընկած Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է։ Այս մասին գրում է «Հրապարակը»:
«Մեր տեղեկություններով՝ պատգամավորի ընտրյալը մասնագիտությամբ լրագրող Լուսի Վանա Կարապետյանն է՝ Սիրիայից, ավարտել է Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Նա Մխիթար Հայրապետյանի նախարար եղած ժամանակ աշխատել է Սփյուռքի նախարարությունում, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ ծանոթացել են։
Լուսին այժմ աշխատում է «ֆեյքերի ՊՈԱԿ» անունը ստացած Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Ավելին՝ այստեղ