ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին Լավրովի խոստովանությունը Ինչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Ահազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցել


ՀԱՊԿ-ն և տարածաշրջանային ահաբեկչական իրադրությունը

Վերլուծություն
Օրերս ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ անհրաժեշտ է կազմել ահաբեկչական կազմակերպությունների ՀԱՊԿ միասնական ցուցակ:
Միաժամանակ, վեհաժողովի առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում խոսել է այն մասին, որ կարևոր է ներդաշնակեցնել ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրությունը թմրանյութերի ապօրինի վաճառքի, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի համար։
 
Այլ կերպ ասած, նկատելի է, որ Ռուսաստանը ծրագրում է ՀԱՊԿ երկրների առաջ դնել հակաահաբեկչական պայքարի մոնոլիտի հարց`  միասնական դաշտ բերելով ահաբեկչական կազմակերպությունների գնահատման ստանդարտներ, ներդաշնակեցնելով դրանք թե՛ միասնական ցուցակով, թե միասնական օրենսդրությամբ:
 
Փաստացի Ռուսաստանի այդ նախաձեռնությունը հատկանշական է արցախյան պատերազմի ֆոնին, երբ 44-օրյա պատերազմը ձևավորեց ռեգիոնալ նոր իրողություններ Կովկասում, որը նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է՝ Հայաստանի ներառմամբ: Այդ գոտում ձևավորվել է նոր ստատուս-քվո, այդ թվում՝ ՌԴ ռազմական ներկայությունն Արցախում՝ Բաքվի ստորագրությամբ: Ընդ որում, այդ առնչությամբ Բաքվում արդեն իսկ կան դժգոհության ձայներ, որ տանուլ են տվել Արցախը Ռուսաստանին:
 
Այն, որ Մոսկվան մտել է Արցախ դուրս չգալու և ընդլայնվելու ռազմավարական հեռանկարով, կասկածից վեր է: Այդ համատեքստում էլ Բաքվում, թերևս, նոր դժգոհության ու մտահոգության առիթ կտա ՀԱՊԿ շրջանակում ՌԴ նախաձեռնությունը՝ հակաահաբեկչական պայքարի միասնական ստանդարտների և օրենսդրության, միասնական ցուցակի առումով: Բանն այն է, որ Արցախի դեմ պատերազմում դրա սանձահարող Թուրքիան ներկրել էր նաև ահաբեկիչների մերձավորարևելյան շրջաններից, Սիրիայում թուրքամետ ահաբեկչական կազմակերպություններից:
 
Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների համար Ռուսաստանին ՀԱՊԿ միասնական ցուցակ, միասնական օրենսդրություն պետք չի եկել: Մոսկվան Սիրիայում գործել ու գործում է միայնակ: Ըստ այդմ, միասնական ՀԱՊԿ ցուցակի ու ստանդարտների հարցը Ռուսաստանին անհրաժեշտ է այլ ուղղությունների, կամ ուղղության համար՝ Կովկասի կամ Ադրբեջանի: Այդտեղ ռազմավարական հաստատման՝ ռուս խաղաղապահների տեղակայման հարցը Մոսկվան լուծել է, այժմ, թերևս, նախապատրաստում է ՀԱՊԿ ռազմավարական «մուտքը» ռեգիոն:
 
Ի դեպ, դա հետաքրքիր է այն իրողության ֆոնին, որ Ռուսաստանը տևական ժամանակ ակնկալում էր Ադրբեջանի ներառում ՀԱՊԿ: Այստեղ հասկանալի են խնդիրները՝ կապված Հայաստանի հետ: Միաժամանակ, նաև Բաքուն դնում էր պայման՝ տարածքների վերադարձի ապահովում: Ռուսաստանի համար այդ պայմանը ուներ հասկանալի բարդություն՝ Երևանի առումով: Պատերազմը Արցախում փաստորեն «բավարարեց» Ադրբեջանի «պայմանները» ՀԱՊԿ մտնելու առումով, իհարկե անուղղակի: Այժմ, սակայն, Բաքուն երևի թե չունի ՀԱՊԿ անդամակցելու մոտիվացիա, կամ առավել ևս թույլտվություն Անկարայից: Այստեղ է, որ Ռուսաստանի մտադրությունները՝ հակաահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկի և միասնական օրենսդրության մասին, բավականին մարտահրավերի տոն են ստանում թե՛ Բաքվի, թե՛ Թուրքիայի հանդեպ:
 
Մոսկվան, ըստ ամենայնի, անցնում է նոր փուլի կամ նոր խնդրի՝ Բաքվին իր պայմաններով ներառել ՀԱՊԿ շրջանակ, կախելով հակաահաբեկչական դագանակը և դնելով դիլեմա՝ կա՛մ Ադրբեջանը կգա ՀԱՊԿ, այդպիսով ՌԴ-ն ավելի կընդլայնի ազդեցությունը, կա՛մ ՀԱՊԿ-ը կմտնի Ադրբեջան՝ հակաահաբեկչական մտադրություններով: Ի դեպ, այստեղ, նախորդ կամ նախապատերազմական իրավիճակից տարբերվող, սակայն ոչ պակաս էական դեր է ստանձնում և աշխատանքային հնարավորություն ստանում Հայաստանը:
 
 
Անի Ավագյան
 
 
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգը
Ամենադիտված