Քաղաքացիները, որոնք թշնամու հարվածից ունեն անշարժ գույքի վնասում, կարող են դիմել գումար ստանալու համար
Ուշադրության կենտրոնումԱյսօր կառավարությունը նախագիծ ընդունեց, որը վերաբերում է Արցախյան պատերազմի ընթացքում ավերածությունների դեպքում փոխհատուցում տրամադրելուն: Խոսքը վերաբերում է անշարժ գույքին: Ինչ վերաբերում է շարժական գույքին, ապա դրա մասին լրացուցիչ կառավարության միջոցառում կներկայացվի:
Նիկոլ Փաշինյանի հարցին՝ համոզված ենք արդյո՞ք, որ քաղաքացիների վնասը փոխհատուցվում է ամբողջությամբ, դրական պատասխան հնչեց: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ասաց, որ բացառություն կլինի միայն մեկ դեպքում, երբ գույքը վերացվել է ամբողջությամբ. Մնացած դեպքերում ավերածությունները փոքր չափի են:
Ինչ վերաբերում է ընտանիքին, որի տունն ամբողջությամբ ավերվել է, լրացուցիչ քննարկում է իրականացվում առանձին կացարանով ապահովելու համար:
Ընդհանուր առմամբ վնասվել է 75 անշարժ գույք:
Այսպիսով, քաղաքացիները գումար կստանան իրենց անշարժ գույքը վերանորոգելու համար: Խոսքը հիմնականում վերաբերում է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերին:
Ավելին՝ այստեղ