Պեսկովը չմեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևի հայտարարությունը
Ուշադրության կենտրոնումՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ միացնող միջանցքի կառուցման գաղափարին։ Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ տրանսպորտային կոմունիկացիաների թեման քննարկում են երկրների ղեկավարները, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կոնկրետ այս թեման չեմ մեկնաբանի»,- պատասխանել է Պեսկովը լրագրողի հարցին՝ իսկապե՞ս ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել Նախիջևանից դեպի Ադրբեջան միջանցքի կառուցման գաղափարը։
Ավելին՝ այստեղ