Նիկոլը կհեռանա՝ շատ պատահական Սոթքի հանքը գործում է մասնակի, գծանշումների մասով դեռ վերջնական ճշգրտումների կարիք կա. Սոթքի համայնքապետ «Սև» ու «սպիտակ» գունաբաժանման անխուսափելի արդյունքը՝ առաջացավ «գորշը» Նոր մանրամասներ են հայտնի դարձել Թուրքիայի ափերի մոտ խորտակված ռուսական բեռնանավի մասին Թշնամին Մարտունի 3-ի շտաբային դիտակետում է. Տեսանյութ Մոսկվայում 45 չվերթ է հետաձգվել և չեղարկվել 2021-ի 6 ամենաթրենդային սանրվածքները` ամենանորաձև աղջիկների համար Բժիշկը նշել է կորոնավիրուսի տնային պայմաններում բուժման ճակատագրական սխալը Դադիվանքի մուտքի մասին Մահացել է Պետդումայի պատգամավորը


Աղե­տի մա­սին ըմբռ­նու­մը շու­տով ըն­կա­լե­լի կլի­նի բո­լո­րի հա­մար․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

vz.ru-ն «Հայերը դեռ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական պարտությունը գրեթե վերածվել է ազգային աղետի ամբողջ հայ ժողովրդի համար: Հայաստանում դեռ երկար են վիճելու այդ աղետի անխուսափելիության աստիճանի, ինչպես նաև այն մասին, թե որն է առանձին քաղաքական գործիչների կամ նույնիսկ մի ամբողջ քաղաքական ուղղվածության մեղքի բաժինը այդ ամենում: Այլ հարց է, որ մեկուկես ամիս տևած պատերազմն ավարտվել է ամբողջական բարոյական ապոկալիպսիսով, արժեքների կորստով և հարմարավետ ու ինքնաբավ այն աշխարհի ոչնչացմամբ, որում քառորդ դար ապրել է հայ հասարակությունը:

Իհարկե, դա մասամբ հորինված մի աշխարհ էր, որտեղ ցանկալին ներկայացվում էր որպես իրական, և ներկայի վերլուծությունն ու ապագայի կանխատեսումը փոխարինվում էին հին դեպքերի մասին պատմական օգտակար հղումներով: Հարցն այն չէ, թե ինչ տարածք է կորսվել, այլ այն, թե ինչ կարելի էր պահպանել և, ընդհանրապես, ինչն է սխալ եղել: Փաստն այն է, որ հայկական աշխարհը այլևս երբեք նույնը չի լինի: Բնական, գենետիկ վախը կրկին վերադառնում է այնտեղ, պատմական հեռանկար չի երևում, և ազգը կրկին նման է քանդված մրջնաբնի: Փախստականը ամսվա բառն է: Մշակութային և կրոնական ինքնությունը հարցականի տակ է:

Փաշինյանին նույնիսկ ծաղրում են Էջմիածնում՝ կաթողիկոսի ներկայությամբ, ինչը աներևակայելի է, և ի պատասխան՝ վարչապետը թաքնվում է թիկնապահների պատով: Քահանաները սրբապատկերներն ու գրքեր են տեղափոխում Ղարաբաղի եկեղեցիներից և վանքերից: Ադրբեջանին փոխանցվող տարածքները վերածվել են ոչ թե ամայի տարածքի, այլ բառացիորեն այրված տարածքի: Հայ բնակչությունը, այնտեղից հեռանալով, հրկիզում է սեփական տները: Անգամ նախնիների աճյուններն են գերեզմաններից հանվում և տեղափոխվում Հայաստան: Դա հեռանալ չէ, դա գաղթ է։ Այդպես հեռացել են անցած դարի սկզբին Կիլիկիայից, Վանից, Տրապիզոնից և այլ վայրերից։ Հեռանում են առանց վերադառնալու հույսի։ Հայերի մեծ մասը բացատրում է իր արտագաղթը պարզապես այսպես. «Մենք չենք կարող և չենք ապրելու նրանց (ադրբեջանցիների) հետ»: Այդ փաստարկի հետ նույնիսկ անհնար է վիճել, քանի որ համակեցություն եղել է միայն կայսրության, ապա խորհրդային ռեժիմի օրոք: Հենց թուլացել է ռուսական (ցանկացած ձևով) իշխանությունն ու ուժը, սկսվել են ջարդերը: Հենց հաջորդ օրը:

Վերացականորեն խաղաղության և բարեկամության մասին մարդասիրական, «աղջկական» փաստարկները, կամ նույնիսկ հանրահայտ «չկան վատ ազգեր, կան առանձին չարագործներ» ասույթը այդ տարածքում չի գործում: Դա, իհարկե, ցավալի է, բայց դա պետք է գիտակցել: Իլհամ Ալիևն ասում է, որ հայ բնակչությունն Ադրբեջանում կապրի ինչպես Քրիստոսի ծոցում, կստանա տարատեսակ արտոնություններ և պաշտպանված կլինի օրենքով: Կան նախադեպեր: Օրինակ՝ Իրանի փոքրիկ հրեական համայնքը, որը պարբերաբար ցուցադրվում է արտաքին աշխարհին որպես շիական հանդուրժողականության օրինակ: Ի դեպ, Թեհրանում կա նաև նմանատիպ հայկական համայնք, որը երկրում բացառիկ արտոնություն ունի. «Հայկան տունը» միակ տեղն է, որտեղ օրինականորեն վաճառվում է ալկոհոլ, և երեկոները բոլոր խմել ցանկացող դիվանագետների համար այն լույսի աղբյուր է: Իրականում Բաքուն պատրաստվում է բռնազավթված տարածքներում նախկին ադրբեջանցի փախստականների կամ նրանց սերունդների հոսքային վերաբնակեցում իրականացնել:

Հայ բնակչության զանգվածային արտագաղթը չնայած հրապարակավ չի խրախուսվում, բայց դրան ոչ ոք չի էլ խանգարում: Արդյունքում հնարավորինս սեղմ ժամկետում տարածաշրջանի էթնիկ և ժողովրդագրական իրավիճակը կտրուկ կփոխվի, ինչը կբերի քաղաքական փոփոխությունների: Իզուր չէ, որ Բաքուն փոխել է իր հռետորաբանությունը Ղարաբաղի հարցում և այժմ համաձայն է միայն «մշակութային ինքնավարության» հետ: Այլևս չի խոսվում քաղաքական իրավունքների կամ իրական ինքնավարության մասին: Միգուցե Ալիևը պարզապես չափն անցել է, երբ ուղիղ եթերի ընթացքում սկսել է նվաստացնել Փաշինյանին՝ գոռալով. «Լավ, որտե՞ղ է ձեր ինքնավարությունը»: Բայց Իլհամ Ալիևը չափազանց փորձառու անձնավորություն է նման ձախողում թույլ տալու համար:

Բաքուն նախապես էլ հասկանում էր, որ համատեղ կյանք չի լինելու, արդյունքն անխուսափելի էր, և ոչ ոք չէր պատրաստվում խոսել հայերի քաղաքական իրավունքների մասին: Այս բարոյական աղետի մասշտաբը համեմատելի է 1915 թվականի ցեղասպանության դեպքերի հետ, ուղղակի թվային առումով ավելի փոքր է: Կարելի է, իհարկե, ասել, որ Ալիևը իրոք կփորձի հանդուրժողականության տեսք ստեղծել գոնե սկզբնական ժամանակներում, բայց հայ հասարակության գիտակցության մեջ այն, ինչ տեղի է ունենում, ընկալվում է որպես բարբարոսների կողմից Հռոմի ոչնչացում: Հայկական մտածելակերպն արդեն հակված է ինքնաքննադատության, մտորումների և հավերժ վշտի: Ներկայումս բորբոքված են միայն քաղաքական կրքերը և անձնական հարաբերությունների պարզաբանումները:

Բայց որոշակի ժամանակ կանցնի, և բարոյական, էթնիկ և պատմական աղետի մասշտաբներն առավել հայտնի կդառնան: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ պատմական հաշիվ կներկայացվի նրանց, ովքեր կնշանակվեն այս աղետի մեղավորներ: 1990-ականների սկզբին դժվար էր պատկերացնել դասալքություն հայկական ջոկատներից: Ժամանակները սուղ էին, իսկ բարձր մոտիվացիա ունեցող մարդիկ՝ առատ: Եվ այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, անհավանական է թվում: Տեսանելին այն է, որ ներկայումս այս մասշտաբն ավելի լավ է ընկալվում հեռվից, մինչդեռ Հայաստանում մարդիկ զբաղված են հարաբերությունների պարզմամբ: Հայկական ինքնության համար իսկական ծանր ժամանակները դեռ չեն եկել:

Բայց աղետի մասին ըմբռնումը շուտով ընկալելի կլինի բոլորի համար: Մնում է հուսալ, որ հայ հասարակությունը կկարողանա հաղթահարել դա, չնայած իրոք շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է դա վերապրել առանց մեկ այլ հետտրավմատիկ համախտանիշի այն ազգի համար, որն արդեն շատ բան է վերապրել իր դարավոր պատմության ընթացքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլը կհեռանա՝ շատ պատահական Սոթքի հանքը գործում է մասնակի, գծանշումների մասով դեռ վերջնական ճշգրտումների կարիք կա. Սոթքի համայնքապետ «Սև» ու «սպիտակ» գունաբաժանման անխուսափելի արդյունքը՝ առաջացավ «գորշը» Նոր մանրամասներ են հայտնի դարձել Թուրքիայի ափերի մոտ խորտակված ռուսական բեռնանավի մասին Թշնամին Մարտունի 3-ի շտաբային դիտակետում է. Տեսանյութ Մոսկվայում 45 չվերթ է հետաձգվել և չեղարկվել Բժիշկը նշել է կորոնավիրուսի տնային պայմաններում բուժման ճակատագրական սխալը Դադիվանքի մուտքի մասինՄահացել է Պետդումայի պատգամավորը Մինչև -30 աստիճան ցուրտ, բուք ու ձյուն. Ուշադրություն՝ ԱԻՆ-ը տեղեկացնում է Կորոնավիրուսի վարակման նշան, որը լինում է նույնիսկ նրանց մոտ, ովքեր ոչ մի ախտանշան չունեն և ասիպտոմ են Թուրքիայում խորտակված ռուսական բեռնանավի երեք նավաստի է փրկվել ՃՏՊ-ի հետեւանքով հայ բռնցքամարտիկ է մահացել (ֆոտո)Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, ռուսական բեռնանավ է խորտակվել Բաց և փակ տարածքներում հանդիսություններ իրականացնելու սահմանափակումները հանվել են Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը զորավարժություն կանցկացնեն Ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի ՀոխիկյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձրացվեց Հայաստանում թերևս ամենաբարձր հայկական եռագույնը Նիկոլ Փաշինյանին լսողները զարմացել են. Հրապարակ Հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ Հացի գյուղի բնակիչը գերեվարվել է, ժամեր անց ազատ արձակվել Երկրաշարժ տարածաշրջանում Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Բոլոր նրանց համար, ովքեր երեխաների լուսանկարները տեղադրում են համացանցում․ ՄԻՊ-ը զգուշացնում է Որևէ ԱԱԾ երբեք չի կարող ընդունել կոնկրետ անձի՝ իր գործակալ լինելու հանգամանքը Ինտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Ինչպե՞ս ինքնուրույն պարզել` կորոնավիրուսով վարակվա՞ծ ես, թե՞ ոչ COVID-ով հիվանդը որքա՞ն ժամանակ կարող է վարակիչ լինել շրջապատի համար Լավ լուր Ռուսաստան մեկնողների համար Բարձր ջերմություն. ե՞րբ է այն անհրաժեշտ իջեցնել «Ղարաբաղի զարգացման ծրագիր» առանց Ղարաբաղի․ ինչ են մտածել Մոսկվան ու Թուրքիան Որ դեպքում է քաղաքացին ազատվում զինվորական ծառայությունից Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօրվա դրությամբԵղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար) Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածելՕղակը սեղմվում է, մեծ խաղ է ընթանումՇուշի չկա` Շուշա․ Ալիևը Շուշիում ծաղրում է «Գյոռբագյոռ եղած» Արցախը. տեսանյութ «Դա դեռ կտեսնի գլխին գալիքը». ինչո՞ւ են վիճաբանել Սուրեն Պապիկյանը ու Սիփան Փաշինյանը Ով է նորանշանակ փոխնախարար Սուրեն ՍահակյանըԼույս չի լինի Երևանում և 4 մարզերում Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենԻնչպես է հայկական դիրքերի վրա կրակելուց հետո Ալիեւը հայտնվել Շուշիում Իլհամ Ալիևի անունից հայց է ներկայացվել ընդդեմ ՀայաստանիԱրարատ Միրզոյանի ինքնախոստովանական նամակը. Հրապարակվեց սկանդալային փաստաթուղթը Իմ համար բացարձակ անընդունելի է սևերի ու սպիտակների բաժանումը․ ԾառուկյանՆոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանում կա երկու իրականություն. Իվետա ՏոնոյանՀայկական դրամը շարունակում է արժեզրկվել. «Ժողովուրդ» Ան­կա­րան ու Բա­քուն հե­տապն­դում են շատ ավե­լի լայ­նա­ծա­վալ ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­ներ․ «Փաստ»Թեժ մրցակցություն թե՛ հանրապետական, թե՛ մարզային սլոթների օգտագործման մրցույթներում․ «Փաստ»
Ամենադիտված