Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումԱշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ: Հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ընթացիկ ու հետագա համատեղ անելիքները՝ հատուկ շեշտադրումներ կատարելով այն բոլոր հարցերի վրա, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել համագործակցության գործող պլանով նախատեսված հետագա անելիքներին:
Պաշտպանության բանակ
Ավելին՝ այստեղ