Օրերս Լաչինի հատվածում ադրբեջանցիները գերեվարել են ֆուռով օգնություն տանող 3 անձի․ աղբյուր
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` օրերս Հայաստանից Արցախ օգնություն տանող բեռնափոխադրող մեքենան (ֆուռը) առգրավվել է թշնամու կողմից։
Բոլորին է հայտնի, որ Արցախի որոշ դիրքեր այս պահին գտնվում են դեռևս հայերի վերահսկողության ներքո և այնտեղ գտնվող զինվորներին անհրաժեշտ է սնունդ, հագուստ և այլ պարագաներ։ Հայաստանից նրանց պարբերաբար ուղարկվում է հումանիտար օգնություն։
Չնայած այն հանգամանքին, որ հայտարարվել է, թե Լաչինի միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, սակայն ադրբեջանցիների զինված խումբը Լաչինի հատվածում գերեվարել է ֆուռով օգնությունը տանող 3 քաղաքացիական անձի։
Այս պահին նրանց մասին պաշտոնական տեղեկություն չկա ո՛չ ադրբեջանական և ո՛չ էլ հայկական կողմից։
Հարցը մնում է օրակարգային։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram