Ադրբեջանական կողմը ստիպված է թույլտվություն խնդրել Ստեփանակերտից
Ուշադրության կենտրոնումWarGonzo նախագիծը տեղեկացնում է, որ ադրբեջանական զինված ուժերը մինչ այժմ չունեն ճանապարհային հաղորդակցություն գրավված Շուշի քաղաքի հետ: Ադրբեջանական կողմը ստիպված է թույլտվություն խնդրել Ստեփանակերտից, որպեսզի իր զորքերի ռոտացիան քաղաքում անցկացնի Ֆիզուլի-Կարմիր շուկա-Շուշի մայրուղով: Միջանցքով անցնող շարասյունին ուղեկցում են ռուս խաղաղապահները ։ Հիշեցնենք, որ ադրբեջանական ստորաբաժանումները թուրքական հատուկ ջոկատայինների եւ ահաբեկիչների ուղեկցությամբ մտել են Շուշի քաղաք Բաքվի հսկայական կորուստների գնով "դժոխք" կոչվող կիրճով: Շուշիում թշնամու ուժերի ներթափանցումը մինչ օրս բազմաթիվ հարցեր է առաջացնում։
Ավելին՝ այստեղ