Լավ լուր բոլոր արցախցիների համար
Ուշադրության կենտրոնումԱրցախում արդեն ակտիվորեն սկսվել են քաղաքաշինական աշխատանքները, որոնց մեջ բացի արցախյան կազմակերպություններից լայնորեն ընդգրկված են նաև հայաստանյան կազմակերպություններ: Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում ներկայացրեց ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը շինաշխատանքները իրականացվում են հրադադարից հետո հայկական կողմին մնացած գրեթե բոլոր բնակավայրերում: Որպես առաջնային խնդիր կլուծվի կանգուն մնացած բնակֆոնդի ձմեռվան նախապատրաստվելու խնդիրները' տանիքների, դռների, պատուհանների տեղադրում, տների, բնակարանների ջեռուցում, այնուհետև կառավարությունը կսկսի ներքին հարդարման և բնակչությանը կենցաղային տեխնիկայով և կահկարասիով ապահովման աշխատանքները' մարդիկ պետության հաշվին կտրամադրվի այն ամենը և մի բան էլ ավելին, ինչ նրանք կորցրել են պատերազմի ընթացքում: Նախարարի խոսքով արդեն մեծ քանակությամբ գույք է պատվիրված' մահճակալներ, հեռուստացույցներ, սառնարաններ, տաքացուցիչներ: Այդ ամենը, ըստ Սարգսյանի, արվում է ԱՀ, ՀՀ, ՌԴ կառավարությունների, ինչպես նաև բարերարների միջոցներով: «Բայց աշխատանքների մեծ մասը, բնականաբար, իրականացվում է նախ և առաջ ԱՀ կառավարության, ապա ՀՀ կառավարության միջոցներով»,- նկատեց նա' հավելելով, որ ՌԴ կառավարությունն էլ իր հերթին տրամադրում է այն ամենը, ինչ հայտագրվում է Արցախի իշխանությունների կողմից: «Այդուհանդերձ ֆինանսական աջակցության կարիք մենք դեռ երկար կունենանք, վնասի չափը շատ մեծ է»,- նշեց Սարգսյանը:
Ավելին՝ այստեղ